Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Պորոշենկոյի դեմ գործը։ Ինչո՞ւ է Ուկրաինայի նախկին նախագահը դատարանում հայտնվել

hayk
January 2022
Պորոշենկոյի դեմ գործը։ Ինչո՞ւ է Ուկրաինայի նախկին նախագահը դատարանում հայտնվել

Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն Կիևի Պեչերյան դատարանի մոտ։ 2022 թ․ հունվարի 17։ Լուսանկարը՝ Վիկտորյա Ռոշչինայի / hromadske

Կիևում դատարանը մինչև հունվարի 19-ը հետաձգել է Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի խափանման միջոցի վերաբերյալ վճռի ընդունումը։ Նախկին նախագահն ու արտասահմանյան գործուղումից վերադարձած պատգամավորը դատարան է ուղևորվել անմիջապես օդանավակայանից։ Պորոշենկոյին մեղադրում են պետական դավաճանության և «ահաբեկչական կազմակերպության» հետ համագործակցության համար երկրի արևելքում ռուսամետ «ժողովրդական հանրապետություններից» ածուխ գնելու մեջ։ Նրան մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում։

Հունվարի 17-ի առավոտից Կիևի Սիկորսկու անվան միջազգային օդանավակայանում մարդիկ սովորականից շատ էին։ Ժամը 9-ին Վարշավայից պետք է ժամաներ Պետրո Պորոշենկոն Wizzair լոուքոսթերով, հաղորդում է ուկրաինական Հրոմադսկոյե հեռուստաալիքը։

Առավոտյան 7-ից տերմինալի մոտ արդեն սկսել էին հավաքվել ընդդիմադիր գործչի կողմնակիցները, իսկ իրավապահները շղթայել էին օդանավակայանը։

Պորոշենկոյի հետ կապ ունեցող «Պրյամոյ» (Ուղիղ) հեռուստաալիքը մի ամբողջ հեռուստամարաթոն էր սարքել «Նախագահի վերադարձ» անվանումով։ Լրագրողներն ուղիղ եթեր էին մտնում սկզբում լեհական օդանավակայանից, այնուհետև՝ ինքնաթիռից։ Ինքնաթիռում Պորոշեկոյի հետ նաև այլ լրատվամիջոցների լրագրողներ կային, ինչպես նաև Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխություն» կուսակցության պատգամավորներ։

Անձնագրային ստուգման կետում Պորոշենկոյին հաղորդել են, որ նա պետք է ժամը 11-ին ներկայանա Կիևի Պեչերյան դատարան՝ խափանման միջոց ընտրելու համար։ Նրա անձնագիրը երկար ժամանակ չէին վերադարձնում, որի պատճառով որոշ ժամանակ լարված իրավիճակ էր ստեղծվել։

Շատերը սպասում էին Պորոշենկոյին կալանավորելուն, սակայն նման բան տեղի չունեցավ․ նախկին նախագահը դուրս եկավ տերմինալի շենքից և ելույթ ունեցավ իր համախոհների առջև։

«Շատ եմ ձեզ կարոտել։ Ես շատ էի ուզում, որ հանդիպենք նախկինի պես», — հայտարարեց Պորոշենկոն ինքնաշեն ամբիոնից։

Պորոշենկոն դատարան էր ներկայացել տիկնոջ, պատգամավորների և թիկնապահների աջակցությամբ։ Այստեղ նրան արդեն սպասում էին համախոհները։ Դատարանի մուտքի մոտ ունեցած իր ելույթում Պորոշենկոն քաղաքական ուժերին կոչ էր արել միավորվել։

«Միայն միացյալ Ուկրաինան է ունակ հաղթելու Ռուսաստանին և դիմակայելու Կրեմլի ծերուկ Պուտինին։ Մենք սկսում ենք բոլոր ժողովրդավարական ընդդիմադիր ուժերի միավորման գործընթաց», — հայտարարել էր Պորոշենկոն։

Նա հավելել էր, որ միավորումը պետք է կայանա դատարանի մոտ հավաքվածների շուրջ։ Ճիշտ է, ընդդիմադիր քաղաքական գործիչներ, բացառությամբ Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխություն» կուսակցության անդամների, դատարանի մոտ գրեթե չկային։ Մյուս քաղաքական ուժերից ներկա էին միայն «Ձայն» խորհրդարանական ոչ մեծ խմբակցության պատգամավորները։

