Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

«ԼՂ Հադրութի, Շուշիի և այլ շրջանների հայերի վերադարձի միջազգային մեխանիզմներ պետք է գործարկվեն»․ Փաշինյանը հանձնարարական է տվել ԱԳՆ-ին

hayk
March 2023
«ԼՂ Հադրութի, Շուշիի և այլ շրջանների հայերի վերադարձի միջազգային մեխանիզմներ պետք է գործարկվեն»․ Փաշինյանը հանձնարարական է տվել ԱԳՆ-ին

Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի, Շուշիի, Մարտունու, Մարտակերտի շրջանների, Շահումյանի, Գետաշենի, Լաչինի և Լեռնային Ղարաբաղի հարակից այլ շրջանների հայերի վերադարձի միջազգային մեխանիզմներ պետք է գործարկվեն, այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով՝ արտգործնախարարությանը հանձարարել է այս թեմայով պաշտոնական բանակցություններ սկսել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հետ։

Ընդգծելով, որ այս միջազգային մեխանիզմը սահմանված է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ՝ Փաշինյանը նկատեց՝ մինչ օրս այն չի գործարկվել։

Եռակողմ հայտարարության 7-րդ կետը սահմանում է՝ «ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո»։

«Ի դեպ, այս կապակցությամբ պետական մարմիններին են դիմում նաև Բաքվի, Շիրվանի, Սումգայիթի, Կիրովաբադի, Խանլարի, Շամխորի, Նախիջևանի և Ադրբեջանի այլ շրջանների էթնիկ զտման ենթարկված հայության ներկայացուցիչներ՝ բողոքելով, թե ինչու մենք նրանց իրավունքների, միջազգային խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ իրենց տները վերադարձնելու հարցը չենք բարձրացնում։ Խնդիրն այն է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետը վերաբերում է միայն Լեռնային Ղարաբաղի և նրան անմիջապես հարակից շրջանների փախստականներին և ներքին տեղահանվածներին, բայց սա, իհարկե, խոչընդոտ չէ, որ այդ և այլ շրջանների էթնիկ զտման ենթարկված հայության ներկայացուցիչներն ինքնակազմակերպվեն և իրենց գույքային, վերադարձի և այլ իրավունքները պաշտպանեն միջազգային ատյաններում»։

Երևանը ստացել է Բաքվի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ

Փաշինյանը տեղեկացրեց, որ ստացել են Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ՝ նկատելով՝ թևակոխել են պայմանագրի նախագծի քննարկման 4-րդ շրջափուլ։

«Մենք կքննարկենք և առաջիկայում կներկայացնենք մեր դիտարկումները», – ասաց Փաշինյանը, մանրամասներ չներկայացրեց, միայն շեշտեց, որ հավատարիմ են ու չեն շեղվելու խաղաղության օրակարգից։

Մեկ ամիս առաջ վարչապետը տեղեկացրեց, որ Հայաստանն ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները և առաջարկները փոխանցել ադրբեջանական կողմին։ Երեկ ասուլիսի ժամանակ, Փաշինյանն ասաց, որ հայկական կողմը Բաքվից ստացել է հայկական առաջարկների արձագանքը՝ նշելով՝ թեև որոշակի առաջընթաց տեսնում է, սակայն բանակցային ճանապարհին ի հայտ են գալիս ֆունդամենտալ խնդիրներ։

«Մինչև հիմա Ադրբեջանը չի վերադարձրել գերիներին, պատանդներին, այլ պահվող անձանց»

«Միևնույն ժամանակ պիտի միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեմ նաև այն փաստի վրա, որ ի հեճուկս 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի մինչև հիմա Ադրբեջանը չի վերադարձրել գերիներին, պատանդներին, այլ պահվող անձանց ինչպես նաև շարունակում է օկուպացիայի տակ պահել 1994, 2021, 2022 թվականների ագրեսիայի հետևանքով բռնազավթած Հայաստանի Հանրապետության ինքիշխան տարածքները»,- եզրափակեց վարչապետը։

«Ադրբեջանը ԼՂ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների, ցեղասպանության նախապատրաստումներ է տեսնում»

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների, ցեղասպանության նախապատրաստումներ է տեսնում, կառավարության նիստի մեկնակին հայտարարեց Փաշինյանը՝ շեշտելով, չնայած ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի փետրվարի 22-ի որոշման, Ադրբեջանը շարունակում է ապօրինի կերպով փակ պահել Հայաստանին կապող միակ ասֆալտապատ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը շարունակում է մնալ լարված։

Փաշինյանը նաև ասաց, որ միաժամանակ տեսնում են իրադրությունը շփման գծում ռազմական առումով սրելուն ուղղված կոնկրետ գործողություններ՝ հիշեցնելով մարտի 5-ին ադրբեջանցիների կողմից արցախցի երեք ոստիկանների սպանությունը։

«Հատուկ գնահատականի պետք է արժանանա փաստը, որ ԼՂ ոստիկանների սպանությունները տեղի են ունեցել Լաչինի միջանցքում»

