Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Բլինքեն․ Պուտինը փորձում է վերականգնել նախկին Խորհրդային Միությունը

hayk
January 2022
Բլինքեն․ Պուտինը փորձում է վերականգնել նախկին Խորհրդային Միությունը

Վաշինգտոնը պատասխաններ է սպասում Ղազախստանի պաշտոնյաներից՝ ներքին խնդիրները լուծելու նպատակով ՀԱՊԿ ուժեր ներգրավելու վերաբերյալ, հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Մենք կոնկրետ հարցեր ունենք այն մասին, թե ինչու են նրանք ստիպված եղել կանչել այս կազմակերպությունը, որում գերիշխում է Ռուսաստանը», – ասել է Բլինքենը CNN-ի եթերում, հավելելով, որ Ղազախստանը պետք է կարողանա խաղաղ վերաբերվել ցույցերին: «Մենք պարզաբանում ենք խնդրում այդ կապակցությամբ»,- ասել է նա։

Ղազախստանի իշխանությունները կիրակի հայտարարեցին, որ վերահսկողության տակ են առել իրավիճակը ողջ երկրում և հանգուցալուծել ճգնաժամը, որն ամենաարյունալին ու հուժկուն էր անցած 30 տարում՝ անկախության հռչակումից ի վեր։ Ավելի վաղ նախագահ Տոկաևը օգնություն էր խնդրել ՀԱՊԿ -ից, ինչպես նաև առանց նախազգուշացման կրակ բացելու հրաման տվել իրավապահներին։

«Արտասահմանից կողմերին կոչ են անում խնդիրը բանակցությունների միջոցով լուծել: Ինչպիսի անհեթեթություն, ի՞նչ բանակցություններ կարող են լինել հանցագործների, մարդասպանների հետ, մենք գործ ունեինք զինված ու պատրաստված ավազակների հետ՝ թե՛ տեղացի, թե՛ օտարերկրյա։ Հենց ավազակների և ահաբեկիչների: Այդ իսկ պատճառով նրանց պետք է ոչնչացնել: Եվ դա կարվի մոտ ապագայում», – հայտարարել էր Տոկաևը։

ԱՄՆ պետքարտուղարը խստորեն դատապարտել է առանց նախազգուշացման կրակ բացելու՝ Տոկաևի որոշումը։

«Այդ հրամանը սխալ է և պետք է չեղարկվի», – ասել է Բլինքենը ABC-ի «This Week» ծրագրին տված հարցազրույցում։

Մինչ այդ էլ ԱՄՆ արտգործնախարարը ակնարկել էր, որ Ղազախստան մտած ռուսական զորքերը կարող են հավելյալ խնդիրներ առաջացնել այդ երկրի իշխանությունների համար։ «Նորագույն պատմության դասերից մեկն այն է, որ երբ ռուսները ձեր տուն են մտնում, երբեմն շատ դժվար է լինում նրանց ստիպել հեռանալ», – նախօրեին ասել էր նա:

«Նախագահ Պուտինի նպատակներից մեկն է վերականգնել նախկին Խորհրդային Միությունը, ինչը նշանակում է վերահաստատել իր երբեմնի ազդեցությունը երկրներում, որոնք մինչ այդ եղել են ԽՍՀՄ անդամ»,-ասել է Բլինքենը՝ անդրադառնալով ղազախական, ավելի վաղ՝ բելառուսական ու հայ-ադրբեջանական զարգացումներին միջամտելու՝ Կրեմլի ջանքերին։ «Դա անընդունելի է»,-ընդգծել է պետքարտուղարը։

Ռուսաստանը բավական կոշտ էր արձագանքել այս հայտարարություններին`    ԱՄՆ պետքարտուղարին հորդորելով հայացք նետել սեփական պատմությանը, այդ թվում՝ ներխուժումներին Իրաք և Վիետնամ։

