Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Ժողովրդավարությունն ու ինքնիշխանությունը սերտորեն փոխկապակցված են

hayk
June 2022

Մայիսի 20-ին Երևանում կայացավ Ժողովրդավարության հայկական ֆորումը՝ անկախ Հայաստանի պատմության մեջ նմանատիպ ամենախոշոր համաժողովը: Այն կազմակերպել էին  ամերիկյան Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» հայաստանյան ՀԿ-ն։ Ժողովրդավարության գլոբալ ֆորումի մասնակից երկրում անցկացված այս համաժողովին ներկա են եղել  Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ՝ վարչապետը, խորհրդարանի խոսնակը, արդարադատության նախարարը, պատգամավորներ, ժողովրդավարական արժեքների ջատագով քաղաքական և հանրային գործիչներ։ Ֆորումում իր ողջույնի խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ժողովրդավարությունը հանդիսանում է Հայաստանի գլխավոր միջազգային բրենդը, երկրի ինքնիշխանության պահպանման առանցքային գործոնը։

Անշուշտ, դժվար է չհամաձայնվել ժողովրդավարության և ինքնիշխանության անմիջական փոխկապակցվածության հանգամանքին այնպիսի մի երկրում, որպիսին Հայաստանն է, առավել ևս՝ ժողովրդավարության ու ինքնիշխանության առաջ ծառացած մարտահրավերների համապատկերում, մարտահրավերներ, որոնք մեր երկիրը պիտի հաղթահարի։ 2018 թվականին տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը որակական զորեղ խթան էր անկախության հռչակումից ի վեր զիգզագներով ընթացող հայկական ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին։

Սակայն ժողովրդավարությունը նաև բավականին բարդ ու բազմաշերտ գործընթաց է, ինչին պարբերաբար մասնակցում է ողջ հանրությունը, որն էլ ապրիորի պետք է իմանա և հասկանա առնվազը դրա այբուբենը, կրողը լինի այն սկզբունքների ու արժեքների, որոնց հիման վրա ժողովրդավարությունը կառուցվում և ամրապնդվում է։ Արդյո՞ք ամեն ինչ անամպ է մեզ մոտ, արդյո՞ք ժողովրդավարությունն անհրաժեշտ չափով ինքնաբավ է՝ անշրջելիության երաշխիքների առումով։ Մեր նոր թողարկման հեղինակների կարծիքով, այստեղ անելիք շատ կա՝ և՛ բարեփոխումների համապետական օրակարգի հաստատման, և՛ մեդիագրագիտության բարձրացման, հիբրիդային սպառնալիքների և ապատեղեկատվության դեմ պայքարի, ինչպես նաև ժողովրդավարության ու անվտանգության սերտ փոխկապակցվածության գիտակցման առումներով, որոնք էլ հանրագումարում հիմք են հանդիսանալու Հայաստանում ժողովրդավարության հաստատութենականացման և ժողովրդավարական կարգերի անշրջելիության ապահովման համար։

Ժողովրդավարությանն առնչվող հիմնախնդիրների, դրա թույլ կողմերի, այս համատեքստում հանրային խոսույթների, ժողովրդավարության հայկական ֆորումի, կառավարության ու նրա ղեկավարի, նրանց քաղաքական ընդդիմախոսների, նորընտիր օմբուդսմանի տեսակետների մասին կարող եք կարդալ նաև մեր նոր թողարկման արտատպություններում։

«Անալիտիկոն»-ի խմբագրություն

 

Թեգեր ԽմբագրականՀունիս առաջին թողարկում

Նմանատիպ  նյութեր

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Հունաստանի և Թուրքիայի հակամարտությունը կարող է տեղափոխվել նոր՝ ավելի սուր փուլ

June 2022

Հունաստանի և Թուրքիայի հակամարտությունը կարող է տեղափոխվել նոր՝ ավելի սուր փուլ, ինչի մասին վկայում են ոչ միայն երկու երկրների պաշտոնատար...

Կարդալ ավելին
Պատերազմի և խաղաղության անկանխատեսելի շղթան ու կովկասյան օղակը

Պատերազմի և խաղաղության անկանխատեսելի շղթան ու կովկասյան օղակը

June 2022

Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ Ուկրաինայում արդեն ավելի քան երեք ամիս ընթացող ռուս-ուկրաինական, իսկ փաստացի՝ ԱՄՆ-Ռուսաստան կամ Արևմուտք-Ռուսաստան պատերազմին զուգահեռ, միջազգային հարաբերություններում այսօր...

Կարդալ ավելին
Թուրքիա-Հունաստան․ երրորդ վճռական բախմանն ընդառա՞ջ

Թուրքիա-Հունաստան․ երրորդ վճռական բախմանն ընդառա՞ջ

June 2022

Հայկ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ Վերջին շաբաթներին լարվածության նոր փուլ է սկսվել Հունաստանի ու Թուրքիայի միջև։ Մայիսին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ԱՄՆ Կոնգրեսում...

Կարդալ ավելին
Լարվածությունը Թուրքիայի և Հունաստանի միջև շարունակում է աճել

Լարվածությունը Թուրքիայի և Հունաստանի միջև շարունակում է աճել

June 2022

Էգեյան ծովի շուրջ լարվածությունը չի մարում։ Թե՛ Թուրքիան, թե ՛ Հունաստանը շարունակում են փոխադարձ մեղադրանքներ հնչեցնել՝ պնդելով, որ հարևան երկրի...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.