Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Ռազմավարության բացակայությունը հայ–ֆրանսիական հարաբերություններում

hayk
March 2022
Ռազմավարության բացակայությունը հայ–ֆրանսիական հարաբերություններում


Կոնստանս ԼԵՈՆ
Լրագրող
Փարիզ

 

Ֆրանսիան ստանձնում է Եվրոպայի Խորհրդի նախագահությունը 6 ամսով` ապրիլին կայանալիք Ֆրանսիայի նախագահական ընտրությունների ընթացքում։ Էմանուել Մակրոնը Անգելա Մերկելից ստանձնել է Եվրոպայի խորհրդանշական առաջնորդի կոչումը։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի պայմաններում Ֆրանսիան Հայաստանի հետ հարաբերություններում ամուր ռազմավարություն առաջ չի քաշում:

Մարտի 9-ին ավարտվեց ֆրանս-հայկական համագործակցության «Ambitions France Armenia» ֆորումը։ Այս առիթով նախագահ Մակրոնը հիշեցրել է Ֆրանսիայի կողմից  Հայաստանին «անսասան աջակցության» մասին։ Դա եղել է Հայաստանի վարչապետի՝ Փարիզ կատարած այցի ժամանակ։ Այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի ընթացքում Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը զուսպ է մնում։

Ֆրանսիական Հետախուզական հետազոտությունների կենտրոնի (CF2R) հետազոտող Տիգրան Եգավյանի համար «Ambitions France Armenia» ֆորումը կարելի է համարել «հայ–ֆրանսիական հարաբերությունների ապաքաղաքականացում՝ փոխարինելով այն պատմականով և մշակութայինով»: Որպես ապացույց՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ առևտուրը 2020 թվականին կազմել է հազիվ 2 տոկոս՝ Ադրբեջանի հետ նույն տարվա տասնապատիկ ավելիի դիմաց։ Կիբերանվտանգության, կրթության կամ սպառազինության ոլորտում ֆրանսիական  այնպիսի մասնագիտացած ընկերության բացակայությունը Հայաստանում, ինչպիսին Thalès-ն է, հարցեր է առաջացնում։

Վերոնշյալ համաժողովում, որը հիմնականում բաղկացած է տնտեսական և մշակութային հանդիպումներից, Էմանուել Մակրոնը «ստուգում է հայկական արկղը» հաջորդ ընտրությունների համար՝ «առանց կոնկրետ ճանապարհային քարտեզի», ավելացնում է Տիգրան Եգավյանը։ Հետևաբար, համագործակցության միակ խողովակը մնում է տեղականը՝ Ֆրանսիայի տեղական իշխանությունների և Հայաստանի քաղաքների կամ շրջանների միջև: «Ֆրանսիան կարող է միջնորդության կոչ անել ընտրված պաշտոնյաներին՝ քաղաքացիական հասարակության միջոցով և օգտվել Ֆրանսիայի հայերի համակրանքի կապիտալից»,- բացատրում է նա։

Այս ֆորումը նաև առիթ եղավ, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպի Եվրոպայի Խորհրդի նախագահ Շառլ Միշելին, ով դերակատարում է ունեցել Ադրբեջանում հայ ռազմագերիների ազատման շուրջ դիվանագիտական ​​բանակցություններում։ Մինսկի Խմբի շրջանակներում, որի համանախագահներից է Ֆրանսիան, «ռուս-թուրքական համագործակցությունը արևմտյան ուժերին հեռու է պահում տարածաշրջանից, այդ թվում՝ Փարիզին, որը տարածաշրջանում իրեն պարտադրելու միջոցներ չունի», նշում է Տիգրան Եգավյանը։

Բացի դրանից, Ֆրանսիան պահանջված գազի երկու տոկոսը ներկրում է Ադրբեջանից, ինչը կարող է աճել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների դեպքում: Ուկրաինական պատերազմով Հայաստանը հայտնվել է «երկու քարի արանքում». «Եթե Ռուսաստանը պարտվի,- պարզաբանում է Տիգրան Եգավյանը,- Հայաստանը կկանգնի անվտանգության խնդրի առաջ, եթե Ռուսաստանը հաղթի՝ կունենա ինքնիշխանության խնդիր»:

«Air School and Sciences Po Aix»-ում դասախոսող Թալին Փափազյանի կարծիքով՝ «Հայաստանը պետք է դիվանագիտորեն գործի, որպեսզի այս առանց այն էլ ծանր իրավիճակը չվատթարանա, քանի դեռ բանակի՝ հազիվ մի տարի տևող  կառուցվածքային բարեփոխումները առաջ են ընթանում, և Հայաստանի՝ իր սահմանները պաշտպանելու կարողությունները  բարելավվում են»:

Թեգեր ՀոդվածներՇաբաթական թողակում Մարտի 21-27

Նմանատիպ  նյութեր

«ԼՂ Հադրութի, Շուշիի և այլ շրջանների հայերի վերադարձի միջազգային մեխանիզմներ պետք է գործարկվեն»․ Փաշինյանը հանձնարարական է տվել ԱԳՆ-ին

«ԼՂ Հադրութի, Շուշիի և այլ շրջանների հայերի վերադարձի միջազգային մեխանիզմներ պետք է գործարկվեն»․ Փաշինյանը հանձնարարական է տվել ԱԳՆ-ին

March 2023

Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի, Շուշիի, Մարտունու, Մարտակերտի շրջանների, Շահումյանի, Գետաշենի, Լաչինի և Լեռնային Ղարաբաղի հարակից այլ շրջանների հայերի վերադարձի միջազգային...

Կարդալ ավելին

Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների առանձնահատկությունները

March 2022

Ֆրանսիայի հետ Հայաստանի հարաբերությունների զգացմունքային-սենտիմենտալ բաղկացուցիչն իր տեսակարար կշռով այնքան մեծ է, որ անգամ ունակ է ստվերելու այդ հարաբերությունների մյուս...

Կարդալ ավելին
Մեծ Ֆրանսիան և փոքր գործերն Արցախում. եվրոպական սուվերենության կովկասյան անկյունը

Մեծ Ֆրանսիան և փոքր գործերն Արցախում. եվրոպական սուվերենության կովկասյան անկյունը

March 2022

Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ Լրագրող Երևան   «Ֆրանսիան միշտ կլինի ձեր կողքին»,-  դեռևս 44-օրյա պատերազմի օրերից մինչ այսօր պարբերաբար, տարբեր առիթներով հայտարարում...

Կարդալ ավելին
Մակրոնն ու Փաշինյանը քննարկել են ԼՂ շուրջ իրավիճակը, միջազգային գործընթացները

Մակրոնն ու Փաշինյանը քննարկել են ԼՂ շուրջ իրավիճակը, միջազգային գործընթացները

March 2022

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Հանդիպմանը Փաշինյանն ու Մակրոնը քննարկել...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.