Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Ղարաբաղյան կարգավորում. պատասխանատվության չափը

hghazaryan
March 2019

© Photo: official site of the MoD of RA

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպման թեմայի շուրջ երկշաբաթյա բուռն քննարկումներն ավարտվեցին մարտի 19-ին Երևանում Փաշինյանի հրավիրած մամլո ասուլիսով: Վարչապետը բանակցային գործընթացի նկատմամբ իր մոտեցման օգտին բերեց փաստարկներ` վկայակոչելով 1992-94 թթ. բանակցային գործընթացի հիմնարար փաստաթղթերից մի շարք դրույթներ: Որոշակիացվեց Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման թեման:

Եվ այսպես՝ ի՞նչ ունենք այսօրվա դրությամբ:

Ա. Վարչապետի հայտարարությունը, որ ինքը չի կարող Արցախի ժողովրդին ներկայացնել բանակցային գործընթացում և Արցախի ղեկավարությանը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու անհրաժեշտության մասին նրա մոտեցումը:

Բ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը՝ առանց բոլոր կողմերի նախնական համաձայնության, բանակցությունների ձևաչափի փոփոխման անթույլատրելիության մասին:

Գ. Մինսկի խմբի կողմից առաջարկված՝ կարգավորման երեք սկզբունքների և վեց տարրերի կամայական մեկնաբանությունների մասով պարզություն մտցնելու՝ վարչապետի տրամադրվածությունը:

Դ. ԵԱՀԿ Մինսկի խմբի 1992թ. մարտի 24-ի՝ իր մանդատի դրույթներից և 1994 թվականի դեկտեմբերին կայացած Բուդապեշտի գագաթաժողովի որոշումներից հրաժարվելու խնդրի արդիականացումը:

Ինչպե՞ս կարելի է բնութագրել ներկայում առկա դիվանագիտական իրավիճակը:

 Մի քանի բառով՝ որպես 1992-ին անուշադրության մատնված Մինսկի գործընթացի ճգնաժամ: Ավելի ստույգ՝ որպես բանակցային գործընթացի կազմալուծում, որի սկիզբը դրվեց Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհուրդը (ԵԱՀԽ) Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) վերակազմավորելու մասին Բուդապեշտի 1994թ. գագաթաժողովի որոշմամբ: Այս որոշմանը հետևեց մեկ այլ որոշում` ԵԱՀԽ Մինսկի խմբի նախագահության վերակազմավորումը Ռուսաստան-ԵԱՀԿ համանախագահության: Ավելի ուշ համանախագահությունն ընդունեց եռակի տեսք՝ ի դեմս Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի:

Քանի որ Բուդապեշտի գագաթաժողովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի զարգացման հիմքում դրել էր զորքերի շփման գծում կրակը դադարեցնելու մասին 1994թ. մայիսի 12-ի եռակողմ պայմանագիրը, ապա Մինսկի խմբի 1992թ. մանդատը, նոր որոշումներին չհամապատասխանելու պատճառով, կորցրեց իր արդիականությունը: Բայցևայնպես, պաշտոնապես 11 պետություններից բաղկացած Մինսկի խումբը չլուծարվեց: Սակայն բանակցությունների իրավական բազան ամբողջովին լղոզվեց: Արդյունքում երկար ժամանակ անպատասխան էր մնում այն հարցը, թե հակամարտող կողմերից ով ում է ներկայացնում բանակցային գործընթացում: Առավել ևս անպատասխան էր մնում հարցը, թե ինչ իրավունքներ և պարտականություններ ունեն բանակցող կողմերը:

Բնավ պատահական չէ, որ ժամանակի ընթացքում կամայական փոփոխություններ տեղի ունեցան բանակցությունների ձևաչափում, որից դուրս բերվեց ԵԱՀԿ 1994թ. գագաթաժողովում պաշտոնապես հակամարտության առանձին կողմ ճանաչված ղարաբաղյան կողմը: Հակամարտող կողմերի հարաբերությունները սկսեցին հիմնվել ոչ թե ԵԱՀԿ պաշտոնական որոշումների, այլ բանակցային գործընթացում ներգրավվածների «ազնիվ խոսքի» վրա: Իսկ բանակցությունների թեման գնալով ավելի ու ավելի քիչ տեղ էր թողնում ինչպես առճակատող կողմերի, այնպես էլ միջնորդների որևէ պատասխանատվության համար: Միանգամայն տրամաբանական է, որ նման սնամեջ բանակցությունները պետք է հանգեցնեին ռազմական էսկալացիայի, որը մենք տեսանք 2016թ. ապրիլին: 1994-ի պայմանագիրը խախտվեց Ադրբեջանի կողմից, որը միակողմանի կարգով որոշել էր արհամարհել այն:

Նման իրավիճակը պետք է «պայթեր», երբ բանակցող կողմերից մեկը հայտարարեց, թե բանակցությունները վարելու է հակամարտության մեջ ներգրավված կողմերի իրավունքների և պարտականությունների հիման վրա: Գործածության մեջ մտցվեց պատասխանատվության չափը կարգավորելու առաջարկություն: Եվ, ինչպես պարզվեց, այստեղ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի և մյուս շահագրգիռ կողմերի երևակայությունը սպառվեց…

Թե ինչպես իրենց կպահեն հակամարտության կարգավորման համար պատասխանատու բոլոր սուբյեկտները՝ ցույց կտա ժամանակը:


ACNIS

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.