Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Մեթոդաբանական ուղեցույց

marut
March 2018

Ո՞ր ԶԼՄ-ներն ենք հետազոտել

Դիտարկել ենք ռեյտինգային 5 օնլայն ԶԼՄ-ներ՝ 1in.am, News.am, Aravot.am, 168.am, Tert.am:

Ինչպես նաև՝ հանրապետական և արբանյակային ծածկույթներով 5 հեռուստաընկերությունների (Հանրային, Արմենիա, Կենտրոն, Երկիր մեդիա, Շանթ) լրատվական («Օրակարգ», «360 աստիճան», «Ժամը», «Պոստֆակտում», «Էպիկենտոն», «Կիրակնօրյա Էպիկենրոն», «Երկիրն այսօր», «Կիրակնամուտ», «Հորիզոն», «Կիրակնօրյա Հորիզոն»), հարցազրույցի («Օրակարգից դուրս», «Օրակարգ հարցազրույց», «Ռ-Էվոլյուցիա», «Ուրվագիծ», «Երկրի հարցը», «Հեռանկար»), թոք-շոուի/հեռուստատեսային հրապարակախոսության («Առաջին տաղավար», «Բանաձև ակումբ», «Հայկական ուրբաթ», «Անցում Դուլյանի հետ», «Բարձրաձայն») և հեռուստատեսային  վավերագրության(«Կյանքը սահմանին», «Դիրքերում») ժանրի 23 հաղորդումներ: Դիտարկել ենք նաև Հանրային (Առաջին ալիք) հեռուստաընկերության միայն արբանյակով հեռարձակվող «Ազգ-բանակ» հաղորդաշարը:Ի՞նչ թեմա և ի՞նչ խնդիրներ ենք հետազոտել

Հետազոտել ենք հայկական բանակի թեման իր ամբողջության մեջ: Նպատակ ունեինք նկարագրել ոչ միայն այդ ընթացքում մեկնարկած Ազգ-բանակ հայեցակարգի հանրային քննարկումների (ծավալվել են հիմնականում հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին) լուսաբանման առանձնահատկությունները, այլև եռամսյա հետազոտության (2017թ. հոկտեմբեր – 2018 թ. հունվար) ընթացքում  այն ինֆորմացիոն միջավայրը, որը ձևավորվել էր շնորհիվ բանակի հետ անմիջականորեն առնչվող այլ խնդիրների մասին տեղեկատվության մատուցման: Նյութերի բովանդակային վերլուծությունն ըստ դրանց մեջ բարձրացված խնդիրների հանգեցրեց հետևյալ խմբերի սահմանմանը:

 

Ազգ-բանակ հայեցակարգի խնդիրների խումբը (ընդամենը՝ 15 խնդիր)

 

