Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը նախազգուշացնում է Էրդողանին. «մի՛ խրախուսեք ռազմականացումն Ուկրաինայում » (Գուանչա, Չինաստան) 

 

© REUTERS, Umit Bektas

Լավրովը Էրդողանին մեղադրել է Ուկրաինայում ռազմատենչ տրամադրությունները սաստկացնելու մեջ` նշելով, որ Ռուսաստանը խորհուրդ է տալիս բոլոր կողմերին  «չխրախուսել ռազմատենչությունը» Կիևում: Չինացիները կծու կերպով «անցան» Թուրքիայի վրայով: «Սուլթան Էրդողանը ցանկանում է ցուցադրվել»: «Էրդողանը պարզապես ծաղրածու է», «Էրդողանը չգիտի, որ կայսրության մասին իր երազանքը պարզապես ունայն պատրանք է»:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 10-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ինքը պաշտպանում է Ղրիմի նկատմամբ Ուկրաինայի տարածքային պահանջները և խրախուսում է Թուրքիայի և Ուկրաինայի ռազմական համագործակցությունը:

Այս քայլը բուռն արձագանք գտավ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի կողմից, ով ասաց, որ Էրդողանը «կերակրում է Ուկրաինայի ռազմատենչ տրամադրությունները»: Նա նաև նշել է, որ Ռուսաստանը բոլոր կողմերին խորհուրդ է տվել «չխրախուսել Կիևի ռազմատենչությունը» ՝ կոչ անելով դադարեցնել զենքի վաճառքը Ուկրաինային:

Չինացի ընթերցողների մեկնաբանությունները

guan_15968712341730. «Երկերեսանի շներ: Ճիշտ նույն խաղն է ընթանում Սինցզյան քաղաքում»:

Հարավից հարավ. «Հավը (նկատի ունի Թուրքիային) մոռացավ, որ անհրաժեշտ է անձամբ մեկնել Ռուսաստան և ներողություն խնդրել»:

 Տիտանե գավազան. «Հավը միաժամանակ վիրավորեց Չինաստանին, Ամերիկային և Ռուսաստանին … նախանձելի համարձակություն»:

Մեկ շաբաթով անհետացավ-ը՝ պատասխանելով  Տիտանե գավազանին. «Քանի որ Թուրքիան բավականաչափ մեծ է, նա կարող է որոշ չափով մրցել ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ռուսաստանի հետ: ԱՄՆ-ն, Եվրոպան և Ռուսաստանը խոչընդոտում են իրար և ցանկանում են Թուրքիային դեպի իրենց կողմ քաշել:  Այս ամենի հետևանքով անկախ նրանից, թե ինչպես ԱՄՆ-ն, Եվրոպան և Ռուսաստանը կլուծեն այս հավի հարցը, նրանք կկանգնեն «Ղրիմի նոր պատերազմի» առջև, ուստի ԱՄՆ-ն, Եվրոպան և Ռուսաստանը կարող են ընդամենը հանդուրժել այդ կչկչոցը: Ինչ վերաբերում է Չինաստանին, նա շատ հեռու է թուրքական տարածքներից, ուստի չի կարող սպանել այս հավին: Բացի այդ, նրան ավելի հարմար է հավի ողջ մնալը, որպեսզի այն ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ռուսաստանի համար կոկորդի ոսկոր լինի»:

guan_15866528802634-ի պատասխանը Տիտանե գավազանին. «Բոլորին վիրավորել՝ նշանակում է ոչ ոքի չնեղացնել»:

Վեյը աղոթում է  պատասխանում է Տիտանե գավազանին. «Մի՛ մոռացեք, որ դեռ Հունաստան կա, որի ետևում կանգնած է Ֆրանսիան, և նույնիսկ Գերմանիան չի սիրում Թուրքիային»:

Չինացին այստեղ է. «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական ​​անդամները հանկարծ պարզեցին, որ Թուրքիայի վերջը տալով, տնտեսական ճգնաժամի այս ալիքը կլուծվի»:

Չինական կշեռք. «Եթե Թուրքիային նայում ես լայն հեռանկարի տեսանկյունից, ապա նա կարծում է, որ պետք է գրպանի բոլոր հնարավոր հաղթաթղթերը: Ո՞վ գիտի, թե երբ հնարավոր կլինի դրանք օգտագործել և փակել գործարքը: Փաստորեն, Ղրիմի  խաղաքարտը շատ օգտակար է: Այժմ հավը կշահի ԱՄՆ-ից և Եվրոպայից: Մի քանի տարի անց այն նաև կկարողանա օգուտ քաղել Ռուսաստանից: Սինցզյանի հարցը նույնպես սակարկության առարկա է, որի միջոցով դուք կարող եք ինչ-որ շահավետ բան ստանալ Չինաստանից: Թուրքիան ստոր երկիր է, որը չի վախենում մահից: Եթե ​​դուք հարվածեք նրան, նա անմիջապես դուրս կթողնի փախստականներին և ահաբեկիչներին: Յուրաքանչյուր ոք, ով հարվածում է նրան, միայն մեկ ուրիշին կդարձնի ավելի լավը: Հետևաբար, Թուրքիայի հետ շատ  դժվար է»:

Արևելյան Սուի արվեստ. «Ճիշտն ասած, Թուրքիայի նախագահ Էրդողանը պարզապես ծաղրածու է: Նա ցատկում էր Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև ՝ փորձելով շահել բոլոր կողմերից և շահել ինչ-որ բանից: Կարծում եմ, որ նա փորձեց գողանալ հավը, և վերջում նա պարզապես մի բուռ բրինձ թափեց (թարգմանչի կողմից.- հակառակ արդյունքի հասավ) և ոչ մի կողմից ոչ մի դրամ չստացավ: Արդյունքում նա պարզապես կորցրեց դեմքը»:

manli68. «Սուլթան Էրդողանը ցանկանում է ցուցադրվել: Հրահրելով Սինցզյանի խնդիրը` այժմ էլ փորձում է Ղրիմի խնդիր հրահրել»:

cll. «Լավրովի հայտարարությունից մի քանի ժամ անց Ռուսաստանի Դաշնության օդային տրանսպորտի գործակալությունը հայտարարեց դեպի Թուրքիա և հակառակ ուղղությամբ քաղաքացիական ավիացիայի թռիչքների չեղարկման մասին. ռուսներն այդքան շիտակ են»:

Հազար լի լեռնային ճանապարհորդություն. «Աշխարհը հակված է նորից մտնել պատերազմող թագավորությունների ժամանակաշրջան՝ արագացնելով ռազմական նախապատրաստությունները և առևտուրը` հենվելով սրի վրա»:

Արևելքը նամակ է ուղարկում. «Մյուս կողմից, Թուրքիան դա անում է իր շահերի համար, դրանից կարելի է դասեր քաղել. մենք նաև պետք է համարձակորեն պայքարենք ինքներս մեզ համար»:

tcsg. «Հավը հասկանում է, որ ռուսները պետք է Դարդանելով Միջերկրական ծով դուրս գան, ուստի նրանք երբեք մինչև վերջ չեն խզի նրա հետ հարաբերությունները»:

guan_15890121351006– ի պատասխան tcsg-ին. «Ռուսները չեն կարող դիմանալ նենգ պլանին, և նրանք չեն մուրալու. եթե նրանք  չեն կարողանում անցնել, նրանք պարզապես նահանջում են: Իհարկե, թուրքերը անխելամտանում են»:

Մեծ քեռի. «Ցատկող հավը ամբողջ ուժով ձգում է իր պարանոցը, որպեսզի ավելի հեշտացնի այն կտրելը»:

North Water Bay. «Այս հիմար հավը պատրաստվում է զայրացնել Չինաստանին, ԱՄՆ-ին և Ռուսաստանին: Ուղարկելով իր ուղերձների երեք օրինակ `սուլթան Էրդողանը չափազանց նման է կատակերգուի»:

realDonaldJTrump. «Մի՛ մոռացեք, որ դեռ Ֆրանսիա կա: Իսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական ​​անդամներից Էրդողանը դեռ չի զայրացրել Բրիտանիային»:

Դանակ սրտում. «Ռուսաստանը և Ուկրաինան ունեն ընդհանուր ծագում, և նրանք ժամանակին քույրեր և եղբայրներ էին, ովքեր 300 տարի դաշինքի մեջ էին: Խորհրդային Միության փլուզումից անցել է ընդամենը 30 տարի: Շատ հիասթափեցուցիչ է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան հասել են հարաբերությունների այդքան անընդունելի մակարդակի»:

Ես թափառում եմ, զբոսնում. «Էրդողանը չգիտի, որ կայսրության մասին իր երազանքը պարզապես ունայն պատրանք է: Օգտվելով խոշոր տերությունների մրցակցությունից` նա մեկ առ մեկ զզվանք ներարկեց  Թուրքիայի նկատմամբ՝ ցույց տալով իր ուժը: Նա չգիտի, որ այս երկրներից յուրաքանչյուրը հեշտությամբ խեղդամահ կանի Թուրքիային»:

18 գծի դիտորդ. «Այս անգամ Թուրքիան զայրացրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեք մշտական ​​անդամներին, բայց իրականում ընդամենը հինգ …»

Հազար արև. «Ինչ տիպական է Թուրքիայի համար: Նրա համար «մեծ շեֆ» լինելուց ավելի լավ բան չկա …»

Կարևոր նորություն. «Դիվանագիտական ​​հարաբերությունների այս ոճը պարզապես նորմալ է, քանի որ պատմականորեն Ռուսաստանն ու Թուրքիան արյունարբու թշնամիներ են»:

Լեռան օղակ. «Ինչպե՞ս Ուկրաինան հասավ թուրքական զենք գնելու կետին»:

Լճափ. «Կռվել չցանկանալը չի ​​նշանակում, որ նրանք չեն կարող քեզ հաղթել»:

Հատուկ «Անալիտիկոնի» համար ռուսերենից թարգմանեց Աննա Բարսեղյանը

 Սկզբնաղբյուրը` Inosmi

 

 

 

Share

Comments are closed.