Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

«Պատերազմի արդյունքներն անփոփոխ են մնալու»․ Իլհամ Ալիև

hghazaryan
February 2021


JAMnews, Բաքու

Ի՞նչ է կատարվում Հայաստանում։ Ինչպե՞ս են կատարվում 2020 թ-ի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պայմանները։ Ինչո՞ւ է Ադրբեջանում չինական պատվաստանյութ կիրառվում։ Ի՞նչ է լինելու Արցախում գերեվարված 60 հայերի հետ։ Այս բոլոր հարցերին պատասխանել է Իլհամ Աիլևը։


  • Քաղաքացիական պատերազմի եզրի՞ն։ Երևանում հանրահավաք է անում և ընդդիմությունը, և իշխանությունը։ Ֆոտոռեպորտաժ և վերլուծություն
  • Ադրբեջանում հարգանքի տուրք են մատուցել Խոջալուի ողբերգության զոհերի հիշատակին
  • Քաղաքական ճգնաժամ Վրաստանում։ Արդյո՞ք արտահերթ ընտրություններ կլինեն

Փետրվարի 26-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասուլիս է տվել տեղի և օտարերկրյա լրագրողների համար, որը տևել է չորս ժամ։

Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին

«Հայաստանում կատարվող իրադարձությունները Հայաստանի ներքին գործն են։

…Այսօր Հայաստանն այնքան ծանր վիճակում է, որ այնտեղ տեղի ունեցող գործընթացները մեծապես խաթարում են երկրի պետականության հիմքերը։ Դրա համար մեղավոր են Հայաստանի նախկին և ներկայիս իշխանությունները, որովհետև քսան տարի շարունակ Քոչարյան-Սարգսյան խունտան Հայաստանը փաստացի հասցրել է անդունդի եզրին և հանգեցրել ճգնաժամային իրավիճակի», — հայտարարել է Ալիևը։

«Մենք հետևողականորեն մեկուսացրել ենք Հայաստանին բոլոր միջազգային և տարածաշրջանային նախագծերից։ Մեր քաղաքականությունը եղել է Հայաստանին տնտեսապես կոտրելը, փլուզելը, մեկուսացնելը։ Ես երբեք չեմ թաքցրել դա և բազմիցս ասել եմ, որ այդպիսի քաղաքականություն ենք վարելու», — հավելել է Ադրբեջանի նախագահը։

Եռակողմ հայտարարության պայմանների կատարման մասին

«Պատերազմի արդյունքները կան ու կլինեն անփոփոխ։ Նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարությունը կատարվում է և պետք է ամբողջությամբ կատարվի։ Այդ հայտարարության դրույթների զգալի մասն արդեն կյանքի է կոչվել։ Սակայն կան հարցեր, որոնք այսօր քննարկումների թեմա են։

2020 թ-ի նոյեմբերի 10-ի հայտարարությամբ, որը ստորագրել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդները, հրադադար է հաստատվել Արցախում 44-օր տևած պատերազմից հետո։

Հուսով եմ, որ, չնայած Հայաստանում ստեղծված իրավիճակին, նոյեմբերի 10-ի հայտարարությունը կկատարվի։ Հակառակ դեպքում Հայաստանն էլ ավելի ծանր վիճակում կհայտնվի։ Այսինքն՝ Հայաստանն այնքան էլ մեծ ընտրություն չունի», — հայտարարել է Ալիևը։

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մասին

Ադրբեջանում բնակչության պատվաստման ընթացքի մասին լրագրողի հարցին պատասխանելիս Ալիևն ասել է․ «Մենք պատվաստումը սկսել ենք հունվարի 18-ին՝ այն բանից մեկ ամիս անց, երբ Եվրոպայում է սկսվել պատվաստումը։ Մենք պատվաստվում ենք CoronaVac չինական արտադրության պատվաստանյութով։

