Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Ովքե՞ր

marut
March 2018

Օնլայն ԶԼՄ-ներում և հեռուստատեսությունում դրական նշանով արտահայտվածների շարքում մնացածից էականորեն առաջ են եղել ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները, պետական գործիչները: Հեռուստաընկերություններում նրանք միասնաբար կազմել են բոլոր «խոսող գլուխների» 1/3 մասը (32%): Օրինակներ կարելի է բերել ինչպես Ազգ-բանակի պաշտոնական ընդունման մասին օրվա լրատվությունից, այնպես էլ մեդիային տված հարցազրույցների շարքերից: Այս առումով առանձնանում են ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի «Արմենիա» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցը, որտեղ նա անդրադառնում է նաև Ազգ-բանակի խնդիրներին («Բանաձև», 15.12.2017),  պաշտպանության նախարար Վ. Սարգսյանի հենց այս թեմաներով բացառիկ հարցազրույցները  «Արմենիայի» («Ռ-Էվոլյուցիա», 29.10.2017) և «Շանթի» եթերում («Հեռանկար», 23.12.2017):Հայեցակարգի մասին բացասական նշանով արտահայտված անձինք օնլայն ԶԼՄ-ներում հասարակական/մասնագիտական տարբեր խմբերի ներկայացուցիչներ են եղել, կամ առանձին փորձագետներ: Հեռուստաընկերություններում՝ Ազգ-բանակի այս կամ այն դրույթի նկատմամբ բացասաբար արտահայտվածների շարքում դարձյալ առաջին տեղում այս խմբի ներկայացուցիչներն են: Թեև, ի տարբերություն օնլայն մեդիայի, հեռուստաընկերություններում ոչ պետական և ոչ քաղաքական սեգմենտների ներկայացուցիչները նաև մոտավորապես նույնքան դրական գնահատականներ են տվել հայեցակարգին: Ընդգծենք, որ առաջին պարագայում հասարակական և մասնագիտական խմբերի ներկայացուցիչների եթերում հնչած քննադատական խոսքը մեծ մասամբ կապված է եղել օրվա լրատվության հետ: Իսկ դրական կարծիք հայտնողները մեծ մասամբ հեռուստատաղավարներ հարցազրույցների հրավիրված հյուրերն են եղել:

Հայաստանյան քաղաքական ուժերից թե՛ օնլայն ԶԼՄ-ներում, թե՛ հեռուստահաղորդումներում Ազգ-բանակի առնչությամբ արտահայտվածները գլխավորապես եղել են  խորհրդարանական կուսակցությունների, խմբակցությունների ներկայացուցիչները: Օնլայն ԶԼՄ-ներում նրանց ռեյտինգն ունի հետևյալ հաջորդականությունը՝ ՀՀԿ (5,5%), Ելք (4,5%), Ծառուկյան դաշինք (0,9%), ՀՅԴ (0,4%): Հեռուստատեսությունում այս հերթականությունը պահպանվել է:

Ի տարբերություն հեռուստաընկերությունների, օնլայն ԶԼՄ-ներում բանակի թեմայով արտահայտված արտախորհրդարանական ուժերն ավելի շատ են՝ Երկիր Ծիրանի կուսակցություն, Ազատ դեմոկրատներ, Առաքելություն կուսակցություն, Ազգային պետություն կուսակցություն, ՀԱԿ:

Հեռուստատեսությունում եթերում հնչել են միայն երկու (Երկիր Ծիրանի և Ժառանգություն) կուսակցությունների կարծիքները բանակի խնդիրների մասին:

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.