Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

«Անալիտիկոն»-ն անցել է նոր ձևաչափի

hghazaryan
November 2021
«Անալիտիկոն»-ն անցել է նոր ձևաչափի
Հարգելի’ ընթերցողներ, նոյեմբերի 1-ից «Անալիտիկոն»-ն անցել է նոր ձևաչափի՝ շաբաթական թողարկումներով և կայքի համապատասխան թարմացմամբ։ Մենք առավելս ուշադրության կենտրոնում ենք պահելու տարածաշրջանային զարգացումներն ու թրենդները, ընդսմին ուշադրությունից դուրս չթողնելով դրանց միջազգային համատեքստը։ Յուրաքանչյուր թողարկման մեջ դուք կարող եք ծանոթանալ երկու հեղինակային վերլուծական նյութերի և խմբագրակազմի կողմից կարևորված թեմայով միջազգային մամուլի երկու ուշագրավ հրապարակումների։ Իսկ «Անալիտիկոն»-ի տպագիր տարբերակը՝ «Անալիտիկոն-դայջեստ»-ը, կհրատարակվի եռամսյակային կտրվածքով։ Շուտով կգործարկվի նաև մեր վերլուծական հարթակի նոր վեբ-կայքը։ Նոր ձևաչափով մեր առաջին թողարկումը նվիրել ենք մի իրադարձության, որի նշանակությունն, անկասկած, չի կարող չանդրադառնալ մեր՝ առանց այն էլ անհանգիստ տարածաշրջանում զարգացումների վրա։ Խոսքն Ուկրաինայի Զինված ուժերի կողմից թուրքական արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ-ների առաջին մարտական կիրառման մասին է՝ երկրի արևելքում, Ռուսաստանի կողմից աջակցվող «ԴԺՀ-ԼԺՀ» ինքնահռչակ կազմավորումների հետ շփման գծում, և դրա հնարավոր հետևանքների մասին։ Ինչպես հայտնի է, Լեռնային Ղարաբաղի դեմ 44-օրյա պատերազմի ժամանակ այդ անօդաչու սարքերը լայնորեն օգտագործվել են Ադրբեջանի կողմից։ Հայտնի է նաև, որ «Բայրաքթար»-ների կիրառումը բացասաբար չի անդրադարձել ռուս-թուրքական հարաբերությունների վրա։ Ինչպե՞ս դա կազդի մեր տարածաշրջանում զարգացումների վրա՝ ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածության և բանակցային գործընթացի՝ մեռյալ կետում գտնվելու համապատկերում։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանից և Ուկրաինայից հեղինակային երկու կարծիք և միջազգային մամուլի երկու անդրադարձ՝ դեպքերի հնարավոր զարգացման գնահատականներով։

«Անալիտիկոն»-ի խմբագրություն

Թեգեր ԽմբագրականՇաբաթական թողարկում Նոյեմբեր 1-7Շաբաթական թողարկում, նոյեմբեր, 1-7

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.