Մենք պետք է վաղուց ստացած լինեինք AstraZeneca պատվաստանյութը։ Չենք ստացել։ Արդեն մի քանի ամիս է, ինչ չենք ստացել։ «Սպուտնիկը» չենք ստացել։ COVAX-ով պետք է ստանայինք Pfizer-ն ու Moderna-ն, չենք ստացել։ Եվ մեզ չեն ասում, թե երբ ենք մենք դա ստանալու։ Լավ է, որ մեր չինացի գործընկերները կատարում են իրենց պարտավորությունները։ Մենք դա գնելու միջոցներ ունենք։ Իսկ ի՞նչ անեն նրանք, ովքեր չունեն։ Այդ մարդիկ, ի՞նչ է, պետք է մահանա՞ն։ Ուրեմն հարուստները կպատվաստվեն, արտադրանքը կվերցնեն իրենց, ինչպես ասում են՝ լիովին անտեսելով մարդկային պահվածքի տարրական նորմերը, իսկ աղքատ երկրները պետք է տուժե՞ն։ Էլ ի՞նչ հավասարության մասին ենք մենք խոսում։

Ինչ վերաբերում է CoronaVac պատվաստանյութին, ապա չորս միլիոն չափաբաժին արդեն ամրագրված է։ Արդեն օրական ինձ զեկուցում են, որ երբեմն մոտ 15-20 հազար մարդ է պատվաստվում։ Այնպես որ, այդ ուղղությամբ մենք օգտագործելու ենք բոլոր հնարավորությունները։ Համապատասխան ֆինանսական միջոցներն արդեն տրամադրվել են։ Պարզապես սպասելու ենք արտադրողների պատվաստանյութերին»։

Հայաստանի 60 քաղաքացիների մասին, որոնք գերեվարվել են Արցախում

«Ռազմական գործողությունների ավարտից հետո, մեր տվյալներով, նոյեմբերի 20-ից հետո Հայաստանից՝ Շիրակի մարզից, Գյումրի քաղաքից և հարակից մարզերից ավելի քան 60 հոգանոց ջոկատ է ուղարկվել, որը, հայտնի չէ, թե ինչպես, Լաչինի միջանցքով հասել է ադրբեջանական բանակի վերահսկողության տակ գտնվող տարածքներ։

Պարզվել է, որ դա դիվերսիոն խումբ է, որը գրոհներ է իրականացրել մեր զինծառայողների և խաղաղ քաղաքացիների վրա։ Այդ դիվերսիաների և ահաբեկչության հետևանքով մեզ մոտ չորս զինծառայող և մեկ քաղաքացիական անձ է զոհվել․ նա բջջային օպերատոր ընկերություններից մեկի ներկայացուցիչն էր, որը Շուշա էր մեկնում և դարանակալվել է, ևս մի քանի մարդ վիրավորվել է։

Բնականաբար, մենք հակաահաբեկչական գործողություն ենք իրականացրել, որի արդյունքում մի քանի ահաբեկիչ ամբողջությամբ չեզոքացվել են, և ավելի քան 60-ը ձերբակալվել։ Այսօր, երբ նրանց փորձում են ռազմագերի անվանել, կարծում եմ, գիտակցաբար խեղաթյուրում են հարցի էությունը։ Ռազմագերի չի կարող լինել պատերազմից 20 օր անց։ Ռազմագերիները, որոնք մեզ մոտ էին, նրանց բոլորին մենք վերադարձրել ենք։ Այդ մարդիկ այդ թվին չեն պատկանում։ Նրանք ահաբեկիչներ են և դիվերսանտներ։ Եվ ցանկացած շահարկում Հայաստանի կամ որևէ այլ երկրի կողմից անհարկի է», — նշել է Ալիևը՝ պատասխանելով Արցախում պատերազմից հետո տիրող իրավիճակի մասին հարցին։

Իլհամ Ալիևը պատասխանել է լրագրողների հարցերին

 

 

 

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.