Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

«Արցախը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունք»․ ԱԳ նախարար

hayk
February 2022
Փաշինյան-Ալիև հանդիպումը Բրյուսելում․ արդյո՞ք եվրոպական հարթակն այլընտրանք կդառնա

Նոր պատերազմի հավանականությունն Արցախում այս փուլում աննշան է, այժմ հանրապետությունը ծանր վիճակում է՝ «վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունք»: Այս մասին հայտարարել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը հունվարի 19-ին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ: Ասուլիսով Բաբայանն ամփոփել է իր ղեկավարած գերատեսչության 2021 թ.-ի գործունեությունը:

  • JAMnews-ն առանձնացրել է Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարի ասուլիսի կարևոր թեզերը:

Համանախագահների՝ Արցախ չայցելելու մասին

Արցախի արտգործնախարարի գնահատմամբ՝ համանախագահները չեն կարողանում Արցախ այցելել, քանի որ Ադրբեջանը փորձում է տարբեր խոչընդոտներ ստեղծել:

Բաբայանի փոխանցմամբ՝ համանախագահների վերջին այցն Արցախ եղել է 2019 թ.-ի ավարտին.

«Դրանից հետո եղավ համավարակը, հետո՝ պատերազմը: Բայց սրանք զուտ տեխնիկական խոչընդոտներ են: Ավելի կարևոր խոչընդոտն Ադրբեջանն է, որը փորձում է թույլ չտալ կամ բարդացնել նրանց այցելությունը տարածաշրջան»։

Դավիթ Բաբայանն ընդգծել է, որ կա մշտական կապ համանախագահների հետ, ինչպես նաև կարևորել է Արցախի նախագահի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից Իգոր Խովաևի [ՌԴ ներկայացուցիչ] հետ:

Ստեփանակերտում հույս ունեն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցն Արցախ շատ չի ուշանա: Բաբայանն ասում է՝ համանախագահները ևս շահագրգռված են ու պարբերաբար խոսում են սպասվող այցի մասին:

Օրեր առաջ Ադրբեջանի նախագահը խոսել էր համանախագահներին թոշակի ուղարկելու մասին ու հանդես եկել կոշտ հայտարարություններով: ԵԱՀԿ նախագահությունը հրաժարվել էր մեկնաբանել Ալիևի հայտարարությունները:

Արցախի արտգործնախարարը չի կարծում, թե «համանախագահներն այդ շանտաժին տեղի կտան, Ադրբեջանն էլ կհասնի իր նպատակներին»։

Նոր պատերազմի հավանականության մասին

Դավիթ Բաբայանի համոզմամբ՝ այս փուլում Արցախում նոր պատերազմի հավանականությունն աննշան է, թեև միշտ կա ռազմական գործողությունների վերսկսման տեսական հնարավորություն.

«Մենք տեսանք Ղազախստանի վերջին իրադարձությունները և ՀԱՊԿ-ի արձագանքը։ Հայաստանի վրա հարձակման դեպքում արձագանք կլինի առնվազն ռուսական կողմից, հատկապես եթե միանա Թուրքիան: Ինչ վերաբերում է Ղարաբաղի վրա հարձակման հնարավորությանը, ապա խաղաղությունն ու կայունությունը պահպանվում են ռուս խաղաղապահների կողմից։ Արցախի վրա հարձակումն ինքնաբերաբար հարձակում կնշանակի ռուս խաղաղապահների և Ռուսաստանի վրա։ Դա այլ տեսակի պատերազմ կլինի: Դա չի լինի պատերազմ Ադրբեջանի և Արցախի ու Հայաստանի միջև»,- ընդգծել է Բաբայանը:

Արցախի արտգործնախարարի կարծիքով՝ Բաքվում ևս այս ամենը հասկանում են: Սա է պատճառը, որ նախարարը նոր՝ լայնամասշտաբ պատերազմը քիչ հավանական է համարում:

Արցախի միջազգային ճանաչման մասին

ԱԳ նախարար Բաբայանի խոսքով`  Արցախի հիմնական առաջնահերթությունը եղել և մնում է միջազգային ճանաչումը, առանցքային նշանակություն ունի Արցախի աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումը:

«Մենք պետք է աշխարհին ցույց տանք, որ Արցախը կա, որ մենք տնօրինելու ենք մեր ճակատագիրը։ Մեզ համար կարևոր է, որ համաշխարհային հանրությունը, ուժային կենտրոնները ճիշտ պատկերացում ունենան այստեղ տիրող իրավիճակի մասին»,- նշել է Դավիթ Բաբայանը։

