Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Ամերիկային վերադարձնել Հարավային Կովկաս

hghazaryan
April 2021

Հայ և ադրբեջանցի համահեղինակներ՝ ամերիկյան պարբերականում

Երբ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում թեժ լարվածության հետևանքով անցած աշնանը պատերազմ բռնկվեց, Միացյալ Նահանգներն ակնհայտորեն չգործադրեց դիվանագիտական ջանքեր՝ կանխելու այդ մարտերը:

Քարոզարշավի շրջանակում Բայդենը Թրամփի վարչակազմին կոչ արեց համագործակցելու եվրոպացի գործընկերների հետ` թուլացնելու լարվածությունը, որի ընթացքում արտահայտվում էր նաև այն մտահոգությունը, որ Ամերիկայի և Եվրոպայի պասիվությունը Մոսկվային հնարավորություն ընձեռեց ազատորեն իր ձեռքը վերցնելու տարածաշրջանի դիվանագիտական առաքելությունը:

Եվրոպական և ամերիկյան ներգրավվածությունը մնաց մարգինալ, և Լեռնային Ղարաբաղում պատերազմն ավարտվեց ռուսական միջնորդությամբ՝ հրադադարով: Թուրքիան՝ որպես Ադրբեջանի դաշնակից պետություն, հակամարտության մեկ այլ կարևոր արտաքին դերակատար էր, բայց նա համագործակցում էր Մոսկվայի հետ՝ փորձելով պատերազմող կողմերին համոզել զենքը վայր դնել:

Նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ արտաքին քաղաքականության պասիվ շրջանից չորս տարի անց նախագահ Ջո Բայդենը փետրվարին Մյունխենի անվտանգության համաժողովում ընդգծեց, որ «Ամերիկան վերադառնում է»:

Եթե երբևէ լինելու է ժամանակ, որ Ամերիկան վերադառնա Հարավային Կովկաս, ապա հիմա է ճիշտ ժամանակը դա անելու՝ ինչպես խոսքով, այնպես էլ գործով:

Մոսկվան Թուրքիայի հետ կարող է լինել Լեռնային Ղարաբաղում ռազմական խաղաղապահ ջանքերի կենտրոնում, սակայն ԱՄՆ-ն խաղաղություն կառուցողի յուրահատուկ դեր կարող է ստանձնել, քանի որ հայերը և ադրբեջանցիները հավասարապես վստահում են նրան, և ԱՄՆ-ն անսպառ կարողություններ ունեցող պետություն է նման առաքելությունը հաջողությամբ իրականացնելու համար:

Շատ հաճախ ԱՄՆ-ի ներգրավվածության համար կոչերը ապավինում են այլ պետությունների հետ զրոյական մրցակցության տրամաբանությանը, հատկապես, երբ խոսքը վերաբերում է հետխորհրդային տարածքում ներգրավվածությանը:

Մենք համամիտ չենք այս տեսակետին: ԱՄՆ-ի ներգրավվածությունը Հարավային Կովկասում չպետք է լինի մրցակցային: Մրցակցությունը տարածաշրջանի մյուս առաջատար պետությունների՝ Ռուսաստանի և Թուրքիայի հետ միայն կխարխլի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարատև խաղաղություն կառուցելու հիմքերը: ԱՄՆ-ն, գործելով Ռուսաստանի և Թուրքիայի հետ միասնական, ամենայն հավանականությամբ կկանխի ղարաբաղյան հակամարտության մեկ այլ սրացում, և հրադադարը կօգտագործվի տնտեսական և ենթակառուցվածքային նախագծեր իրականացնելու համար, որից կշահեն երկու կողմերը, և որոնք կօգնեն վերականգնելու միջհամայնքային կապերը:

ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները  այս պահին կարող են ունենալ իրենց մարտահրավերները, բայց դա չի խանգարում երկու երկրների համար ռազմավարական նշանակություն ունեցող այլ ոլորտներում համագործակցությանը: Կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նման մի ոլորտ է:

Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունները պետք է իմանան, որ իրենց քաղաքական գիծը առաջ տանելու համար չեն կարող մեկը մյուսի դեմ դուրս գալ ուժի տեսակետից, քանի որ նման պահվածքը բախվելու է տարածաշրջանի բոլոր համապատասխան արտաքին դերակատարների միասնական ընդդիմությանը, այդ թվում՝ ԱՄՆի:

Նման համակարգման կարելի է հասնել միայն Հարավային Կովկասում ԱՄՆ-ի համագործակցային ներգրավվածության միջոցով:

Բացի տարածաշրջանում քաղաքական ներգրավվածությունից՝ ԱՄՆ-ն պետք է սկսի լուրջ մարդասիրական գործունեություն և օգնի վերականգնելու Լեռնային Ղարաբաղում լրջորեն վնասված ֆիզիկական ենթակառուցվածքը: Անհրաժեշտ է խրախուսել ամերիկյան ընկերությունների կողմից մասնավոր հատվածի ներդրումները, որոնք կբերեն նորարարություններ և տնտեսական հնարավորություններ:

ԱՄՆ-ն միջոցներ պետք է ներդնի այնպիսի նախագծերի համար, որոնք պահանջում են հայկական և ադրբեջանական ընկերությունների համատեղ մասնակցություն: ԱՄՆ-ն պետք է նաև նպաստի այնպիսի ծրագրերի իրականացմանը, որոնք ուղղված կլինեն կանխելու թշնամանքի ձևավորումը թե՛ հայերի, թե՛ ադրբեջանցիների շրջանում:

Ի թիվս այլ բաների, դրամաշնորհներ պետք է տրամադրվեն տարածաշրջանի պատմությանը վերաբերող լուրջ, գիտական հետազոտություններ իրականացնելու համար, ներառյալ հայերի և ադրբեջանցիների միջև համակեցության և համագործակցության շրջանին առնչվող պատմության՝ դիմակայելու ներկայիս այն մտավոր գերիշխանությանը, որն իրականացնում են մարդիկ, որոնք զենքի ուժով պատմություն են գրում՝ քաղաքական նպատակներով:

Նաև ջանքեր պետք է գործադրել ԱՄՆ կուսակցական երկու կողմերին հետ պահելու քաղաքական կամ տնտեսական շահերով պայմանավորված հակամարտության չարաշահումից: ԱՄՆ Կոնգրեսի որոշ անդամներ իրենց  մի պարզ հարց պետք է տան. «Արդյոք նրանք իսկապես օգնում են Հայաստանին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, երբ ամեն առիթ օգտագործում են Ադրբեջանի նկատմամբ պատժիչ միջոցների կոչեր անելու համար»:

Վաշինգտոնում Ադրբեջանի քիչ նկատելի, բայց ոչ պակաս կարևոր կողմնակիցները նույն հարցն իրենց պետք է տան. «Արդյոք կօգնի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը, եթե նրանց հաջողվի Հայաստանին ներկայացնել որպես մի երկրի, որի շահերն անհամատեղելի են ԱՄՆ-ի շահերի հետ»: Հարավային Կովկասը ճգնաժամային հանգույցում է: Հրադադարը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է կայուն խաղաղության համար: Հայաստանն ու Ադրբեջանը օգնության կարիք կունենան կառուցելու այդ խաղաղությունը: Միացյալ Նահանգները կարող է ազդել խաղաղաշինության գործընթացի վրա՝ հաշվի առնելով իր եզակի հնարավորությունները և այն վստահությունը, որը նա վայելում է երկու հասարակություններում:

Վերջին ժամանակների պատմությունը ցույց է տվել, որ Հարավային Կովկասում շարունակվող անկայունությունը չի բարձրացնում ո՛չ ԱՄՆ-ի հեղինակությունը, ո՛չ էլ տարածաշրջանում նրա ազդեցությունը: Բայդենի վարչակազմը պետք է ստանձնի Ամերիկային Հարավային Կովկաս վերադարձնելու պատասխանատվությունը: Նման ներգրավվածությունը կլինի ազնվագույն գործ, ինչպես նաև առաջ կմղի ԱՄՆ-ի շահերը տարածաշրջանում:

Էմին Միլլին «Ռեստարտ» ինստիտուտի հիմնադիրն է և Ադրբեջանի «Մեյդան» հեռուստատեսության նախկին տնօրենը:

Արման Գրիգորյանը ԱՄՆ Լիհայի համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի պրոֆեսոր է:

Հոդվածում արտահայտված տեսակետները հեղինակներինն են:

Ապրիլի 13, 2021 թ.

Հոդվածն անգլերեն՝ Bringing America Back to the South Caucasus

Ալիք

 

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.