Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Nexta Telegram-ալիքը փաստացի գլխավորել է Բելառուսի ցույցերը։ Ովքե՞ր են նրա թիմում, ու ինչպե՞ս է այն աշխատում

hghazaryan
August 2020

JAMnews

Այս պատմությունը Nexta Live բացառիկ Telegram-ալիքի մասին է, որը կարողացել է տեղեկությունների գլխավոր աղբյուր դառնալ Բելառուսի բնակիչների և դրա սահմաններից դուրս բնակվողների համար 2020 թ–ի օգոստոսի 9–ի նախագահական ընտրությունների կեղծման դեմ մասշտաբային ցույցերի առաջին իսկ օրվանից։

Օգոստոսի 14–ին ալիքի հիմնադիր 22-ամյա Ստեփան Սվետլով «Պուտիլոյի» դեմ քրեական գործ է հարուցվել։

Նրան մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում «ցույցերի կազմակերպման և կառավարության պաշտոնանկության կոչերի» համար։

Ալիքն օրական հարյուրավոր լուրեր է հրապարակում, հաճախ դրանք կարճ տեսանյութեր են երկրի տարբեր հատվածներից՝ տեղում կատարվող իրադարձությունների հակիրճ նկարագրությամբ։

Այդ տեսանյութերի հեղինակները տեղի բնակիչներն են, և ավելի ու ավելի շատ հեղինակներ են ներգրավվում ալիքի աշխատանքին։

Nexta–ի լսարանը կազմում էր մոտ 300 հազար մարդ 2020 թ–ի օգոստոսի սկզբին և այս հրապարակման պահին գերազանցում է երկու միլիոն բաժանորդը։ 10-միլիոնանոց Բելառուսի համար սա անհավանական մեծ լսարան է։

Telegram-ալիքը սկսել է նաև տարերայնորեն համակարգել ակցիաները՝ հաղորդելով, թե որտեղ են կենտրոնանում հատուկջոկատայինները և ուր պետք է գնան ցույցերի մասնակիցները։

Բելառուսի և այլ երկրների լրագրողներն ու խմբագիրները հիշեցնում են, որ Nexta–ն ընդհանրապես չի ստուգում իր հրապարակած տեղեկությունները, և կարող է մասշտաբային ապատեղեկատվության աղբյուր դառնալ։

Քանի՞ մարդ կա Nexta Live–ի թիմում: Որտեղի՞ց են նրանք տեղեկություն ստանում։ Ովքե՞ր են նրանց ֆինանսավորում։ Հարցերի պատասխաններ։

«Պարզապես երկու 22-ամյա տղա»․ ովքե՞ր են կանգնած Nexta–ի հետևում

Լուսանկարը՝ The Bell

Nexta–ն արտասանվում է «նեխտա» և բելառուսերեն նշանակում է «ինչ–որ մեկը»։

Սկզբից այն YouTube-ալիք էր, 2015 թ–ին այն ստեղծել է 17-ամյա դպրոցական Ստեփան Սվետլովը, որն առավել հայտնի է Պուտիլո անվամբ։

«Ցանկություն առաջացավ հավաքել այն ողջ թրեշը, որը տեղի է ունենում Լուկաշենկոյի Բելառուսում», — ասում է նա։

Նա ինքն էր ուժերի ներածի սահմաններում մոնտաժում շաբաթական նորությունները։ Ալիքը սկսել է պահանջարկ ձևավորել, հոլովակները սկսել են սկզբից տասնյակ հազարավոր, այնուհետև՝ միլիոնավոր դիտումներ հավաքել։

Ստեփան Պուտիլոյով սկսել են հետաքրքրվել հատուկ ծառայությունները, և նա Լեհաստան՝ Կատովիցա է մեկնել սովորելու։

Մի անգամ նա որոշել է գալ ընտանիքին այցի։ Դա 2018 թ–ի փետրվարին էր, և նրա բնակարանը միանգամից խուզարկել են։ Այլևս նա Բելառուս չի մեկնել և հազիվ թե մեկնի։

Ինչպե՞ս է աշխատում ալիքը

Բաժանորդների թվով Nexta–ն ներառվել է գլոբալ թոփ–10–ում։ Անգամ եթե նրա հետևորդների միայն մոտ 70 տոկոսն է Բելառուսից, ինչպես ենթադրում է Պուտիլոն, ստացվում է, որ ալիքը կարդում է երկրի քաղաքացիների 15 տոկոսը։

Ալիքի միջոցով բառացիորեն ուղիղ եթերում կարելի է հետևել կատարվող իրադարձություններին․ թե ինչպես են հետապնդում փախչող ցուցարարներին, ինչպես են ցուցարարներին դարանակալում ուժայինները, ինչպես են սուլում պատշգամբներից և միլիցիայի վրա տարբեր իրեր նետում։

«Ամեն օր ինձ տասնյակ մարդիկ են գրում տարբեր ոլորտներից և մասնագիտություններով՝ սահմանապահներից մինչև խանութների վաճառողներ», — պատմում է Ստեփան Պուտիլոն բելառուսական Tut.by պարբերականին տված հարցազրույցում։

