Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Տեր-Պետրոսյանն ընդգծում է՝ «պարտության միակ պատասխանատուն Փաշինյանը չէ»

hghazaryan
May 2021

 

Կեսճշմարտություն է այն, որ ղարաբաղյան վերջին պատերազմում կրած պարտության միակ պատասխանատուն և միակ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։ Այսօր հրապարակված ծավալուն հոդվածում նման գնահատական է հնչեցրել առաջին նախագահ, առաջիկա ընտրություններին մասնակցության մասին հայտարարած Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր -Պետրոսյանը։

Ըստ նրա՝ 1997 թվականից ի վեր՝ Հայաստանի բոլոր կուսակցությունները, բացի ՀՀՇ-ից, ընտրել են փոխզիջումների մերժման կործանարար ուղեգիծը, ինչն էլ հանգեցրել է այսօրվա աղետին։ Առաջին նախագահն ընդգծում է, որ պատասխանատվության բաժին ունի նաև, այսպես կոչված էլիտան՝ մտավորականությունից մինչև լրագրողներ, և Սփյուռքի գրեթե բոլոր ազգային կառույցների առաջնորդները:

«Մի խոսքով` ողջ այն ուժերը, որոնք հայդատականությունը, պահանջատիրությունը և ոչմիթիզականությունը դարձրել էին հայության ազգային դավանանքը, ընդ որում, նույնքան անքննելի, որքան Աստվածաշունչը: Պատկերավոր ասած՝ թվարկածս բոլոր ուժերը, Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ դերակատարությամբ, փայլուն կերպով իրականացրին Վազգեն Սարգսյանի երկու «պատվիրանները».

ա. «Արյունով նվաճված հողը թղթով չեն հանձնում» – այսինքն՝ հանձնում են ավելի մեծ արյունով, ինչը և տեղի ունեցավ:

բ. «Փոխզիջման կգնանք այն ժամանակ, երբ հարկադրված կլինենք» – իսկ հարկադրված լուծումը ոչ այլ ինչ է, եթե ոչ կապիտուլյացիա, ինչը նույնպես իրականություն դարձավ», – նշել է առաջին նախագահը:

Ապա Տեր-Պետրոսյանը շարունակում է՝ Վազգեն Սարգսյանը գիտակցել է այդ թեզի սխալը և փորձել այն ուղղել Կարեն Դեմիրճյանի հետ կնքած դաշինքի միջոցով: Ըստ առաջին նախագահի՝ այդ դաշինքը կարող էր ղարաբաղյան կարգավորման գործընթացը վերադարձնել իրատեսական հուն, եթե նույն տարում չլիներ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը Ազգային ժողովում, երբ երկու գործիչներն էլ սպանվեցին։ Առաջին նախագահի խոսքով՝ «վերոշարադրյալի ողջ իմաստն այն է, որ մենք իրականում պարտվել ենք ոչ թե Ադրբեջանին, այլ քաղաքական մտքի տհասության պատճառով ինքներս ենք այդ պարտությունը բերել մեր գլխին»: Ասում է՝ հարկավոր է դասեր քաղել պատմությունից:

«Դժբախտաբար, թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում տիրող ետպատերազմյան հռետորաբանությունը կրկին հագեցած է արտաքին աշխարհից աջակցության սին ակնկալիքներով, Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ շարունակվող հոխորտանքներով ու վրեժխնդրության անլուրջ, եթե ոչ վտանգավոր սպառնալիքներով: Նախընտրական քարոզարշավի ընթացքում այդ միտումն, անկասկած, ավելի է ուժգնանալու, ինչը դասեր քաղելու առումով ամենևին հույսեր չի ներշնչում: Իսկ դա նշանակում է, որ մեր ժողովրդին դեռևս սպասում են նորանոր կորուստներ և նորանոր հիասթափություններ», – ընդգծել է Լևոն Տեր-Պետրոսյանը:

Հոդվածի վերջում Տեր-Պետրոսյանը եզրակացնում է՝ 1990-1998 թվականներին պահանջատիրությունը բացարձակապես տեղ չի գտել Հայաստանի իշխանությունների վարած պետական քաղաքականության մեջ, և ամեն ինչ փոխվել է 1998-ի, իր բնորոշմամբ, հեղաշրջումից հետո, երբ պահանջատիրությունը դրվեց հաջորդ իշխանությունների որդեգրած քաղաքականության հիմքում։ Մինչդեռ ըստ Տեր Պետրոսյանի՝ եթե Ղարաբաղյան շարժման սկզբնավորման շրջանում պահանջատիրությունը մերժվում էր հատուկենտ անձանց կողմից, այսօր այդ գաղափարախոսության մերժումը դարձել է նոր սերնդի տասնյակ հազարավոր ներկայացուցիչների հավատամքը, ինչը առաջին նախագահին հույս ու լավատեսություն է ներշնչում։

Մինչդեռ այդ գաղափարախոսության տարածումը վտանգավոր է համարում Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը։ Ասում է՝ Տեր-Պետրոսյանը պահանջատիրականությանը որպես այլընտրանք պարտվողականություն է առաջարկում։ Մինասյանի համար անընդունելի է նաև, որ Տեր-Պետրոսյանը պահանջատիրականության գծի մեջ է ներկայացնում նաև Նիկոլ Փաշինյանին:

«Հետնախագահական շրջանի երազանքն է կատարվել Լևոն Տեր-Պետրոսյանի՝ հայ ժողովուրդը և Հայաստանը այնպիսի մի դաժան պարտություն են կրել, ավելի ճիշտ ոչ թե կրել, փաթաթել այդ պարտությունը մեր ժողովրդի և պետության վզին, որով իբր թե ցույց է տալիս, որ ինքը ճշմարիտ է եղել, բայց ի սկզբանե իրենց մոտեցումներն ու իրենց թեզերն էին սխալ: Ուշադիր կարդացեք իրենց թեզերը, իրենք խոսում են ողջախոհության, բարիդրացիության մասին: Բարիդրացիության մասին մի ժողովրդի, զինվորական ստորաբաժանումների հետ, որոնք կտրում են հայի վիզը, հայ մանուկի վիզը, որոնք պատրաստ են ողջակիզել հայ ծերունուն: Եվ այսօր էլ շարունակվում է, նույն լևոնիզմի գաղափարաբանությունն այսօր իշխանության մեջ է: Տեսեք խորհրդարանում որքան նախկին ՀԱԿ-ականներ կամ ՀՀՇ-ականի գաղափարախոսության կրողներ կան»:

Իշխող «Իմ քայլը» խմբակցությունում այսօր կտրուկ հրաժարվեցին մեկնաբանել Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածը, ավելի վաղ ՀԱԿ համագումարին առաջին նախագահի ծավալուն ելույթը խմբակցության կարկառուն դեմքերը սուր քննադատության էին ենթարկել։

 

«Ազատություն» ռադիոկայան»

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.