«Եթե Էնթոնի Բլինքենն այդքան սիրում է պատմության դասերը, ապա պետք է հաշվի առնի հետևյալը. երբ ամերիկացիները քո տանն են, դժվար կլինի ողջ մնալ և չկողոպտվել կամ բռնաբարվել», – գրել էր Ռուսաստանի արտգործնախարարությունը Տելագրամի էջում։

Հարցեր ունի նաև Եվրամիությունը

ԱՄՆ պետքարտուղարից բացի, նաև Եվրամիությունն է հարցեր բարձրացրել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր տեղակայելու վերաբերյալ։

«Արտաքին ռազմական աջակցությունը հիշողություններ է արթնացնում իրավիճակների մասին, որոնցից անհրաժեշտ է խուսափել»,- Թվիթերում գրել էր ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ առանց հստակ մանրամասների։

Չնայած Ղազախստանից ու ՀԱՊԿ-ից հնչող հայտարարություններին, թե Ղազախստանում «ոչ թե ցուցարարներ են, այլ՝ ահաբեկիչներ, որոնց հետ բանակցություններ չեն կարող լինել», Եվրամիության արտգործնախարարը հորդորել էր երկխոսություն սկսել։ «Բրյուսելը պատրաստ է աջակցել այս ճգնաժամի հանգուցալուծմանը»,- ընդգծել էր ԵՄ արտաքին քաղաքականության գծով բարձրագույն հանձնակատարը։

Ղազախստանի իշխանությունները հայտարարում են, թե անցած մի քանի օրվա ընթացքում շուրջ 6000 մարդ են ձերբակալել՝ «հակաահաբեկչական գործողությունների արդյունքում»։ Առայժմ, սակայն, ո՛չ Տոկաևի վարչակազմը, ո՛չ էլ նրա գործընկերները ահաբեկիչների կամ այլ երկրների կողմից միջամտության վերաբերյալ որևէ փաստ չեն ներկայացրել։

Azatutyun.am

Թեգեր ԱրտատպությունՇաբաթական թողարկում հունվար 10-16

Նմանատիպ  նյութեր

«Անալիտիկոն»-ի խմբագրության կողմից

January 2022

Ղազախստանյան քաղաքական դրամայի համապատկերում, դրամա, որը յուրատեսակ «սև կարապ» է դարձել հետխորհրդային բոլոր ավտորիտար ռեժիմների համար և, ըստ այդմ, նշանակալից...

Կարդալ ավելին
Պայքար՝ Ուկրաինայի համար։ Ու՝ Եվրոպայի համար

Պայքար՝ Ուկրաինայի համար։ Ու՝ Եվրոպայի համար

January 2022

Եվգեն ՄԱԳԴԱ Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Կիեւ Ուկրաինայի շուրջ միջազգային մեծածավալ ճգնաժամը շարունակվում է արդեն մի քանի ամիս։ Այդ ընթացքում...

Կարդալ ավելին
Ռուսաստան-ՆԱՏՕ բանակցությունների արձագանքը Հարավային Կովկասում

Ռուսաստան-ՆԱՏՕ բանակցությունների արձագանքը Հարավային Կովկասում

January 2022

Արշալույս ՄՂԴԵՍՅԱՆ Վերլուծաբան Երևան Հունվարի 10-13-ը Ժնևում, Բրյուսելում և Վիեննայում Ռուսաստան-Արևմուտք ձևաչափով բանակցությունները, որոնց միջոցով Մոսկվան ՆԱՏՕ-ից, մասնավորապես՝ ԱՄՆ-ից պահանջում է...

Կարդալ ավելին
Ուկրաինայի շուրջ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բանակցությունները փակուղի են մտել ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում

Ուկրաինայի շուրջ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բանակցությունները փակուղի են մտել ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում

January 2022

Երկու կողմերն էլ որոշակի լավատեսություն հայտնեցին Ժնևում կայացած բանակցություններից հետո, սակայն չհաղթահարեցին փակուղին, կապված Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի անդամ չդառնալու վերաբերյալ Ռուսաստանի պահանջի հետ:...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.