Իրեն և իր պոտենցիալ տեղեկատուներին գործողությունների ազատություն է տալիս այն, որ Պուտիլոն Բելառուսի սահմաններից դուրս է ապրում։

Ինչպես նա պատմում է, ընդհանուր առմամբ, դա արդեն ոչ մեծ կորպորացիա է՝ Nexta Live ալիքը, YouTube-ալիքն ու Telegram–ի մի քանի ալիքները։ Այդ բոլոր ալիքներով չորս մարդ է զբաղվում։

Nexta–ի բոլոր նախագծերի 25-ամյա գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչը Պուտիլոյի պես Լեհաստանում է ապրում։ Նա Nexta–ին է միացել 2020 թ–ի սկզբին, երբ Պուտիլոն որոշել է «խմբագրություն ունեցող լիարժեք մեդիա» սարքել։

«Սովորական օրերին՝ ընտրություններից առաջ, օրական մոտ հազար հաղորդագրություն ունեինք, այժմ՝ րոպեում 180-250։ Ցույցերի ամենաթեժ պահին ժամում 10 հազար հաղորդագրություն է ստացվում», — պատմում է Պրոտասևիչը։

Բելառուսի նախագահի ընտրությունների և ցույցերի առաջին օրերին երկրում գրեթե չէր աշխատում ինտերնետը։ Տեղի բնակիչներին միայն երկու տարբերակ էր մնացել՝ պետական հեռուստատեսսությունն ու Telegram–ը, որը երկրի իշխանությունները չէին կարողացել արգելափակել։

Մեսենջերը շարունակում էր աշխատել՝ շնորհիվ «հակացենզուրային մեխանիզմների», որոնց միացման մասին հաղորդել էր դրա հիմնադիր Պավել Դուրովը։

Ցույցերի ղեկավարո՞ւմ։ «Եթե ոչ մենք, ապա ոչ ոք»

Ցույցերի մասին տեղեկությունների աղբյուրից Nexta Live–ն արագ վերածվել է համակարգողի։

Իրական ժամանակի ռեժիմում այն հաղորդում էր, թե որ մուտքերում կարելի է թաքնվել հատուկջոկատայիններից, որ կողմից են գալիս ուժայինները։

Տասնյակ չատեր է ստեղծել շրջանների և քաղաքների մակարդակում համակարգման համար։

Այստեղ գործադուլի կոչերով պատրաստի թռուցիկներ էին հրապարակվում, որոնք պետք էր պարզապես տպել։ Հրահանգներ էին տրվում, թե ինչպես պաշտպանվել կրակոցներից և դիմակայել հատուկջոկատայիններին։

«Եթե ոչ մենք, ապա ոչ ոք դա չի անելու», — այսպես է բացատրել այս փոխակերպումը Պուտիլոյի գործընկեր Ռոման Պրոտասևիչը։

Ավելի քան 60 հազար մարդ է մասնակցում Մինսկի Կառավարության տան մոտ անցկացվող ակցիային։ Պաստառի վրա գրված է․ «Մենք միասնական ենք, մենք անքակտելի ենք»։ 2020 թ–ի օգոստոսի 16։ REUTERS/Vasily Fedosenko
 

Ո՞վ է ֆինանսապես աջակցում Nexta–ի անվճար Telegram-ալիքին

Ֆինանսավորման հետ կապված հարցերը դեռևս պարզ չեն։

Պրոտասևիչը The Bell պարբերականին ասել է, որ Nexta–ն «երբեք չի ստացել գրանտներ, առաջարկներ երրորդ կազմակերպություններից կամ երկրներից»։

Պուտիլոն ասում է, որ բոլոր ծախսերը հոգում է գովազդը, որը, սակայն, Nexta Live–ում շատ քիչ է։ Բացի այդ, ասել է նա, ինքը «համալսարանից կրթաթոշակ է ստանում»։

Ապատեղեկատվության վտանգ

Որոշ արհեստավարժ լրագրողներ մտավախություն ունեն, որ Nexta–ի պես ռեսուրսները կարող են օգտագործվել չստուգված տեղեկություններ տարածելու համար։

Օրինակ՝ ընդդիմադիր Tut.by կայքի աշխատակից Աննա Կալտիգինան կարծում է, որ ցանկացած տեղեկություն պետք է ստուգվի, ինչը Nexta–ն չի անում։

Նա ասում է նաև, որ «մեդիան չի կարող հեղափոխության կազմակերպմամբ զբաղվել, դա բոլորովին այլ աշխատանք է»։

Nexta–ի գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչը խոստովանում է, որ իր ռեսուրսի աշխատանքում սխալներ լինում են։

Ինքն արհեստավարժ լրագրող է, սակայն կարծում է, որ կրիտիկական պայմաններում, որում հայտնվել է Բելառուսի հասարակությունն, ազատ տեղեկությունների տարածումն ամենից կարևորն է։

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.