Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Հայ-թուրքական հարաբերություններ. զգուշավոր լավատեսություն

hayk
March 2022

44-օրյա պատերազմից հետո Հայաստանի և Թուրքիայի միջև միջպետական հարաբերությունների բնականոնացման գործընթացը ներկայումս հայկական դիվանագիտության ջանքերի ռազմավարական կարևոր ուղղություններից մեկն է։ Կողմերի հատուկ ներկայացուցիչների միջև արդեն իսկ կայացած երկու հանդիպումները, Հայաստանի արտգործնախարարի մարտյան այցելությունը Թուրքիա և Անթալիայի դիվանագիտական համաժողովին լիարժեք մասնակցությունը կարևոր ուղենիշներ են այդ ճանապարհին, որոնք ուղեկցվում են հրապարակային լավատեսական-դրական, թեև քչախոս արձագանքներով պաշտոնական Երևանում ու Անկարայում և շոշափելի արդյունքի զգուշավոր ակնկալիքներով։ Միևնույն ժամանակ՝ ոչ միանշանակ վերաբերմունքով հայ հանրությունում։ Այդ վերաբերմունքում առավելս ուշադրության կենտրոնում են հնարավոր ռիսկերն ու Թուրքիայի իրական նպատակների նկատմամբ որոշակի անվստահությունը։

Ուկրաինա ռուսաստանյան զորքերի ներխուժման հետ կապված դրամատիկ իրադարձություններ ու դրան հետևած՝ Ռուսաստանի աննախադեպ միջազգային մեկուսացում, որը նաև Հայաստանի համար է գոյաբանական մակարդակի ռիսկեր պարունակում՝ Ռուսաստանի հետ կարևորագույն հարաբերությունների բերումով. ահա այս համապատկերում Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների բնականոնացումը նոր չափումներ է ձեռք բերում։

Ունենալով 2008-2009 թթ. հարաբերությունների բնականոնացման անհաջող գործընթացի փորձ՝ և՛ Երևանում, և՛ Անկարայում նշում են, որ այսօրվա իրողությունները սկզբունքորեն տարբերվում են, և դա որոշակի լավատեսություն է ներշնչում, միևնույն ժամանակ՝ դա դեռ երաշխիք չէ այն բանի, որ ռիսկեր չկան։ Այս մասին են մեր հերթական թողարկման բացառիկ հոդվածներն ու արտատպությունները։

«Անալիտիկոն»-ի խմբագրություն

Թեգեր ԽմբագրականՇաբաթական թողարկում մարտի 7-13

Նմանատիպ  նյութեր

«ԼՂ Հադրութի, Շուշիի և այլ շրջանների հայերի վերադարձի միջազգային մեխանիզմներ պետք է գործարկվեն»․ Փաշինյանը հանձնարարական է տվել ԱԳՆ-ին

«ԼՂ Հադրութի, Շուշիի և այլ շրջանների հայերի վերադարձի միջազգային մեխանիզմներ պետք է գործարկվեն»․ Փաշինյանը հանձնարարական է տվել ԱԳՆ-ին

March 2023

Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի, Շուշիի, Մարտունու, Մարտակերտի շրջանների, Շահումյանի, Գետաշենի, Լաչինի և Լեռնային Ղարաբաղի հարակից այլ շրջանների հայերի վերադարձի միջազգային...

Կարդալ ավելին

Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների առանձնահատկությունները

March 2022

Ֆրանսիայի հետ Հայաստանի հարաբերությունների զգացմունքային-սենտիմենտալ բաղկացուցիչն իր տեսակարար կշռով այնքան մեծ է, որ անգամ ունակ է ստվերելու այդ հարաբերությունների մյուս...

Կարդալ ավելին
Մեծ Ֆրանսիան և փոքր գործերն Արցախում. եվրոպական սուվերենության կովկասյան անկյունը

Մեծ Ֆրանսիան և փոքր գործերն Արցախում. եվրոպական սուվերենության կովկասյան անկյունը

March 2022

Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ Լրագրող Երևան   «Ֆրանսիան միշտ կլինի ձեր կողքին»,-  դեռևս 44-օրյա պատերազմի օրերից մինչ այսօր պարբերաբար, տարբեր առիթներով հայտարարում...

Կարդալ ավելին
Ռազմավարության բացակայությունը հայ–ֆրանսիական հարաբերություններում

Ռազմավարության բացակայությունը հայ–ֆրանսիական հարաբերություններում

March 2022

Կոնստանս ԼԵՈՆ Լրագրող Փարիզ   Ֆրանսիան ստանձնում է Եվրոպայի Խորհրդի նախագահությունը 6 ամսով` ապրիլին կայանալիք Ֆրանսիայի նախագահական ընտրությունների ընթացքում։ Էմանուել...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.