Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Ցույցեր. վնասներ և հեռանկարներ

hghazaryan
August 2019

Ինչի՞ համար են պայքարում ցուցարարները ՀՈՆԿՈՆԳՈՒՄ, որքա՞ն է դա արժենում տնտեսությանը, և ինչպե՞ս են արձագանքում ցույցերին Չինաստանի իշխանությունները:

Հոնկոնգում ցույցերը օրենքի դեմ, որը թույլատրում է մայրցամաքային Չինաստան արտահանձնումը, սկսվել են 2019թ. մարտին: Մարդիկ վստահ են, որ օրինագիծը վատ վիճակի մեջ կդնի Հոնկոնգի բնակիչներին և մայրցամաքային Չինաստանի իրավասության տակ անցնողներին, ինչը կխաթարի տարածաշրջանի ինքնավարությունը և քաղաքացիների իրավունքները:Ցուցարարները փակում են փողոցներ, բախումներ են տեղի ունենում ոստիկանության հետ: Բախումներ են տեղի ունենում անգամ օդանավակայանում, ստիպված ժամանակավորապես չեղարկվել են միջազգային չվերթները: Չինաստանի զորքերը սկսել են կենտրոնանալ  Հոնկոնգի սահմանի մոտ։

Իրադարձությունների ներկայացում՝ ըստ արևմտյան լրատվամիջոցների

Ցույցեր Հոնկոնգում, 2019թ. օգոստոսի 17,  REUTERS/Tyrone Siu

Ի՞նչ են պահանջում ցուցարարները

Հոնկոնգը Չինաստանի ինքնավար շրջան է, որը երկրի մնացած մասի հետ միավորվել է 1996թ. երկար ժամանակ Մեծ Բրիտանիայի տիրապետության տակ գտնվելուց հետո: Հոնկոնգն ունի իր իրավական բազան, որը շատ հարցերում զգալիորեն տարբերվում է չինականից: Բայց 2019թ. մարտին տեղի խորհրդարանի քննարկմանը դրվեց օրինագիծ, որը թույլատրում է կասկածյալներին հանձնել մայրցամաքային Չինաստանին: Հենց դա էլ առաջացրել է հուզումների ալիքը: Ցույցերին մասնակցում էին ավելի քան մեկ միլիոն մարդ: Դրանից հետո տեղի վարչակազմը հայտարարեց, որ օրինագծի քննարկումը հետաձգվում է անորոշ ժամկետով: Դա չբավարարեց ցուցարարներին: Նրանք պահանջում են վերջնականապես հետ կանչել օրինագիծը: Ցույցերը շարունակվեցին նույն թափով:

Ցույցեր Հոնկոնգում, 2019թ. օգոստոսի 17,  REUTERS/Tyrone Siu



Ցույցերի գինը

Ցույցերն արդեն անդրադարձել են տեղի բորսային շուկայի վրա՝ քաղաքի ամենահարուստ մարդիկ կորցրել են միլիարդավոր դոլարներ:Քաղաքի 10 ամենահարուստ մարդիկ ընդհանուր առմամբ կորցրել են 15 մլրդ դոլար, գրում է  «Financial Times»-ը: Հոնկոնգի բորսայի կապիտալիզացիան օգոստոսին ընկել է 340 մլրդ դոլարով (նրա ծավալը կազմում է մի քանի տրիլիոն դոլար): Անշարժ գույքի վրա մասնագիտացած ընկերությունների բաժնետոմսերի արժեքն այս ամիս ընկել է 8.5 տոկոսով, դա գերազանցել է շուկայի անկման բոլոր մինչ այս գրանցված ցուցանիշները: Տեղի իշխանություններն արդեն նվազեցրել են Հոնկոնգի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 0-1 տոկոս: Գործարարները, փորձագետների խոսքով, կարծում են, որ ցույցերի հետ կապված իրավիճակը կպահպանվի առաջիկա մի քանի ամիսներին: Չի բացառվում, որ մեկ տարի: «Մեծ բիզնեսն» անհանգստացած է և սկսում է պատասխան տալ: Հոնկոնգի ամենահարուստ մարդը՝ Լի Կաշինը, ոչ միայն կարգապահության կոչ է արել արտահանձնման մասին օրենքի հակառակորդներին, այլև նրանց հիշեցրել է, որ նրանք կարող են տուժել իրենց գործողություններից:

Հոնկոնգում ցույցի մասնակիցը ձեռքին բռնել է տարածքի այն ժամանակվա դրոշը, երբ այն դեռ Մեծ Բրիտանիայի վերահսկողության տակ էր, 2019թ., օգոստոսի 17. REUTERS/Kim Hong-Ji

Կենտրոնական իշխանությունների արձագանքը

«The Guardian»-ը գրում է, որ պատմականորեն ինքնավար շրջանների հարցը և «գունավոր հեղափոխությունների» հնարավորությունը չափազանց ցավոտ թեմա է Չինաստանի իշխանությունների համար: Հոնկոնգից բացի՝ խոսքը Տիբեթի ինքնավար շրջանի մասին է, որի բնակչությունը դավանում է բուդդայականություն, և Սինցզյան-Ույղուրի ինքնավար շրջանի, որը բնակեցված է մուսուլմաններով: Չնայած այն բանին, որ այս շաբաթ Չինաստանը խստացրել է Հոնկոնգի ցուցարարների նկատմամբ արտահայտությունների տոնը և ուժեղացրել նրանց հետ սահմանին անվտանգության ուժերի խմբավորումները, հետազոտողների մեծ մասն այս փուլում ուժի կիրառումը քիչ հավանական են համարում:


 JAMNEWS, Ըստ THE REPUBLIC-Ի ԵՎ THE GUARDIAN-Ի
ՕԳՈՍՏՈՍ 17, 2019

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.