Սերբիայի ղեկավարը, դիմելով պատգամավորներին, կոչ է արել ճանաչել «դառը ճշմարտությունը», այն է՝ Կոսովոյի կորուստը։ Վուչիչն առաջարկել է ընտրություն կատարել տարածաշրջանում դեպքերի զարգացման երկու սցենարների միջև՝ սառեցված հակամարտություն և Պրիշտինայի հետ հարաբերություների կարգավորում։
«Սերբիան պետք է ճանաչի այն փաստը, որ Բելգրադը չունի Կոսովոյի նկատմամբ որևէ վերահսկողություն։ Սերբական խորհրդարանի անդամների առաջ ելույթ ունենալով՝ այս մասին հայտարարել է Ալեքսանդր Վուչիչը»-, հաղորդում է PTC-ն։Սերբիայի նախագահը ելույթ է ունեցել Կոսովոյի հետ փոխհարաբերությունների խնդրին նվիրված խորհրդարանական հատուկ նիստում։ Իր ելույթի ժամանակ նա խորհրդարանականներին կոչ է արել ընտրություն կատարել «քաղցր ստի ու դառը ճշմարտության միջև»։ «Առանց դրա մենք չենք իմանա իրական վիճակը Կոսովոյում, Մետոխիայում, թե ո՞վ է այնտեղ կառավարում և ինչպիսի՞ն է սերբերի կացությունը Կոսովոյում ու Մետոխիայում»,- ասել է Վուչիչը։« Հարկ է նաև ճանաչել-, ընդգծել է նա,- որ Սերբիան ազգային մեծ պարտություն է կրել, տարածք է կորցրել և տնտեսական զգալի կորուստներ է կրել»։
«Ես որոշել եմ չշարունակել սուտն ու ինքնախաբկանքը, ես բոլորին ասել եմ, որ Սերբիայի իշխանությունը չկա, չկա մեր կառավարությունը Կոսովոյում ու Մետոխիայում, ինչի գիտակցումն անչափ կարևոր է առողջապահության ու կրթության համար, և մենք պետք է դադարենք խաբել մեր հանրությանը»,- նշել է Վուչիչը։
Սերբ առաջնորդի խոսքերով՝ կա կոսովյան հիմնախնդրի լուծման երկու սցենար։ Առաջինը՝ ստատուս-քվոյի պահպանում և սառեցված հակամարտություն։ Երկրորդը՝ Բելգրադի և Պրիշտինայի միջև հարաբերությունների նորմալացում։ Վուչիչն ընդգծել է, որ ինքը երկրորդի կողմնակից է։
Ապրիլի 30-ին Կոսովոյի ղեկավար Հաշիմ Թաչին Բելգրադից պահանջել էր ճանաչել պետական կազմավորման անկախությունը։ «Պահանջներն ու երազանքներն առ այն, որ Կոսովոյի հյուսիսում կարող է ստեղծվել գործադիր իշխանությամբ օժտված հանրակցություն՝ Սերբական Հանրապետության մոդելով (Բոսնիայի և Հերցեգովինայի կազմում), երբեք չեն իրականանա»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Դեկտեմբերին Կոսովոյում օրենք է ընդունվել սեփական բանակի կազմավորման մասին։ Այն կազմված կլինի մոտ հինգ հազար մարդուց։ Ռուսաստանի ԱԳՆ-ն կոսովյան բանակի ստեղծումը ՄԱԿ ԱԽ բանաձևի կոպիտ խախտում է անվանել, հավելելով, որ դա միտված է Բալկաններում իրավիճակի սրմանը։
Հեղինակ՝ Գեորգի Թադթաև
РБК (www.rbc.ru)