Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Հայաստան. ինչպե՞ս են ծաղկող ստարտափերը հակադրվում բնակչության արտագաղթին

hghazaryan
October 2019

«PicsArt»-ի կողքին «Renderforest»-ը և «SoloLearn»-ը արագ զարգացող հայկական նորաստեղծ ձեռնարկություններ են

Անցյալ ամիս Հարութ Բարսեղյանը թողել է Լոս Անջելեսում գտնվող իր տունը, դուրս եկել գլոբալ խորհրդատվական ընկերությունում աշխատանքից ու տեղափոխվել 7000 մղոն հեռավորության վրա գտնվող Հայաստանի մայրաքաղաք Երևան:

Չնայած ծագումով հայ է (ծնողներն ԱՄՆ են տեղափոխվել նախքան նրա ծնվելը), Հարութն անկեղծանում է՝ Հայաստան վերադարձել է ոչ թե հայրենիքը վերաբացահայտելու հուզական ցանկությունից ելնելով, այլ գործնական շարժառիթներով: Նա իր երազանքի աշխատանքը գտել է Հայաստանի լավագույն տեխնոլոգիական ստարտափերից մեկում ՝ «PicsArt»- ում:Բարսեղյանը Հայաստան «ուղեղային ներհոսքի» օրինակներից է: Սա նոր միտում է, երբ աշխարհի տարբեր անկյուններից տաղանդավոր երիտասարդները տեղափոխվում են փոքրիկ լեռնային երկիր` աշխատելու զարգացող տեխնոլոգիական ոլորտի ծաղկող ստարտափերում:  

Բարսեղյանի նման մարդիկ օգնում են հակակշռել Հայաստանից ուղեղների արտահոսքի միտմանը, որը սկսվել էր դեռևս 1990-ականներից, երբ Խորհրդային Միության փլուզմանն ու անկախության ձեռքբերմանը հաջորդեցին պատերազմի տարիները, էլեկտրականության դադարեցումները և պետական ինստիտուտների փլուզումը:

Բարսեղյանը, ով այժմ հանդիսանում է «PicsArt»-ի «AI» արտադրանքի մենեջեր, պնդում է՝ Հայաստանն առաջարկ ունի բոլոր այն երիտասարդների համար, ովքեր ցանկանում են իրենց կարիերան կառուցել հենց այստեղ:

«Եթե կարողանանք զարգացնել այս ոլորտը՝ շատերը կվերադառնան»,- ասում է նա՝ նկատի ունենալով Հայաստանում սկսվող տեխնոլոգիական նորաստեղծ ձեռնարկություններ,- Հայաստանը սկսել է զարգացնել այնպիսի արտադրություն, որի կարիքն ունեն ուրիշները»:

Վերափոխման դինամիկան

Տասնամյակներ շարունակ Հայաստանի նկատմամբ միջազգային հետաքրքրություն դրսևորվել է միայն սփյուռքահայերի կողմից, ովքեր հուզական կապ ունեն Հայաստանի` իրենց հայրենիքի հետ:

Տասնամյակներ շարունակ Հայաստանի նկատմամբ միջազգային հետաքրքրություն դրսևորվել է միայն սփյուռքահայերի կողմից, ովքեր հուզական կապ ունեն Հայաստանի` իրենց հայրենիքի հետ:

Բայց այսօր արտասահմանցիները ևս սկսել են ուշադրություն դարձնել Հայաստանին, ինչպես նաև օգնել ընկերություններին, ինչպիսին այսօր «PicsArt»-ն է (միլիարդ դոլար արժողությամբ բիզնես դառնալու ճանապարհին է),  լրատվամիջոցներում լուսաբանման միջոցով:  Այդ հրապարակումներում Հայաստանը նկարագրվում է որպես ՏՏ հաջորդ մեծ պետություն, Կովկասի Սիլիկոնային հովիտ կամ պարզապես Զարմանալի Հայաստան:«PicsArt»-ի կողքին «Renderforest»-ը և «SoloLearn»-ը արագ զարգացող հայկական նորաստեղծ ձեռնարկություններ են, որոնք ունեն օգտատերերի գլոբալ բազա:

Վերջերս Երևան կատարած մեր այցի ժամանակ «PicsArt»-ի հաղորդակցությունների ղեկավար Վարդուհի Զանոյանը «Sifted»-ին ասաց, որ իրենց իսկ հավելվածում, որը ներբեռնվել է ավելի քան 600 միլիոն անգամ, տեղի է ունեցել միջազգային հետաքրքրության փուլային փոփոխություն:

«Ամռանը մեկ օրում մենք հյուրընկալում ենք շուրջ երկու տուր: Մարդկանց հետաքրքրում է, թե ինչ ենք մենք անում: Հայաստան են ժամանում ընկերներով, ընտանիքներով: Նրանց թվում շատ են նաև ոլորտի մասնագետները», – պատմում է Վարդուհի Զանոյանը:

 Մեր արդի պատմության մեջ առաջին անգամ է, որ հայերն ավելի շատ նայում են դեպի ապագա, քան անցյալ: Անցյալի հիշողություններում գերակշռում են կոմունիզմը, պատերազմի տրավմատիկ ցավը, ցեղասպանությունը, որի հետևանքով աշխարհասփյուռ հայությունը երկու անգամ ավել է Հայաստանի բնակչությունից:

Ո՞րն է այս բումի շարժիչ ուժը՞

Բավականին շատ տեսություններ կան, որոնք փորձում են բացատրել, թե ինչն է խթանում հայկական տեխնոլոգիայի վերջին հաջողությանը: «PicsArt»-ի համահիմնադիր և արտադրանքի գլխավոր պատասխանատու Միքայել Վարդանյանը վկայակոչում է 1990-ականների սկզբի խառնաշփոթը, որն, ըստ նրա, նպաստեց ճիշտ ստարտափ մտածելակերպի ձևավորմանը:

«Մեզ համար ոչինչ անսպասելի չէ», – բացատրում է նա՝ խոսելով Հայաստանում հետխորհրդային քաոսի մասին: «Մենք միշտ պատրաստ ենք եղել ցանկացած իրավիճակի, ինչն էլ իսկապես օգնում է ստարտափ ոլորտում:  Այդ ամենը մեզ ուժեղացրեց»:

Մյուսները վկայակոչում են սովետական կրթական համակարգի ժառանգությունը, որն ուներ ֆիզիկայի և մաթեմատիկայի ուղղվածություն: Նման բարդ գիտություններն էլ ընկած են արհեստական բանականության և մեքենաշինության հիմքում:Այս հիմքի վրա էլ ստեղծվել են այնպիսի ընկերություններ, ինչպիսին են «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, որը միջազգային ուշադրության է արժանացել երեխաներին անվճար տեխնոլոգիական կրթություն ապահովելու իր նորարարական մոտեցման համար` նրանց մոտ զարգացնելով նաև ձեռնարկատիրական ոլորտի հմտությունները:

«Մենք նրանց սովորեցնում ենք, թե ինչպես սովորել ինքնուրույն, հաղորդակցվել միմյանց հետ և զարգացնել խնդիրների լուծումներ գտնելու ունակությունները: Մեր ազդեցությունը փափուկ հմտությունների զարգացումն է», – պատմում է Արաքս Անթանեսյանը, ով վերջերս Միլանից հայրենադարձվել և աշխատում է «ԹՈՒՄՈ»-ում` որպես ծրագրերի ղեկավար:Նա հպարտությամբ բացատրում է, որ «TUMO»-ի մոդելը հաջողությամբ արտահանվել է Փարիզ և Բեյրութ (երկուսն էլ մեծաթիվ հայկական ծագմամբ բնակչություն ունեն) և առաջիկայում ավելի շատ ծրագրեր կան:

Երվանդ Սարգսյանն ունի մեկ այլ տեսություն, ըստ որի` սփյուռքի պոտենցիալն ավելի քան արժեքավոր է: Նա առաջիններից էր, որ հավատաց Հայաստանի տեխնոլոգիական ներուժին և 2013 թ. -ին ստեղծեց հայկական առաջին «VC Granatus Ventures»-ը, որի հիմնադիր գործընկերն է: «Դա հավատքի պոռթկում էր, այլ ոչ թե բանական բիզնես որոշում»:«Այդ ժամանակվանից ի վեր մտածելակերպը փոխվել է, և գործարարները, միայն ներքին շուկայի մասին մտածելուց զատ, առաջին իսկ օրվանից գլոբալի մասին են մտածում, ինչին նպաստում է նաև Կալիֆոռնիայի նման զարգացած տեխնոլոգիական հանգույցներում հայկական կապերը»:

Փոքրիկ, միատարր հանրապետությունը գործում է որպես «փորձաքար»` Հայաստանը դարձնելով ավելի գրավիչ վայր բիզնես սկսելու համար:

Հեղափոխություն

2018-ի հեղափոխությունը Հայաստանում դիտարկվում է որպես անցում կոռումպացվածից դեպի բարեփոխումներ իրականացնող իշխանության: Սա հաճախ դիտվում է որպես շրջադարձային կետ տնտեսության և ընդհանուր երկրի համար:

Աղաբաբյանի խոսքով՝ չնայած հեղափոխությունը կարևոր էր, այն վճռորոշ գործոն չէ. «Մենք իսկապես գնահատում ենք այն, ինչ տեղի ունեցավ հեղափոխությունից հետո, սակայն մինչ այդ էլ արդեն նման հետագիծ էր առկա»:

Այլ մարտահրավերներ

Չնայած հետհեղափոխական լավատեսությանը և վերջին զարգացումներին՝ հայկական տեխնոլոգիան դեռևս բախվում է հսկայական մարտահրավերների:  Նման կարծիք է արտահայտում «HIVE Ventures» ֆոնդի հայկական ծրագրերի ղեկավար Աստի Փիլիպոսյանը, ով արդեն 9 տարի է, ինչ հայրենադարձել է Սիլիկոնային հովտից:

«Այստեղ հետագա սերմերի համար ֆինանսավորումը դժվար է, քանի որ դեռ ոչ շատ ընկերություններ են դա արել», – ասում է նա: Փիլիպոսյանը հավելում է, որ «շատ ընկերություններ բաժնետոմսեր չեն տալիս իրենց աշխատողներին», ինչը կարևոր է ձեռնարկատերերի հաջորդ սերնդի ձևավորման համար:

Մեկ այլ ազդանշան. Հայաստանը համաշխարհային տեխնոլոգիական քարտեզի վրա է հայտնվել, այս տարվա հոկտեմբերին Երևանում տեղի է ունեցել ՏՏ ոլորտի համաշխարհային համագումարը, որը տեղական ձեռներեցների համար բացառիկ հնարավորություն էր շփվելու միջազգային հայտնի տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների հետ և մեծացնել իրենց միջազգային ազդեցությունն ու հեղինակությունը:

Հաջորդ սերունդը

Գոհար Աղաբաբյանը, ով մոտավորապես 30 տարեկան է, վստահ է իր մասնագիտական կարողությունների վրա և երկիրը չլքելու հաստատակամություն ունի: Նա կարծես մարմնավորում է այն դրականը, ինչը բնորոշ է նոր Հայաստանին: Գոհարը նախկինում աշխատել է SFL- ում, իսկ այժմ զարգացման գծով ղեկավար է Լոնդոնում տեղակայված վերաբնակեցման կառավարման նորաստեղծ «Benivo»-ում: Սկզբնապես նա աշխատում էր հեռավար կերպով, իսկ այժմ Երևանում ունի 12 ծրագրավորողներից բաղկացած թիմ (որը հանդիսանում է «Benivo»- ի ամբողջ տեխնիկական թիմը):Բացատրելով, թե ինչն է իրեն և ավելի լայն էկոհամակարգին թույլ տվել  զարգացնել արտադրանքը, Գոհարը նշում է, որ համացանցը Հայաստանին թույլ է տվել զարգացնել տեխնոլոգիաները, որոնց շնորհիվ հնարավոր է համընթաց քայլել աշխարհի հետ: Դա նաև հնարավորություն է ընձեռել Հայաստանը ճանաչելի դարձնել միջազգային ընկերությունների շրջանում:

Աութսորսինգի շնորհիվ երկրում որոշակի փորձ ձեռք բերվեց և ֆինանսական մուտքեր եղան, որոնք էլ թույլ են տալիս ձեռներեցությամբ զբաղվողներին իրենց սեփական ստարտափերը հիմնել:

Րաֆֆի Գրիգորյանը («Palo Alto»-ում ազդեցիկ ներդրող, «Emerson Collective»-ի գործադիր տնօրեն, ով «TUMO»-ի բորդի անդամ է) ասում է, որ գտնված է Հայաստանը լուրջ տեխնոլոգիական երկիր դարձնելու բանալին: Նա բացատրում է, որ ոլորտը զարգացել է աութսորսինգից մինչև հետաքրքիր տեխնոլոգիա արտադրող և դրանից էլ մինչև լավ մշակված տեխնոլոգիա արտադրող երկրի փոխակերպվելու ճանապարհով:

Այն ամենը, ինչ այժմ բացակայում է, «լավ բիզնես մոդելներն» են:

Ինչպես սովորաբար լինում է՝ մի քանի սփյուռքահայեր գուցե կարող են վերադառնալ և օգնության ձեռք մեկնել:

 Հոդվածը ներկայացված է կրճատումներով։



Հատուկ «Անալիտիկոնի» համար անգլերենից թարգմանեց Աննա Բարսեղյանը

Սկզբնաղբյուրը` Sifted.eu





Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.