  1. Ծառայություն/զորակոչ – Ազգ-բանակ հայեցակարգի շրջանակներում առաջադրված օրենքների քննարկումների, դրանց ընդունման գործընթացի, ռազմական ոլորտում սպասվող փոփոխությունների մասին ընդհանուր հայտարարություններ, գնահատականներ, լուրեր և այլն:
  2. Կրթություն/տարկետում – Տարկետման իրավունքի սահմանափակման/նոր պայմանների ներմուծման առիթով երկրի կրթական համակարգի, գիտության զարգացման գնահատականներ, այդ առիթով իրադարձությունների մասին լրատվություն: Այս խնդիրների խմբում են նաև ռազմական կրթահամալիրների բարեփոխման հարցերը:
  3. Անվտանգություն – Սրանք Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության բացառապես ռազմաքաղաքական բաղադրիչի մասին դատողություններ, գնահատականներ են Ազգ-բանակի համատեքստում: Այլ խոսքերով՝ Ազգ-բանակի ներմուծման անհրաժեշտությունը ռազմական (պաշտպանունակության բարձրացում, զինվորականների անվտանգություն ռազմաճակատում, պահեստազորի շրջանում բանակային հմտությունների պահպանում), քաղաքական (ռազմական բնագավառի կառավարում և մարդկային ու այլ ռեսուրսների արդյունավետ օգտագործում), տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից հիմնավորող, կամ հակառակը՝ դրանց միջև անմիջական կապը կասկածի տակ առնող դրույթներ են:
  4. Սպառազինություն – Հայկական բանակի սպառազինման խնդիրները նաև Ազգ-բանակի շրջանակներում. ռազմարդյունաբերության զարգացման արդյունքում տեղական արտադրության տեխնիկայով ապահովելու հնարավորությունների, ծրագրերի մասին ընդհանուր հայտարարություններ, ինչպես նաև՝ Ադրբեջանի հետ սպառազինման բալանսի, մրցավազքում հետ չմնալու, զենքի ձեռքբերման մասին դատողություններ:
  5. Սոցիալական -Սոցիալական արդարության խնդիրները՝ կապված բանակ զորակոչվելու, բանակի այս կամ այն զորքերում, պաշտպանական այս կամ այն գծում հայտնվելու հետ, ինչպես նաև՝ Ազգ-բանակի շրջանակներում զինծառայողների/զինհաշմանդամների, զոհված զինծառայողների ընտանիքների համար նախատեսված սոցիալական ծրագրերի խնդիրները:
  6. Ներքաղաքական-Ազգ-բանակ հայեցակարգի նկատմամբ տարբեր քաղաքական ուժերի դրսևորած վերաբերմունքի խնդիրներ, ռազմական ներկա և նախկին պաշտոնյաների երկրի ներքաղաքական կյանքում ունեցած դերակատարումների, ազդեցության հարցեր, ԶՈՒ ղեկավար օղակներում նշանակումների, պաշտոնանկությունների մասին դատողություններ իշխանական խմբերի միջև փոխհարաբերությունների տեսանկյունից և այլն:
  7. Բանակից խուսափում-Ազգ-բանակի «Պետք է ծառայեն բոլորը» դրույթի առիթով ծավալված մեկնաբանություններն ու տեղեկատվությունը մինչ այդ բանակում չծառայած պաշտոնյաների, նրանց մերձավորների մասին:
  8. Կոռուպցիա-Զորակոչի ընթացքում կոռուպցիոն սողանցքների, բանակի ներսում կոռուպցիոն գործարքների խնդիրները Ազգ-բանակի համատեքստում:
  9. Վերաբերմունք-Հասարակության վերաբերմունքի, բանակի հետ կապի խնդիրներն Ազգ-բանակի համատեքստում:
  10. Առողջապահություն-Զինծառայողների բժշկական սպասարկման, զորակոչի ժամանակ բժշկական հանձնաժողովների գործունեության և այլ խնդիրներ Ազգ-բանակի համատեքստում:
  11. Տնտեսություն/բանակի մատակարարում-Ռազմական ծախսեր/բյուջետային հատկացումներ/վարկեր, բանակի մատակարարում տեղական և արտասահմանյան արտադրողների կողմից, գնումներ բանակի համար, ռազմարդյունաբերական ոլորտի վերականգնման, զարգացման խնդիրներ:
  12. Թափանցիկություն-Բանակի թափանցիկության, բանակի նկատմամբ հասարակական վերահսկողության խնդիրներն Ազգ-բանակի համատեքստում:
  13. Միգրացիա-Արտագաղթի խնդիրները Ազգ-բանակի ներմուծման արդյունքում:
  14. Ազատություններ-Ժողովրդավարական ազատությունների խնդիրները Ազգ-բանակի ներմուծման համատեքստում. ազատությունների և հայեցակարգի համատեղելիության հարցեր, միլիտարիզացված հասարակության մասին դատողություններ, զինծառայողների իրավունքների խնդիրներ:
  15. Եկեղեցի-Եկեղեցու և բանակի կապը, Ազգ-բանակի շրջանակներում հոգևորականների ծառայության խնդիրները:

 Ազգ-բանակի շրջանակներից դուրս  խնդիրների խումբը (ընդամենը՝ 10 խնդիր)

 

