Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Նավթ. Սաուդյան Արաբիան ցանկանում է պատժել Ռուսաստանին

hghazaryan
March 2020

Լուսանկարը` GOOGLE

Մարտի 10-ին նավթի գինն աճեց 11%-ով, բայց այդ փոքր բարձրացումն ի վիճակի չէ փոխհատուցել նախորդ օրերին տեղի ունեցած գների անկումը: Մարտի 6-ից 9-ն ընկած ժամանակահատվածում Brent տեսակի նավթի գինն ընկել է 21,4%-ով և հասել մեկ բարելի դիմաց 35.02 դոլարի: Երկու տարի առաջ այն 85 դոլար էր: Չինաստանում կորոնավիրուսային համաճարակի պատճառով մի քանի շաբաթվա ընթացքում նավթի գինը սկսեց անկում ապրել (հունվարին գինը գերազանցում էր 70 դոլարը): Նավթի գների ռեկորդային անկումը պայմանավորված էր համաշխարհային շուկաների շղթայական արձագանքով: Մարտի 6-ին Վիեննայում` ՕՊԵԿ-ի կենտրոնակայանում, կայացած հանդիպման ժամանակ Սաուդյան կարտելի փաստացի առաջնորդը մասնակիցներին առաջարկեց կրճատել նավթի արդյունահանումը ՝ կանխելու  կորոնովիրուսի պատճառով գների անկումը: Բայց Ռուսաստանը, ի տարբերություն ՕՊԵԿ-ի հետ կայացած  նախորդ հանդիպումների, այս անգամ չէր ցանկանում աջակցել Ռիադին: Հետևաբար, Սաուդյան Արաբիան որոշեց փոխել մարտավարությունը. թագավորությունը հայտարարեց գների իջեցում և արտադրության զանգվածային աճ, որպեսզի շուկայում նավթի գինն անկում ապրի: Ֆոնդային շուկաները խուճապի մատնվեցին՝ արձանագրելով նավթի ամենամեծ անկումը 1991 թվականից Իրաքի` Քուվեյթ ներխուժումից ի վեր: Միջազգային և ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (IRIS) հետազոտող Ֆրենսիս Պերենը խոսում է իրադարձությունների այս շրջադարձի պատճառների և դրանց հետևանքների մասին:

Le Point.
-Գների իջեցմամբ և արտադրության ավելացմամբ  Սաուդյան Արաբիան ի՞նչ  նպատակներ է հետապնդում: Հարկ է հաշվի առնել, որ  Ռիադը նախկինում հետևում էր հակառակ ռազմավարությանը:
 
 Ֆրենսիս Պերեն.
–Մինչ այժմ այս հարցում մի բան է պարզ.  «Saudi Aramco» -ն որոշեց ապրիլի 1-ից իջեցնել համաշխարհային շուկա մատակարարվող նավթի գները: Ինչ վերաբերում է արտադրության աճին, ապա սա ավելի քիչ ակնհայտ փաստ է: Պաշտոնական հայտարարություն չի եղել, բայց սաուդցիները չեն հերքել տեղեկատվությունը: Ամեն դեպքում, ռազմավարության այդպիսի փոփոխությունը շատ էական է: Ուրբաթ օրը Ռուսաստանը չհամաձայնեց ՕՊԵԿ-ի` արտադրության կրճատման  հետագա առաջարկին: Նախատեսվում էր, որ նավթային կարտելից դուրս գտնվող երկրները, ներառյալ Ռուսաստանը, կունենան օրական 0,5 միլիոն բարել: Սաուդացիներն այս լուրը շատ վատ ընդունեցին: Հետևաբար, թագավորությունը որոշեց ամբողջովին փոխել իր ռազմավարությունը շուկայում իր շահերը պաշտպանելու համար:
 
-Այսինքն ՝ Սաուդյան Արաբիան որոշե՞լ է իր սեփական  խաղը սկսել:
 
– Հենց այդպես: Սաուդյան Արաբիան  իջեցնում է գները և, անկասկած, մեծացնում է արտադրությունը: Նա բոլոր հնարավորություններն ունի Ռուսաստանի դեմ գների պատերազմ սկսելու համար: Սա շատ պարզ է. «Saudi Aramco»-ն բարձրախոսի կարիք չունի, որպեսզի բոլորին հայտարարի, որ իր նպատակը Ռուսաստանն է: Սաուդցիները կարծում են, որ Ռուսաստանը լքել է նավը, ուստի պետք է պատժվի:
 
– Բացի այդ, շատ այլ արտադրող և արտահանող երկրներ կտուժեն ցածր գների պատճառով:
 
– Բնականաբար: Դա նման է երկու որսորդների մասին պատմվածքին. նրանք կրակում են արջի վրա, վրիպում են, արջը վազում է  նրանց հետևից, և երկու որսորդներից մեկը ասում է. «արջը մեզ կբռնի, գլխավորն այն է, որ ես քեզանից արագ եմ վազում»: Մի խոսքով, որոշ երկրներ ավելի շատ կտուժեն, քան մյուսները:
 
– Արդյո՞ք Սաուդյան Արաբիան որոշել է  հարված հասցնել նաև ԱՄՆ-ի թերթաքարային արդյունաբերությանը:
 
– Հիմնական նպատակը Ռուսաստանն է, ԱՄՆ-ն՝ երկրորդական: Նրանց նավթարդյունաբերությունը և հատկապես փոքր արտադրողները կտուժեն:
Ամերիկյան նավթային ոլորտին սնանկություն և վերակազմավորում է սպասվում:
 
– Որքա՞ն կտևի այս ճգնաժամը: 
 
– Ամեն ինչ կախված է Ռուսաստանի գործողություններից: Եթե Մոսկվան որոշի. «Մենք ենք  ձախողել, մենք էլ պետք է վերսկսենք երկխոսությունը», OPEC- ի հետ բանակցությունները կարող են վերսկսվել: Եթե Մոսկվան որոշի. «Սպասենք և տեսնենք», ամենայն հավանականությամբ, իրավիճակը կշարունակվի: Ամբողջ խնդիրն այն է, որ նման հարցերը լուծվում են պետությունների ղեկավարների մակարդակով, որտեղ էգո-ի դերը գերակա նշանակություն ունի:
 
 Հատուկ «Անալիտիկոնի» համար ֆրանսերենից թարգմանեց Աննա Բարսեղյանը
 
Սկզբնաղբյուրը` Le Point

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.