Դատական նիստը մի քանի ժամ է տևել։ Դատախազությունը Պորոշենկոյի համար պահանջել է կալանք՝ 1 մլրդ գրիվնա (35,5 մլն դոլար) գրավ վճարելու հնարավորությամբ։

Դատավորը հեռացել է խորհրդատվական սենյակ, իսկ 5 ժամ անց հաղորդել, որ դատական նիստը հետաձգվում է մինչև հունվարի 19-ը։

Ինչո՞ւմ է մեղադրվում Պորոշենկոն

2021 թ․ դեկտեմբերի 20-ին Պետրո Պորոշենկոյին իրազեկել էին Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով մեղադրելու մասին՝ ահաբեկչության ֆինանսավորում, պետական դաճանություն և աջակցություն ահաբեկչական կազմակերպության գործունեությանը։ Նրան սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում՝ գույքի հնարավոր առգրավմամբ։

Խոսքը ժամանակավորապես օկուպացված տարածքներից 1,5 մլրդ գրիվնայի (մոտ 53 մլն դոլար) ածխի գնման սխեմայի և «ահաբեկչական կազմակերպություններին»՝ Ուկրաինայի արևելքում Լուգանսկի և Դոնեցկի «ժողովրդական հանրապետություններին» աջակցելու մասին է, որոնց սատարում է Ռուսաստանը։

Պորոշենկոն կասկածվում է, որ մի խումբ անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ (մասնավորապես՝ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հետ) նա նպաստել է «Լ/ԴԺՀ»-ի գործունեությանը, ինչպես նաև օկուպացված տարածքներից պետական միջոցներով ածուխ է գնել։ Քննության կարծիքով՝ իրենց գործողություններով այս սխեմայի մասնակիցներն Ուկրաինան էներգետիկ կախվածության մեջ են գցել Ռուսաստանից և Դոնբասի զինյալներից։

Այս գործում, Պորոշենկոյից բացի, ներգրավված են նաև ռուսամետ քաղաքական գործիչ, Ռադայի պատգամավոր և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի սանիկ Վիկտոր Մեդվեդչուկը, ինչպես նաև էներգետիկայի և ածխարդյունաբերության նախկին նախարար Վլադիմիր Դեմչիշինն ու բնապահպանության նախարարի նախկին խորհրդական Սերգեյ Կուզյարան։

Վիկտոր Մեդվեդչուկն ու Սերգեյ Կուզյարան ներկա պահին տնային կալանքի տակ են։ Եվս մեկ կասկածյալ, էներգետիկայի նախկին նախարար Վլադիմիր Դեմչիշինը միջազգային հետախուզման մեջ է։

Պորոշենկոյին մեղադրելու համար հիմք են ծառայել այսպես կոչված «Մեդվեդչուկի ձայներիզները»՝ նրա գաղտնազերծված հեռախոսային խոսակցությունները, որոնցում նա քննարկում է ածխի մատակարարումը, որն արդյունահանվել է Կիևի վերահսկողության տակ չգտնվող տարածքներից, Վլադիմիր Պուտինի այն ժամանակվա օգնական Վլադիսլավ Սուրկովի և անջատողականների ներկայացուցիչների հետ։ Նա հաճախ է հիշատակում, որ «գլխավորը» տեղյակ է այս սխեմայից և նպաստելու է դրա իրագործմանը։ Խոսակցությունների համատեքստից ենթադրվում է, որ խոսքը հենց Ուկրաինայի այն ժամանակվա նախագահի մասին է։

Պորոշենկոյի փաստաբանները պնդում են, որ Ուկրաինայի տարածքում, այդ թվում՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում գտնվող ձեռնարկություններից ածուխ գնելու մեջ հակաօրինական ոչինչ չկա։ Այնուամենայնիվ, նախագահն անձամբ դրան չի մասնակցել, քանի որ էներգետիկ հարցերը կառավարության իրավասության ներքո են։

Այն բանից հետո, երբ հայտնի է դարձել գործ հարուցելու մասին, Պորոշենկոն լքել է Ուկրաինան՝ չսպասելով մեղադրանքի մասին ծանուցմանը։

