Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Ինչի՞ մասին. Ազգ-բանակ և բանակի հետ կապված տաբուների սասանում

marut
March 2018

2017թ. հոկտեմբեր-նոյեմբերին առավել ինտենսիվ ծավալված քննարկումները, ընդհանուր առմամբ, նաև պաշտոնական մակարդակում խախտեցին բանակի թեմայի տաբուն: Մեդիահարթակներում սկսեցին հնչել բանակի հետ կապված այն խնդիրները, որոնք մինչ այդ բնորոշ էին հայկական սոցցանցային տիրույթներին. կոռուպցիոն սողանցքները բանակում և զորակոչի ժամանակ, զինծառայողների սպասարկման, անհրաժեշտ պարագաներով մատակարարման հարցերը, բանակի առավել կամ պակաս վտանգավոր հատվածներում հայտնվելու հարցերը, Ղարաբաղյան պատերազմներում մասնակցած անձանց սոցիալական ապահովագրումը, զինվորների ու բարձրաստիճան սպաների նկատմամբ ունեցած տարբերակված վերաբերմունքը, բանակի նկատմամբ հասարակական վերահսկողությունը և այլն:

Հայկական բանակին երբեք այս ինտենսիվությամբ և խնդիրների այս բազմազանությամբ մեդիան չէր անդրադարձել նախկինում: Ընդ որում՝ երկրի ռազմական գերատեսչության տարբեր աստիճանի ներկայացուցիչների արձագանքներով և մասնակցությամբ:

Ինֆորմացիոն գործընթացը զարգանում էր՝ առաջ մղելով ոչ «օրակարգային»  թեմաներ: Թեմաներ, որոնք ծագում էին ավելի շատ Ազգ-բանակի շրջանակներում ներկայացված օրենսդրական նախագծերի առիթով և անմիջականորեն չէին արտացոլում այդ նախագծերում ամրագրված դրույթները: Օրինակ՝ բանակից խուսափելու թեման ծավալվեց ոչ միայն տարկետման իրավունքի սահմանափակման/էական փոփոխության առիթով (թե ի՞նչ է որպես չոր արդյունք դա տալու բանակի ամրացման և պաշտպանունակության բարձրացման գործին), այլև՝ քանի որ կապվում էր սոցիալական արդարության (բանակ են զորակոչվում սովորական մարդկանց երեխաները, պաշտոնյաների երեխաները կամ՝ ոչ, կամ՝ ծառայում են տաքուկ պայմաններում), սոցիալական վերելակի (ներկայիս պաշտոնյաների մեծ մասը չի ծառայել հայկական բանակում, ուստի՝ պետպաշտոնական առաջընթացի համար կարևոր պայման պետք է լինի բանակում ծառայած լինելու հանգամանքը), կոռուպցիոն սողանցքների (պրոտեկցիոնիզմ, առողջական կեղծ հիմքերի ձևակերպումներ), Հայաստանում կրթության և գիտության ողջ համակարգում տիրող իրավիճակի հետ: Հոկտեմբերի վերջին խուսափման թեմայի էլ ավելի ծավալման առիթ տվեցին նախկին պաշտպանության նախարար Ս. Օհանյանի կնոջ, ռազմական բժիշկ Ռ. Խաչատրյանի ֆեյսբուքյան ելույթները բարձրաստիճան մի պաշտոնյայի մասին (նրա անունը ակնարկվում էր), որը ժամանակին խուսափել է բանակում ծառայելուց, իսկ այժմ պնդում է տարկետման իրավունքի սահմանափակման անհրաժեշտության մասին: Օնլայն մեդիան բազմակողմանի անդրադարձավ խուսափման խնդրին: Ի տարբերություն հեռուստաընկերությունների, որոնք ինտերնետ տիրույթում ալիք բարձրացրած այդ մի քանի գրառումներին չեն անդրադարձել:

ԱԺ-ում այս թեմայով հնչած տարբեր ելույթների առիթով մամուլը տեղեկատվություն էր ներկայացնում ՀՀ տարբեր պաշտոնյաների ու նրանց որդիների բանակում ծառայել/չծառայելու մասին: Մոտավորապես այնպես, ինչպես ընտրությունների ժամանակ ներկայացնում էր տեղեկանքներ այս կամ այն թեկնածուի ֆինանսական կարողությունների մասին: Խուսափման թեման յուրովի իլյուստրացիայի մի գործընթաց էր, որը չշրջանցեց նաև ՀՀ պաշտպանության նախարարին: Նրա՝ բանակում ծառայել/չծառայելու, որտեղ և որպես ինչ ծառայելու մասին տեղեկանքը պաշտոնապես հրապարակվեց ընդդիմադիր «Ելք» դաշինքի կողմից արված պատգամավորական հարցմանն ի պատասխան:

Ներքաղաքական մեկնաբանություններ էին արվում բանակում կատարված բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնաթողության կամ հնարավոր պաշտոնաթողության մասին դատողություններում, պաշտպանական համակարգի ներկա և նախկին ղեկավարների, ներկա և նախկին նախարարների մասին նյութերում, Ազգ-բանակի համատեքստում 2018թ. սպասվող իշխանական համակարգի տրանսֆորմացիաների մասին հրապարակումներում:

Զորակոչի/տարկետման իրավունքի խնդիրը խթանեց նաև կրթության բնագավառի մասին բավական ինտենսիվ և մինչ օրս նման ծավալի ու խորության չհասած քննարկումները: Այս հարցում օնլայն մեդիայի և հեռուստատեսային հաղորդումների մոտեցումների առանձնակի տարբերություն չարձանագրվեց: ԶԼՄ-ներն իրենց ամբողջության մեջ մանրամասն քննարկում էին Հայաստանում գիտության զարգացման բոլոր խնդիրները, կրթական համակարգի թերությունները, անգամ մինչև այն հարցերը, որ ի տարբերություն արևմտյան բուհերի այսօր հայաստանյան բուհերում դասախոսությունները վարում են պրոֆեսորները, իսկ սեմինար պարապմունքները՝ ասպիրանտները: Մինչդեռ, պետք է որ հակառակը լինի: Հոկտեմբեր-նոյեմբերին ծավալված ուսանողական շարժում-բողոքի ակցիաները, հացադուլները նույնպես առիթ դարձան անդրադառնալու ներքաղաքական պայքարի, քաղաքացիական շարժումների, խոսքի ազատության և այլ խնդիրներին:

ժողովրդավարական ազատությունների և իրավունքների հետ կապված մտավախությունները (որ այս հայեցակարգը կհասցնի հասարակության միլիտարիզացիայի, ռազմականացված երկրում չեն կարող պահպանվել քաղաքացիական ազատությունները, իրավունքները ստորադասվում են պարտականություններին և այլն), հնչել են շատ ավելի քիչ անգամ՝ օնլայն ԶԼՄ-ներում և հեռուստահաղորդումներում ըստ քանակի իրենցից հետ թողնելով ընդամենը երեք/չորս խմբի խնդիրներ: Օնլայն ԶԼՄ-ներում դրանք են՝ պատմությունը, եկեղեցին, սփյուռքը, բանակի լուսաբանումը, իսկ հեռուստահաղորդումներում՝ բանակի լուսաբանումը, Սփյուռքը, այլ երկրների բանակները: Ադրբեջանի բանակը և՛ օնլայնում, և՛ հեռուստահաղորդումներում ավելի բարձր հորիզոնականներում է:

Բանակի մասին նյութերում բարձրացված խնդիրների ինտենսիվության սանդղակներում օնլայն ԶԼՄ-ներում առաջին 5 տեղերում ծառայություն/զորակոչն է, Ղարաբաղյան հակամարտության շփման գծում տեղի ունեցող միջադեպերի և լարվածության թուլացման հետ կապված խնդիրները, կրթության, անվտանգության հարցերը, բանակում կատարված իրավախախտումների մասին դատավարությունների ու դատավճիռների պատմությունները: Հեռուստահաղորդումների դեպքում առաջին հինգ հորիզոնականներում Ղարաբաղյան հակամարտությունն է (վերը նշված տեսանկյունից), ծառայություն/զորակոչը, կրթությունը, անվտանգությունը, սոցիալական հարցերը:

Բանակի թեմայով նյութերում արծարծված բոլոր խնդիրների ռեյտինգների մասին ավելի մանրամասն տես՝ ՀԱՎԵԼՎԱԾ. Ինչի՞մասին:

Հատկապես ո՞ր խնդիրներն ու գործընթացներն առավել լայնորեն քննարկվեցին Ազգ-բանակի  ընդունման ընթացքում: Ո՞ր ուժերի ու խմբերի դիրքորոշումներով էին ուրվագծվում հայեցակարգի ընկալումներն օնլայն մեդիայում և հեռուստաընկերություններում:  Մեր հետազոտության մյուս ուղղությունը կազմել էին այս  հարցերը:

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.