Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Թուրքիան շարունակելու է իր մերժողական դիրքը պահել

hghazaryan
April 2021

 

Բագրատ Էստուկյան
26.04.2021

Մեր զրուցակիցն է Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» հայկական շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը:

-Ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչումը բուռն արձագանք է գտել Թուրքիայում: Ինչպե՞ս եք սա գնահատում և ի՞նչ հետևանք սա կարող է ունենալ:

-Ոչ մի հետևանք չեմ ակնկալում, բուռն հակազդեցություն չէ, ընդհակառակը, եթե համեմատենք այլ խորհրդարանների կողմից նախապես ընդունված բանաձևերի հետ, շատ մեղմ, շատ կակուղ հակազդեցություն է այս մեկը: Չեմ կարծում, որ դրանից ավելին լինի, որովհետև Թուրքիայի իշխանությունները ԱՄՆ-ի հետ լավ հարաբերություններ պահպանելու մարմաջը ունեն, հետևաբար, ավելի մեծ աղմուկ չեմ սպասում: Մյուս կողմից, Թուրքիայի իշխանություններն էլ էին սպասում, որ ԱՄՆ նախագահն այդ բառը պիտի արտասանի, ինչն էլ եղավ:

-Այս քայլով Թուրքիա–ԱՄՆ հարաբերություններն են լարվո՞ւմ:

-Արդեն իսկ այդ հարաբերությունները լարված են: Ռուսաստանից C-400 համալիրների գնումից հետո արդեն իսկ լարվածություն է առաջացել Ամերիկայի հետ հարաբերություններում:

-Ձեր կարծիքով, տեղի ունեցածը Հայաստանի դիվանագիտության, հայկական Սփյուռքի լավ աշխատանքի՞ արդյունք էր, թե՞ այդուհանդերձ, թուրք–ամերիկյան հարաբերությունների վատթարացման արդյունք:

-Վերջինն ավելի կարևոր գործոն է: Եթե ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները բնականոն լինեին, հավանաբար, այս արդյունքը չէր լինի: Այս արդյունքը Միացյալ Նահանգների քաղաքական կեցվածքի հետևանք է: Անշուշտ, այս ամենում մեծ է հատկապես ամերիկյան Սփյուռքի գործոնը: Ամերիկահայերը շատ աշխատեցին այս ուղղությամբ, դա հնարավոր չէ անտեսել, բայց նորից ասեմ, որ իրենք ինչ աշխատանք էլ կատարած լինեին, արդյունքը չէր փոխվի, եթե Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները այսպես սառը և լարված չլինեին:

-Մենք տեսանք նաև Պոլսո պատրիարք Սահակ Մաշալյանին ուղղված Էրդողանի նամակը: Ինչպե՞ս եք սա գնահատում:

-Լինի Մաշալյանը, թե լինեն իր նման այլ դեմքեր, անձի կամքից անկախ իրենք իրենց մերձեցումներն ունեն: Անցյալում էլ է այսպես եղել, մանավանդ հոգևորական դասը ինքն իրեն կարծես համայնքի անվտանգության երաշխավորն է համարում և այդ պատրվակով ելույթներ կարող են ունենալ: Հիմա Մաշալյանի ելույթը այս շրջանակի մեջ պետք է դիտել: Իզուր չէ, որ Կարո Փայլանը հայտարարել էր, որ Մաշալյանն իմ պատրիարքը չէ: Դա հենց այսօրվա համար էր ասված: Շատերը ժամանակին այս խոսքերի իմաստը չկարողացան գնահատել, բայց դա ասվել էր հենց այս պատճառով:

-Թուրքական մամուլն ինչպե՞ս է արձագանքում Բայդենի այս հայտարարությանը:

-Երբ ասում ենք թուրքական մամուլ, պետք է նկատի ունենանք, որ երկու տեսակ մամուլ կա, և ես միշտ այդ երևույթը շեշտել եմ: Կա իշխանամետ, իշխանության ենթակա մամուլ, և կա ընդդիմադիր մամուլ: Իշխանամետ մամուլը նույն կարգախոսներն է կրկնում, ինչ որ ասում են պետական շրջանակները: Իսկ ընդդիմադիր մամուլի մեջ կան տարբեր ձայներ: Օրինակ, հնչում են ձայներ, որ բավ է, առերեսվեք այս ամոթի հետ, որպեսզի ազատվեք հետագա ճնշումներից:

-Այս ճանաչումից հետո պահանջատիրության հերթը գալո՞ւ է, թե՞ ոչ: Մենք ի՞նչ կարող ենք ակնկալել:

-Կարծում եմ՝ ոչ, որովհետև պահանջատիրության համար մենք այնքան էլ ինքնավստահ չենք, չգիտենք՝ եթե արդարադատական դատարան դիմենք, ինչ պատասխան կստանանք: Այս հարցի պատասխանը մեզ համար հստակ չէ: Որքան էլ Ցեղասպանությունը պատմական իրողություն լինելով ակնհայտ է բոլորի համար, բայց Հայաստանը հավանաբար պետք է հապաղի արդարադատական միջազգային դատարան դիմելիս՝ վստահ չլինելով այնտեղ կայացվելիք որոշման արդյունքի մեջ: Դրա համար չեմ կարծում, որ պահանջատիրության առումով այս որոշումը մեծ իրական առիթներ ընձեռի:

-Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն դարձյալ դատի է տվել Թուրքիայի կառավարությանը՝ պահանջելով Սիսի նստավայրը: Այս մասով ի՞նչ կարող ենք սպասել: Բայդենի հայտարարությունից հետո որևէ նոր բան կարո՞ղ ենք ակնկալել:

-Ո՛չ, այդ հայտարարությունը ձեր նշած դատական գործընթացի վրա ազդեցություն չի ունենա: Այդ դատական գործընթացը շարունակվում է իր բնականոն ուղով: Վերջերս դրական զարգացում եղավ այն առումով, որ թուրքական ատյանները ընդունեցին այս դատի կայացումը: Մինչև այսօր թուրքական դատարանները մերժում էին Կիլիկիո կաթողիկոսարանի օրինականությունը, բայց հիմա դատարանը դա ընդունեց, ինչը կարևոր ձեռքբերում է: Բայց  դա չի նշանակում, որ ամեն ինչ կարգին պետք է ընթանա: Հավանաբար, երկարատև գործընթաց է սպասվում:

-Կարո՞ղ ենք արձանագրել, որ Թուրքիայի քաղաքական կյանքում մեծ բան չի փոխում Բայդենի հայտարարությունը:

Բացարձակապես չի փոխում: Մեզ երբեմն թվում է, որ այս տեսակ որոշումները կախարդական փայտիկի ազդեցություն պետք է ունենան և մեկ օրում շատ բան պետք է փոխվի: Իրականում երբեք այդպես չէ: Թուրքիան շարունակելու է իր մերժողական դիրքը պահել և դժբախտաբար, դեպքերն այդպես պետք է ընթանան:

 

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

Lragir.am

 

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.