Ընդդիմադիր գործչի հետապնդո՞ւմ։ Ինչո՞ւ է Պորոշենկոն վտանգավոր Զելենսկու համար

Բի-Բի-Սիի ռուսական ծառայությունը ներկայացնում է սոցիոլոգիական հարցումների տվյալները, որոնց համաձայն՝ նախկին նախագահի դիրքերն ամրապնդվում են գործող նախագահ Վլադիմիր Զելենսկու վարկանիշի անկման ֆոնին, որը Պորոշենկոյին հաղթել է 2019 թ-ի ընտրություններում՝ աննախադեպ՝ 73% ձայն հավաքելով։

Այսպես, Ռազումկովի կենտրոնի և «Ժողովրդավարական նախաձեռնություններ» հիմնադրամի 2021 թ․ դեկտեմբերին անցկացված սոցիոլոգիական հետազոտությունը ցույց է տվել, որ հիպոթետիկ նախագահական ընտրություններում Վլադիմիր Զելենսկուն կաջակցեր ուկրաինացի ընտրողների 24%-ը, Պետրո Պորոշենկոյի օգտին կքվեարկեր 16%-ը։ Սակայն հիպոթետիկ երկրորդ փուլում սոցիոլոգները գրանցել են Պորոշենկոյի նվազագույն առավելություն՝ 50,1 տոկոս՝ 49,9-ի դիմաց։

Հենց այս միտումների հետ են կապում Պորոշենկոյի դեմ գործերի ակտիվացումը նախկին նախագահի թիմում։ Սակայն նրանք կարծում են, որ իշխանությունը քրեական գործերի միջոցով հազիվ թե կարողանա գցել Պորոշենկոյի վարկանիշը։

Ընդհանուր առմամբ, Ուկրաինայի ներկայիս իշխանության օրոք շուրջ 20 քրեական գործ է հարուցվել, որոնցում ներգրավված է նախկին նախագահ Պորոշենկոն, սակայն դրանցից ոչ մեկը դատարան չի հասել։

Jam-news.net

Թեգեր ԱրտատպությունՇաբաթական թողարկում հունվարի 17-23

Նմանատիպ  նյութեր

«Անալիտիկոն»-ի խմբագրության կողմից

January 2022

Ղազախստանյան քաղաքական դրամայի համապատկերում, դրամա, որը յուրատեսակ «սև կարապ» է դարձել հետխորհրդային բոլոր ավտորիտար ռեժիմների համար և, ըստ այդմ, նշանակալից...

Կարդալ ավելին
Պայքար՝ Ուկրաինայի համար։ Ու՝ Եվրոպայի համար

Պայքար՝ Ուկրաինայի համար։ Ու՝ Եվրոպայի համար

January 2022

Եվգեն ՄԱԳԴԱ Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Կիեւ Ուկրաինայի շուրջ միջազգային մեծածավալ ճգնաժամը շարունակվում է արդեն մի քանի ամիս։ Այդ ընթացքում...

Կարդալ ավելին
Ռուսաստան-ՆԱՏՕ բանակցությունների արձագանքը Հարավային Կովկասում

Ռուսաստան-ՆԱՏՕ բանակցությունների արձագանքը Հարավային Կովկասում

January 2022

Արշալույս ՄՂԴԵՍՅԱՆ Վերլուծաբան Երևան Հունվարի 10-13-ը Ժնևում, Բրյուսելում և Վիեննայում Ռուսաստան-Արևմուտք ձևաչափով բանակցությունները, որոնց միջոցով Մոսկվան ՆԱՏՕ-ից, մասնավորապես՝ ԱՄՆ-ից պահանջում է...

Կարդալ ավելին
Ուկրաինայի շուրջ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բանակցությունները փակուղի են մտել ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում

Ուկրաինայի շուրջ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բանակցությունները փակուղի են մտել ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում

January 2022

Երկու կողմերն էլ որոշակի լավատեսություն հայտնեցին Ժնևում կայացած բանակցություններից հետո, սակայն չհաղթահարեցին փակուղին, կապված Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի անդամ չդառնալու վերաբերյալ Ռուսաստանի պահանջի հետ:...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.