Նախարարի համոզմամբ՝ 44-օրյա պատերազմից հետո սուբյեկտայնության պահպանման համար համապատասխան ռազմավարություն է պետք:

Արվածի ու 2022 թ. անելիքների մասին

Բաբայանի խոսքով՝ նախորդ տարի իր ղեկավարած գերատեսչությունն ակտիվ աշխատանք է տարել, հատկապես՝ միջազգային հանրությանն Արցախի տեսակետները հասանելի դարձնելու ուղղությամբ։ ԱԳՆ-ն 20 փաստաթուղթ է ներկայացրել ԵԱՀԿ, 15 փաստաթուղթ՝ ՄԱԿ և 4 փաստաթուղթ ՝ Եվրոպայի խորհուրդ:

Արտգործնախարարությունը հատուկ ուշադրություն է դարձրել Ադրբեջանի վարած քաղաքականությանն ու Բաքվից ստացվող հայտարարություններին:

«Մենք որևէ քաղաքական, դիվանագիտական հարձակում մեր երկրի վրա անպատասխան չենք թողել»,- հայտարարել է Դավիթ Բաբայանը:

Նախարարի բնորոշմամբ՝ 2021 թվականը պատերազմից ապաքինվելու ժամանակահատված էր.

«Արցախը դեռևս գտնվում է բավականին ծանր վիճակում՝ որպես վիրավոր մի երկիր, բայց կարող ենք փաստել, որ կամաց-կամաց վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվում ենք ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Անհրաժեշտ է, որ այս ծանր հոգեբանական վիճակից դուրս գանք, առանց դրա դժվար է լինելու ակնկալել հաջողություններ»:

Արցախի նպատակներն այս տարի էլ անփոփոխ են՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորում, բարեկամ երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացում, Հայաստանի և Սփյուռքի հետ կապերի ամրապնդում։

2022 թ.-ին ևս նախարարությունը շարունակելու է պաշտպանել Արցախի շահերը, անկախությունն ու ինքնիշխանությունը։

«Վարելու ենք նախաձեռնողական քաղաքականություն, համարձակ և թիրախային, միաժամանակ՝ հնարավորինս զուսպ ու գովազդից զուրկ տեղեկատվական բաղադրիչով։ Մենք որդեգրել ենք «շատ գործել, քիչ խոսելու» քաղաքականություն»,- ընդգծել է Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Jam-news.net

Թեգեր ԱրտատպությունՇաբաթական թողարկում փետրվար 7-13

Նմանատիպ  նյութեր

Առանց «արտաքին թշնամո՞ւ»․ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները

Առանց «արտաքին թշնամո՞ւ»․ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները

February 2023

Հայկ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ 2023 թ․ փետրվարի 6-ին ժամը 04.17-ին և 13․24-ին 7․7 և 7․6 մագնիտուդ ուժգնության երկու երկրաշարժ է գրանցվել ժամանակակից...

Կարդալ ավելին

Քաղաքացիական հասարակությունն ընդդեմ մշակութային ցեղասպանության

February 2022

Սուսինա ԽԱՉԱՏՐՅԱՆ Լրագրող, «Հոդված 3» ակումբի մեդիածրագրերի համակարգող Երևան   Քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ և հասարակական գործիչներ փետրվարի 16-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց...

Կարդալ ավելին
Արցախի մշակութային արժեքների պաշտպանության հարցը միջազգային կազմակերպությունների տիրույթում է

Արցախի մշակութային արժեքների պաշտպանության հարցը միջազգային կազմակերպությունների տիրույթում է

February 2022

Մարինա ՍԻՄՈՆՅԱՆ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի կրթական, վերլուծական, մշտադիտարկման և հետազոտական բաժնի պետ Ստեփանակերտ 2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի...

Կարդալ ավելին

«Անալիտիկոն»-ի խմբագրության կողմից

February 2022

Ռուս-ուկրաինական սահմանին եվրոպական մասշտաբի ռազմաքաղաքական ճգնաժամը դարձել է համաշխարհային քաղաքականության ու դիվանագիտության էպիկենտրոնը, իսկ լրահոսը լեցուն է պետությունների առաջնորդների այցելությունների...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.