Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Իշխանություններին պետք է «բեռնել» պատասխանատվությամբ

hayk
March 2022

44-օրյա պատերազմից հետո էլ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության առջև շարունակում են ծառացած մնալ գոյաբանական մարտահրավերներ։ Ահավոր ծանր կորուստներից հետո էլ ոչ մի որոշակիություն չկա ապագայի հարցում, աշխարհաքաղաքական համապատկերն էլ ավելի անբարենպաստ է դարձել։ Սա ստիպում է համախմբել բոլոր ուժերը և հնարավոր-անհնարինն անել ստեղծված իրավիճակից ելք որոնելու ու  մեր անվտանգությունն ապահովելու համար։ Ընդ որում, հավասարապես կարևոր են անվտանգության բոլոր բաղադրիչները՝ ռազմական, քաղաքական-դիվանագիտական, տեղեկատվական և այլն։ Արդյո՞ք Ստեփանակերտում և Երևանում բավարար քայլեր արվում են այս ուղղությամբ, արդյո՞ք վերջին պատերազմի ռազմական դասերը հաշվի առնելով բարենորոգվում է մեր բանակը, արդյո՞ք փոխվել է մեր աշխարհընկալումն ու դրա հիման վրա արդիականացվել ու համարժեքացվել մեր վերաբերմունքն աշխարհի հանդեպ։ Առայժմ լուրջ հիմքեր չունենք այս հարցերի դրական պատասխանները փաստելու համար։

Արցախում պետական ամենաբարձր մակարդակով պարբերաբար կրկնվում է այն միտքը, որ քանի դեռ ռուս խաղաղապահներն այստեղ են՝ պատերազմ չի լինի, նաև դրանից բխող եզրակացություն արվում, որ ռուս խաղաղապահներն, ուրեմն, պիտի մնան։ Սույն մտայնությունը երեք մեծ վտանգ է պարունակում։ Առաջին՝ սպանում է արցախցիների ինքնապահպանման բնազդի վերջին նշույլներն ու արցախյան քաղաքական իսթեբլիշմենթին ազատում պատասխանատվության որևէ չափից։ Երկրորդ՝ արցախցիներին ստիպում է չմտածել այն տխուր-հնարավոր օրվա մասին, երբ ռուս խաղաղապահներն այս կամ այն պատճառով դուրս կգան։ Ի՞նչ ենք անելու այն ժամանակ՝ մի քանի օրում կամ մի քանի շաբթում։ Երրորդ՝ անգամ ահավոր փորձությունից հետո ու ներկայիս խիստ մտահոգիչ պայմաններում հանրությունը հարցեր չի տալիս սեփական իշխանություններին և վերջիններիս օգնությամբ նորից ընկղմվել է պաթոսային տրամադրությունների մեջ։ Մինչդեռ այսօր, ավելի քան երբևէ, կենսական կարևորություն ունի սեփական իշխանություններին պատասխանատվությամբ «բեռնելը»։

Ի՞նչ է կատարվում մեզ մոտ, որքանո՞վ է այն շաղկապված  աշխարհաքաղաքական զարգացումների հետ և ամենակարևորը՝ ի՞նչ անել. այս մասին են մեր հերթական թողարկման բացառիկ հոդվածներն ու արտատպությունները։


«Անալիտիկոն»-ի խմբագրություն

 

Թեգեր ԽմբագրականՇաբաթական թողարկում մարտ 14-20

Նմանատիպ  նյութեր

«ԼՂ Հադրութի, Շուշիի և այլ շրջանների հայերի վերադարձի միջազգային մեխանիզմներ պետք է գործարկվեն»․ Փաշինյանը հանձնարարական է տվել ԱԳՆ-ին

«ԼՂ Հադրութի, Շուշիի և այլ շրջանների հայերի վերադարձի միջազգային մեխանիզմներ պետք է գործարկվեն»․ Փաշինյանը հանձնարարական է տվել ԱԳՆ-ին

March 2023

Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի, Շուշիի, Մարտունու, Մարտակերտի շրջանների, Շահումյանի, Գետաշենի, Լաչինի և Լեռնային Ղարաբաղի հարակից այլ շրջանների հայերի վերադարձի միջազգային...

Կարդալ ավելին

Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների առանձնահատկությունները

March 2022

Ֆրանսիայի հետ Հայաստանի հարաբերությունների զգացմունքային-սենտիմենտալ բաղկացուցիչն իր տեսակարար կշռով այնքան մեծ է, որ անգամ ունակ է ստվերելու այդ հարաբերությունների մյուս...

Կարդալ ավելին
Մեծ Ֆրանսիան և փոքր գործերն Արցախում. եվրոպական սուվերենության կովկասյան անկյունը

Մեծ Ֆրանսիան և փոքր գործերն Արցախում. եվրոպական սուվերենության կովկասյան անկյունը

March 2022

Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ Լրագրող Երևան   «Ֆրանսիան միշտ կլինի ձեր կողքին»,-  դեռևս 44-օրյա պատերազմի օրերից մինչ այսօր պարբերաբար, տարբեր առիթներով հայտարարում...

Կարդալ ավելին
Ռազմավարության բացակայությունը հայ–ֆրանսիական հարաբերություններում

Ռազմավարության բացակայությունը հայ–ֆրանսիական հարաբերություններում

March 2022

Կոնստանս ԼԵՈՆ Լրագրող Փարիզ   Ֆրանսիան ստանձնում է Եվրոպայի Խորհրդի նախագահությունը 6 ամսով` ապրիլին կայանալիք Ֆրանսիայի նախագահական ընտրությունների ընթացքում։ Էմանուել...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.