Գործադիրի ղեկավարն ընդգծեց՝ միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, ՌԴ ՊՆ-ն մարտի 6-ին արձանագրել է, որ դեպքի նախաձեռնողն ադրբեջանական կողմն է և որ Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ վարույթ է իրականացվում՝ դեպքի մանրամասները պարզելու համար, հետևաբար, ըստ Փաշինյանի, հատուկ գնահատականի պետք է արժանանա փաստը, որ ԼՂ ոստիկանների սպանությունները տեղի են ունեցել Լաչինի միջանցքում։

Ընդգծելով, որ Լաչինի միջանցքը միայն փակված ճանապարհահատվածը չէ, այլ 5 կմ տարածք՝ անվտանգության գոտի, Փաշինյանը հայտարարեց՝ մարտի 5-ին Ադրբեջանի կողմից իրականացրած սպանությունները 2020 թվականի նոյեբերի 9-ի եռակողմ հայտարարության եռակի խախտում են՝ խախտվել է ոչ միայն հրադադարը, շփման գիծը այլև Լաչինի միջանցքի 5կմ գոտին։

«Անհետաձգելի է, որ Հայաստանը միջոցներ ձեռնարկի ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկման ուղղությամբ»

Փաշինյանը կարևոր և անհետաձգելի համարեց, որ Հայաստանը միջոցներ ձեռնարկի ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկման ուղղությամբ։ Խոսքը, ըստ վարչապետի, մասնավորապես, Միացյալ ազգերի կազմակերպության շրջանակներում նախատեսված մեխանզիմների մասին է։ Գործադիրի ղեկավարն ասաց, որ արդեն հանձնարարականներ է տվել արտգործնախարարությանն՝ առանց մանրամասնելու։

«Շարունակվում են աշխատանքները՝ Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու ուղղությամբ։ Կարծում եմ, փաստահավաք առաքելությունը կարևոր է՝ հասցեագրելու նաև Ադրբեջանի անհիմն պնդումները, թե Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ ունի և որ Հայաստանից դեպի ԼՂ ռազմական փոխադրումներ են իրականացվում։ Այս պնդումներն անհիմն են և Ադրբեջանը փորձում է դրանք տարածաշրջանային ռազմական էսկալացիայի նոր պատրվակ դարձնել, հետևաբար միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը ԼՂ և Լաչինի միջանցք նաև այս առումով է դառնում անհրաժեշտություն», – հայտարարեց Փաշինյանը։

«Ադրբեջանն ամեն ինչ անում է Բաքու–Ստեփանակերտ երկխոսությունը վիժեցնելու համար»

«Ադրբեջանն ամեն ինչ անում է Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը վիժեցնելու համար,- հայտարարեց Փաշինյանը շեշտելով՝ սա մտահոգում է Երևանին»։

«Ընդամենը երկու հանդիպումից հետո Բաքուն հայտարարում է, թե ԼՂ հայերի հետ քննարկելու է վերաինտեգրման թեման, միչդեռ միջազգային պայմանավորվածությունն այն մասին է, որ քննարկումը պետք է լինի ԼՂ ժողովուրդների իրավունքների և անվտանգության մասին», – ասաց գործադիրի ղեկավարը՝ կրկին կարևորելով Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջագային մեխանիզմի գործարկումը՝ շեշտելով՝ առանց մեխանիզմի, օրակարգը կձախողվի, մոռացության կմատնվի Բաքվի կողմից։

 

Azatutyun.am

 

 

Թեգեր ԱրտատպությունՄարտ երրորդ թողարկում 2023

Նմանատիպ  նյութեր

Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների առանձնահատկությունները

March 2022

Ֆրանսիայի հետ Հայաստանի հարաբերությունների զգացմունքային-սենտիմենտալ բաղկացուցիչն իր տեսակարար կշռով այնքան մեծ է, որ անգամ ունակ է ստվերելու այդ հարաբերությունների մյուս...

Կարդալ ավելին
Մեծ Ֆրանսիան և փոքր գործերն Արցախում. եվրոպական սուվերենության կովկասյան անկյունը

Մեծ Ֆրանսիան և փոքր գործերն Արցախում. եվրոպական սուվերենության կովկասյան անկյունը

March 2022

Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ Լրագրող Երևան   «Ֆրանսիան միշտ կլինի ձեր կողքին»,-  դեռևս 44-օրյա պատերազմի օրերից մինչ այսօր պարբերաբար, տարբեր առիթներով հայտարարում...

Կարդալ ավելին
Ռազմավարության բացակայությունը հայ–ֆրանսիական հարաբերություններում

Ռազմավարության բացակայությունը հայ–ֆրանսիական հարաբերություններում

March 2022

Կոնստանս ԼԵՈՆ Լրագրող Փարիզ   Ֆրանսիան ստանձնում է Եվրոպայի Խորհրդի նախագահությունը 6 ամսով` ապրիլին կայանալիք Ֆրանսիայի նախագահական ընտրությունների ընթացքում։ Էմանուել...

Կարդալ ավելին
Մակրոնն ու Փաշինյանը քննարկել են ԼՂ շուրջ իրավիճակը, միջազգային գործընթացները

Մակրոնն ու Փաշինյանը քննարկել են ԼՂ շուրջ իրավիճակը, միջազգային գործընթացները

March 2022

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Հանդիպմանը Փաշինյանն ու Մակրոնը քննարկել...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.