Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Facebook-ը չի հետաքրքրվում մեզ նման երկրներով

hghazaryan
April 2021

Տևական արգելքից հետո Ադրբեջանում գործող տրոլային ցանցը վերադարձել է

Ilham Aliyev, center, has ruled Azerbaijan with an increasingly authoritarian grip since 2003. Illustration: Erre Gálvez/The Guardian

Ադրբեջանում պետական մակարդակով աջակցություն վայելող և ոտնձգություններ իրականացնող արշավն ուղղված է այդ ավտորիտար երկրում գործող լրագրողների և այլախոհների դեմ:

Facebook-ը, որը շուրջ վեց ամիս արգելել էր տրոլային ցանցի գործունեությունը, կրկին թույլատրել է պետության կողմից աջակցություն վայելող արշավին վերադառնալ սոցիալական մեդիայի իր հարթակ: Հետապնդումներ իրականացնող արշավի նպատակն է թիրախավորել Ադրբեջանում գործող անկախ լրատվամիջոցներին և ընդդիմադիր քաղաքական գործիչներին:

Guardian-ը հետաքննություն է իրականացրել և պարզել, թե ինչպես է Facebook-ը թույլատրել Ադրբեջանի իշխող քաղաքական ուժի` «Նոր Ադրբեջան» կուսակցության  վիրտուալ բանակին 14 ամիս շարունակ հետապնդման արշավ իրականացնել:  Ցանցի գործունեության բացահայտմանը նպաստել է Facebook-ի աշխատակցուհի Սոֆի Չժանգը, ով 2019-ի օգոստոսին առաջին անգամ ահազանգել է սոցիալական կայքի մենեջերներին և ղեկավարներին նման ցանցի գոյության մասին:

2020-ի հոկտեմբերին Facebook-ը հայտարարեց, որ «կոորդինացված ոչ-վավերական վարքի» (CIB) իր քաղաքականությունը խախտելու համար հեռացնում է ավելի քան 8000 Facebook-յան և Instagram-յան հաշիվներ և «Նոր Ադրբեջան»-ի հետ կապված էջեր: Ըստ Guardian-ի, նման խարդախություններ իրականացվել էին նաև Ռուսաստանի կողմից 2016 թվականին ԱՄՆ ընտրություններին միջամտության ժամանակ:

Սակայն Guardian-ի ուսումնասիրությունը, որը միտված է բացահայտելու ամենաթիրախավորված օգտատատերերի վրա հարձակումներ իրականացնողներին, պարզել է, որ տրոլինգային խումբը կրկին վերադարձել է: «Ազատ խոսք» սոցիալական մեդիայի Facebook-ի մեկ գրառման վերլուծության արդյունքում պարզվեց, որ թոփ 301 մեկնաբանություններից 294-ը (97.7%) եկել են օգտատերերի հաշիվների նմանությամբ ստեղծված Facebook-յան էջերից: Սա ճիշտ նույն մեխանիզմն է, որն օգտագործել է Facebook-ի կողմից արգելված նախորդ տրոլինգային խումբը:

 Արդյունքում՝ Ադրբեջանի ավտորիտար ռեժիմը կարողանում է երկրում խեղդել բանավեճի մշակույթը այն եզակի հարթակներից մեկում, որտեղ դեռևս հնարավոր է իրացնել ազատ արտահայտման իրավունքը: Նախկին խորհրդային այս  հանրապետությունը «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության կողմից հրապարակվող «Համաշխարհային մամուլի ազատության ինդեքս»-ի ամենամյա զեկույցում 180 երկրների շարքում զբաղեցրել է 168-րդ տեղը :

«Facebook- ը չի հետաքրքրվում Ադրբեջանի նման երկրներով », – ասում է ադրբեջանցի լրագրող Արզու Գեյբուլլաևան, ով ապրում է Թուրքիայում` իր պատրաստած ռեպորտաժների հասցեին հնչող սպառնալիքների պատճառով. «Ձեր զեկույցը ցույց է տալիս, թե որքանով է անտարբեր  սոցիալական այս պլատֆորմը ուշադրության կենտրոնում չգտնվող և քիչ հայտնի երկրների նկատմամբ: Մենք նախկինում մի քանի անհաջող փորձեր ենք ձեռնարկել՝ Facebook-ին ներգրավելու համար,  խնդրելով, որ Ադրբեջանից որևէ մեկին համագործակցության հրավիրեն, ինչն էլ հնարավորություն կտա հասկանալ և  բացատրել գրառումների համատեքստը: Նրանց իսկապես չի կարելի անհանգստացնել»:

Չժանգը, լինելով Facebook-ի տվյալագիտության թիմի գիտնական, որը պայքարում է  կեղծ ներգրավվածության դեմ, բացահայտեց տրոլինգային օպերացիան` հիմնվելով  անվավեր հաշիվներից եկող հավանումների,  կիսումների քանակի և մեկնաբանությունների վրա: Նա հայտնաբերեց հազարավոր Facebook-յան էջեր` բիզնես պրոֆիլներ, կազմակերպությունների և հասարակական գործիչների էջեր, որոնք ստեղծվել էին  հասարակ օգտատերերի հաշիվների նմանությամբ: Դրանք օգտագործվում էին Ադրբեջանի մի քանի անկախ լրատվական կայքերի և ընդդիմադիր քաղաքական գործիչների էջերը խիստ սահմանված ժամանակացույցով լցնելու համար: Նկատելի էր, որ դրանք գրեթե բացառապես պատրաստվում էին աշխատանքային օրերին` առավոտյան 9-ից երեկոյան 6-ն ընկած ժամանակահատվածում,  իսկ  ճաշի ժամերին  սովորաբար մեկ ժամ ընդմիջում է տրվում:

Տրոլինգային օպերացիայի 20 թոփ թիրախների ցուցակը, որը ստեղծվել է Չժանգի կողմից 2020 թ. – ի օգոստոսին, հիշեցնում է Ադրբեջանի ավտորիտար առաջնորդ Իլհամ Ալիևի ամենանշանավոր քննադատների ցուցակը: Նա դեռևս   2003 թվականից ի վեր ղեկավարում է երկիրն իր ավտորիտար մեթոդներով: Այն ներառում է լրատվամիջոցներ, որոնց խմբագիրներն ստիպված են տարագրվել, ինչպիսին են «Ազադլիք» թերթը, « Azad Soz»-ը և «Միկրոսկոպ մեդիան», նաև լրատվամիջոցներ, որոնց կայքերը արգելափակված են Ադրբեջանում, ինչպիսին են, օրինակ, «Ազատություն» ռադիոկայանը և «Abzas.net»-ը և, իհարկե, քաղաքական ընդդիմությունը, ինչպես, օրինակ, «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը (APFP) և դրա նախագահ Ալի Քերիմլին: Կուսակցությունն, ինչպես Human Rights Watch-ն է փաստել, ենթարկվել է «անխնա ճնշման»:

Ինչպե՞ս է գործում կեղծ ներգրավվածությունը

Սա ֆեյսբուքյան գրառում է ադրբեջանական «Azad Soz» լրատվականի ֆեյսբուքյան էջում:

Խոսքը Ադրբեջանի քաղաքական գործիչների մասին քննադատություններ գրելու համար 8 ամսվա ազատազրկման դատապարտված ակտիվիստների մասին է:

Ավելի քան հազար մարդ մեկնաբանել է հաղորդագրությունը. նրանց մեծ մասը սատարում է Ադրբեջանի կառավարությանը:

Բայց եթե ավելի փորփրենք՝ կասկածելի բաներ կնկատենք:

Թոփ մեկնաբանությունը Զեյնեբ Բաբաևա անունով մեկի կողմից է:

Եթե բացենք նրա պրոֆիլը, կտեսնենք, որ սա օգտահաշիվ չէ:

Դա ֆեյսբուքյան էջ է ՝ սրճարանի համար: Եվ այն ստեղծվել է մեկնաբանությունից երկու շաբաթից քիչ ժամանակ առաջ:

Facebook-ն ունի կանոն, ըստ որի յուրաքանչյուր օգտատեր պետք է ունենա միայն մեկ օգտահաշիվ:

Բայց ահա էջը հնարամիտ լուծում է գտել: Մեկ օգտվողը կարող է հեշտությամբ պատրաստել այս էջի նման բազմաթիվ էջեր` ներկայանալով տարբեր մարդկանց անուններով: Եվ այս էջը կարող է անել այն ամենը, ինչ կարող է անել սովորական օգտահաշիվը՝ մեկնաբանել, տարածել և արձագանքել:

Ահա այս գրառման թոփ 301 մեկնաբանությունը: Նրանցից քանի՞սն են էջերից, որոնք ստեղծվել են օգտագործողների հաշիվների տեսք ունենալու համար:

Գրեթե բոլորը` 304-ից 294-ը էջեր են, որոնք ներկայանում են որպես մարդիկ: Էջերի կեսը այստեղ գրառում անելուց մեկ ամսից էլ պակաս ժամանակում են ստեղծվել. բոլոր էջերն էլ մեկ տարուց պակաս է, ինչ գործում են:

Facebook-ը կարող է ձևավորել հասարակության կարծիքի և իրականության վերաբերյալ մեր ընկալումը: Բայց այն, ինչ մենք տեսնում ենք այս գրառման շուրջ, և շատ ուրիշ բաներ, ուղղակի միրաժ է:

Հատուկ «Անալիտիկոնի» համար անգլերենից թարգմանեց Աննա Բարսեղյանը

 Սկզբնաղբյուրը` Guardian

 

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.