Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Մեկնաբանություն․ բողոքը Մոսկվայում սաստկանում է, աճելու են նաև բռնաճնշումները։ Բայց հասարակությունը դրան պատրաստ է

hghazaryan
August 2019

JAMNEWS, Ըստ REPUBLIC-Ի ՆՅՈՒԹԵՐԻ ՕԳՈՍՏՈՍ 17, 2019


Ռուսական «ՕՎԴ-ինֆո» պարբերականի ղեկավար Գրիգորի Օխոտին. «համառ դիմադրությունն ու տեղեկությունների տարածումը կհաղթեն բռնությանը»:

Օգոստոսի 17-ին Մոսկվայում ցույցերի նոր փուլ է սկսվում։

Այս անգամ դրանք երկուսն են, և երկուսն էլ կապված են Մոսկվայի քաղաքային խորհրդարանի (քաղաքային դումա) ընտրություններին անկախ թեկնածուներին մասնակցության թույլտվություն չտալու իշխանությունների որոշման հետ։ Սակայն դրանց միջև մեծ տարբերություն կա։

Իշխանությունները Կոմունիստական կուսակցությանը թույլ են տվել հանրահավաք անցկացնել։ Սակայն չեն թույլատրել այն հավաքը, որի անցկացման համար դիմել էր ընդդիմությունն ու Մոսկվայի մունիցիպալ պատգամավորներից մի քանիսը։ Այդ պատճառով էլ երկրորդ ակցիայի մասնակիցները քաղաքի կենտրոնում զանգվածային բողոքի ցույցեր են կազմակերպում։

Մոսկվայում Կոմունիստական կուսակցության հանրահավաքի մասնակիցները։ 2019թ-ի օգոստոսի 17։ REUTERS/Եվգենյա Նովոժենինա

Բողոքի ակցիաները սկսվել են ավելի քան մեկ ամիս առաջ, դրանց մասնակցում են տասնյակ հազարավոր մարդիկ։ Այս պահի դրությամբ ամենազանգվածային ակցիան կայացել է օգոստոսի 10-ին, այն հավաքել է ավելի քան 60 հազար մարդ։ Բողոքի ակցիաների ժամանակ ընդհանուր առմամբ ձերբակալվել է ավելի քան երկու հազար մարդ։ Շատերը ծեծվել են։ 15 հոգու դեմ քրեական գործեր են հարուցվել, նրանց սպասվում է մինչև 8 տարվա ազատազրկում «զանգվածային անկարգությունների կազմակերպում» հոդվածով։

Ռուսական «ՕՎԴ-ինֆո» անկախ նախագիծն օպերատիվ տեղեկություններ է հավաքում և իրավաբանական օգնություն ցուցաբերում ձերբակալվածներին։ Դրա ղեկավար Գրիգորի Օխոտինը «Republic» պարբերականին պատմել է այն մասին, թե արդյոք Ռուսաստանում «նոր 1937 թվականն» է սկսվել [ստալինյան զանգվածային կալանավորումների և գնդակահարությունների տարին Խորհրդային Միությունում – JAMnews] և թե ինչպես է ժամանակակից ռուսական հասարակությունը վերաբերվում բռնաճնշումների աճին:

_____________________________________________________

«Ինձ թվում է, որ «1937 թվականի» կամ «Հյուսիսային Կորեայի» զգացողությունը սխալ է։ Ռուսաստանում բռնաճնշումների մակարդակը սովորական է, նորմալ՝ վերջին տարիների համար։

Փոխվել է ցույցի կառուցվածքը, հասարակական մոբիլիզացիայի մասշտաբներն ու լրագրողների ուշադրությունը։ Այդ պատճառով էլ բռնաճնշումները բոլորովին նոր հնչողություն և նոր իմաստ են ստանում։Այժմ բազմաթիվ մարդիկ են մեզ փողով աջակցում։ Միայն 2019թ-ի հուլիսին մենք հավաքել ենք 8 մլն ռուբլի [մոտ 120 հազար դոլար]։ Դա բավականին շատ է և մեզ համար, և, կարծում եմ, ընդհանրապես Ռուսաստանի քրաուդֆանդինգային նախագծերի համար. չէ՞ որ խոսքը մոտ 8.5 հազար նվիրատուների մասին է։