  1. Իրավական – Հայկական բանակում տեղ գտած իրավախախտումների առնչությամբ քրեական գործերի մասին տեղեկատվություն:
  2. Արտաքին կապեր – Արտաքին ռազմական կապերի, այլ երկրների հետ ռազմական համագործակցության մասին տեղեկատվություն:
  3. Ղարաբաղյան հակամարտություն – Տեղեկատվություն Ղարաբաղյան շփման գծում, Հայաստանի սահմանային գոտիներում ռազմական իրավիճակի, միջադեպերի մասին, շփման գոտում ռազմական լարվածության նվազեցման մասին հայտարարություններ ու դատողություններ:
  4. Ադրբեջանական բանակ – Հակառակորդ բանակի սպառազինման, ռազմական արտաքին համագործակցության, բանակի ներսում կատարվող իրադարձությունների մասին տեղեկատվություն:
  5. Այլ երկրների բանակ – Հայաստանում տեղակայված ՌԴ ռազմակայանի, ՀԱՊԿ անդամ երկրների բանակների մասին տեղեկատվություն:
  6. Իրադարձային – ՀՀ ՊՆ-ի, Շ-ի, Արցախի ՊԲ-ի ղեկավար օղակների զորամասեր այցելությունների, ներգերատեսչական և այլ հանդիպումների և քննարկումների, հայկական բանակի զորավարժությունների մասին տեղեկատվություն:
  7. Դիմանկար – Ներկայումս զինված ուժերում ծառայող զինվորների, սպաների, Ղարաբաղյան պատերազմի, հետագա տարբեր բախումների ժամանակ զոհված զինծառայողների մասին պատմություններ:
  8. Լուսաբանում – Բանակային իրադարձությունների լուսաբանման խնդիրներ, ներառյալ՝ զորավարժություններ և այլ գործընթացներ լուսաբանող լրագրողների ուսուցման հարցեր:
  9. Սփյուռք – Սփյուռքի և հայկական բանակի միջև կապի մասին դատողություններ, որոնք հնչեցվել են առանց Ազգ-բանակ հայեցակարգի հիշատակումների, վկայակոչման:
  10. Պատմություն – Հայ ռազմարվեստի, հայ զինվորականների տարբեր աշխարհամարտերին մասնակցության մասին տեղեկատվություն:

Ինչպե՞ս ենք հաշվարկել, ի՞նչ ենք սահմանել

*Այս կամ այն թեմայի ինտենսիվությունը չափել ենք «մեկ նյութ/սյուժե – մեկ կամ ավելի խնդիր» բանաձևով:

*Հետազոտվող թեմայով հանդես եկող քաղաքական, հասարակական, մասնագիտական և այլ խմբերի ներկայացուցիչներին սահմանել ենք որպես խնդրի հեղինակներ: Նրանց ակտիվությունը չափել ենք «մեկ հեղինակ՝ մեկ կամ մի քանի խնդիր» սկզբունքով: Մեկ նյութում/սյուժեում արծարծված խնդիրների քանակը  հաշվարկել ենք ըստ դրանց հեղինակների փոփոխության և ըստ ուղերձների նշանների (դրական, բացասական կամ չեզոք) փոփոխության. «Որքան հեղինակ՝ նույնքան խնդիր, և որքան  նշան՝ նույնքան խնդիր» սկզբունքով:

*Խնդիրների նշանները որոշել ենք՝ ելնելով տեքստերի ուղիղ իմաստաբանական (semantic), այլ ոչ թե ենթատեքստային ուղերձներից:

Հայաստանյան օնլայն ԶԼՄ-ների և հեռուստատեսության դիտարկումների արդյունքներ (2017թ. հոկտեմբերի 10- 2018թ. հունվարի 10)

Ի՞նչ տեղ էր հատկացնում հայաստանյան մեդիան Ազգ-բանակի թեմաներին: Ինֆորմացիոն ի՞նչ գործընթացներով էին ծավալվում  հայեցակարգի հանրային քննարկումները մեդիահարթակներում: Այս հարցերին պատասխանելու համար աշխատանք տարանք բանակի թեմայով նյութերի ինտենսիվությունը պարզելու, ինֆորմացիոն և օֆլայն գործընթացների փոխազդեցությունը վերլուծելու ուղղությամբ:

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.