Մեզ մոտ շատ կամավորներ և իրավաբաններ են գալիս։ Այժմ դա 100-150 մարդ է Մոսկվայում, իսկ օգնականների ընդհանուր թիվը հարյուրներով է հաշվարկվում։ Ընդհանրապես, մեր կամավորներն են հենց «ՕՎԴ-ինֆոն»։ Առանց նրանց մենք բոլորս վաղուց ֆիզիկապես կմեռնեինք հոգնածությունից, իսկ ձերբակալվածները ոչ մի օգնություն չէին ստանա։ Մեզ այժմ այնպես են կարդում, հավանում և վերատպում, որ 2017թ-ի համեմատ անգամ սարերի ու ձորերի տարբերություն է, երբ աջակցությունն արդեն ուժեղ էր։

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում այսօր արդեն բոլորովին այլ մակարդակ է։

Մոսկովյան բողոքի ակցիայի ժամանակ, 2019թ-ի օգոստոսի 10։ REUTERS/Մաքսիմ Շեմեթով

Նույնիսկ ոչ հեռավոր անցյալից ևս մեկ մեծ տարբերություն. ակտիվիստներին և պարզապես քաղաքացիներին բացարձակ մեկ է, թե արդյոք համաձայնեցված է ակցիան։ Այդպես էր նաև Գոլունովի [հետաքննող լրագրող, որի մոտ ոստիկանները թմրանյութեր էին գցել – JAMnews] գործով ակցիայի ժամանակ։

Հասարակությունում լիակատար գիտակցումը, որ [բողոքի ակցիայի]համաձայնեցումը կարևոր չէ, միայն հիմա է եկել։ Մարդկանց այսպես մեծ թիվ, որոնք պատրաստ են դուրս գալ չարտոնված ակցիաների, պարզապես երբեք չի եղել։ Հենց ցույցերի ակտիվությունից բացի մենք տեսնում ենք նաև բռնության, բռնաճնշումների չընդունման աճ, այսինքն՝ աջակցության աճ նրանց, ում ճնշում են։

Հիշեք ռեփերների համերգների արգելքի հետ կապված պատմությունը (որոնք այժմ սատարում են մոսկովյան ցույցերին)։ Այնտեղ էլ ձերբակալություններ կային, բոլորին ակումբներում դեմքով հատակին էին պառկեցնում։ Եվ բոլորը շատ զիլ ինքնակազմակերպվեցին և հսկայական համերգ անցկացրին այդ ողջ ռեպրեսիվ քաղաքականության դեմ։ Սա էլ է հասարակության՝ նոր պահանջների անցնելու փուլերից մեկը։

Այսպիսի վերաբերմունք կարգ «Դե  ի՛նչ, մեզ ծեծում են, բայց մենք կփախչենք»։ Իսկ այժմ դա բաց ցուցադրություն է այն բանի, որ մեզ պետք չէ ծեծել, մեզ պետք չէ արգելել, պետք չէ բանտ նստեցնել։ Այսինքն հնչում է ոչ միայն «Թույլ տուր» [մասնակցել ընտրություններին] պահանջն, այլ նաև «Ազատ արձակիր» [ձերբակալվածներին]։

Ի՞նչ եզրակացության կարելի է գալ։

Ես երկար ժամանակ փորձել եմ խելամիտ մի բան գտնել այն մասին, թե ինչպես են բռնաճնշումներն ավարտվում։ Որևէ արժանահավատ հետազոտություն չեմ գտել, իսկ այն, ինչ գտել եմ, ասում է. բռնաճնշումները չեն ավարտվում մինչև լուրջ ժողովրդավարացում։ Ճշմարտանման է հնչում»։

Ցույց Մոսկվայում։ 2019 թ-ի օգոստոսի 10։ REUTERS/Մաքսիմ Շեմեթով


JAMnews

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.