Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Լարվածությունը Թուրքիայի և Հունաստանի միջև շարունակում է աճել

hayk
June 2022
Լարվածությունը Թուրքիայի և Հունաստանի միջև շարունակում է աճել

Էգեյան ծովի շուրջ լարվածությունը չի մարում։ Թե՛ Թուրքիան, թե ՛ Հունաստանը շարունակում են փոխադարձ մեղադրանքներ հնչեցնել՝ պնդելով, որ հարևան երկրի ռազմական ինքնաթիռները խախտում են իրենց օդային տարածքը։ Աթենքի և Անկարայի միջև հիմնական վեճը Կրետե կղզու և Կիպրոսի միջև ընկած ծովային տարածքների պատկանելության շուրջ է։

Վերջերս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն իր համար այլևս գոյություն չունի, երբ վերջինս կոչ էր արել ամերիկյան Կոնգրեսին՝ արգելափակել ամերիկյան զենքի և ռազմական տեխնիկայի վաճառքը Թուրքիային:

Անկարային մտահոգում է Հունաստանի վերազինման ծրագիրը, որը, ըստ Թուրքիայի, տեղի է ունենում իր ծովային սահմաններին մոտ գտնվող կղզիներում:

Թուրքիայի մտահոգությունների մասին խոսել է նախագահի խորհրդական Մեսութ Քասինը․ – «Նրանք հինգ միլիարդ դոլարի մարտական ինքնաթիռներ և նոր հածանավեր են գնում ֆրանսիացիներից, ինչպես նաև՝ շուրջ տասը միլիարդ դոլարի ուղղաթիռներ, և ռազմածովային տեխնիկա ԱՄՆ-ից, այդ թվում՝ նոր F-35 ինքնաթիռներ: Հիմա Թուրքիային հետաքրքրում է՝ «ի՞նչ է կատարվում հունական կղզիներում։ Արդյո՞ք նրանք կորոշե՞ն հարձակվել Թուրքիայի վրա»։

Հունաստանի ռազմական վերազինումը համընկնում է Կոնգրեսի կողմից Թուրքիային ամերիկյան զենքի և ռազմական տեխնիկայի վաճառքի արգելքի հետ։

Ստամբուլի Քադիր Հաս համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Սերհատ Գյուվենչի համոզմամբ, Անկարային լրջորեն անհանգստացնում է երկու երկրների միջև ռազմական բալանսի փոփոխությունը։

«Թուրքիան զրկված է ժամանակակից ռազմական տեխնիկա գնելու հնարավորությունից մի շարք պատճառներով։ Մինչդեռ, Հունաստանը օգտվում է նման սպառազինության ավելի մեծ հասանելիությունից, և դա, իհարկե, ռազմական իրավիճակը փոխելու է հօգուտ Հունաստանի»։

«Թուրքիան պատրաստ է վիճարկել հունական կղզիների ինքնիշխանությունը»

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն երեկ ավելի սրեց լարվածությունը՝ սպառնալով, թե Թուրքիան պատրաստ է վիճարկել հունական կղզիների ինքնիշխանությունը։ Նա նաև Աթենքին մեղադրեց կղզիների ապառազմականացումը ամրագրող միջազգային պայմանագիրը խախտելու մեջ։

Հունաստանը մինչդեռ պնդում է, որ իր գործողությունները ինքնապաշտպանական բնույթ ունեն։ Հունաստանի իշխանությունները նաև լուրջ մտահոգություն ունեն, որ Անկարան կարող է բացել իր սահմանները՝ ապահովելով հազարավոր փախստականների մուտքը դեպի Հունաստան, ինչպես նաև՝ ավելացնել ռազմական ճնշումը Էգեյան ծովի հունական կղզիների վրա:

«Առաջիկայում իրավիճակը կարող է էլ ավելի բարդանալ»

Հույն ռազմական վերլուծաբան Աթանասիոս Դրուգոսը կարծում է, որ առաջիկայում իրավիճակը կարող է էլ ավելի բարդանալ. – «Մեզ շատ են հետաքրքրում միգրացիայի և փախստականների հետ կապված խնդիրները, ինչպես նաև, թե որոնք են լինելու կղզիների ինքնիշխանության և ռազմականացմանը առնչվող հարցերի հետ կապված Թուրքիայի հաջորդ քայլերը։ Ներկայումս, Հունաստանը որոշել է անցնել մի շարք պաշտպանական և այլ գործողությունների, և ես կարծում եմ, որ մեզ բավականին բարդ, իսկապես դժվարին ժամանակներ են սպասվում»։

Վերլուծաբանների կարծիքով՝ թե՛ հույն, թե՛ թուրք առաջնորդները զբաղված են ուժի ցուցադրությամբ՝ փորձելով հաճոյանալ իրենց ազգայնական ընտրազանգվածին։

Վաշինգտոնի և Եվրամիության հետ Աթենքի հարաբերությունների խորացումը, սակայն, մեկուսացման մեջ հայտնված Անկարային ավելի խոցելի է դարձնում։

Ըստ Միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Սերհատ Գյուվենչի. – «Սրանք վերջին տասնամյակում Թուրքիայի թույլ տված ռազմավարական սխալների հետևանքներն են։ Բոլորից օտարվելով՝ Թուրքիան միաժամանակ մի տեսակ չափից ավելի ինքնավստահ էր, կարծելով, որ կարող է միայնակ ձևավորել իր հարևանների հետ հարաբերությունները»:

Վերլուծաբանները չեն բացառում, որ Թուրքիայի մեկուսացումը կարող է ավելի խորանալ վիճահարույց ծովային տարածքներում այսպես կոչված էներգետիկ հետազոտություն իրականացնող թուրքական նավերի տեղակայումից հետո առաջացած այս նոր լարվածության պատճառով։

Ազատություն

 

 

Թեգեր ԱրտատպությունՀունիս չորրորդ թողարկում

Նմանատիպ  նյութեր

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Հունաստանի և Թուրքիայի հակամարտությունը կարող է տեղափոխվել նոր՝ ավելի սուր փուլ

June 2022

Հունաստանի և Թուրքիայի հակամարտությունը կարող է տեղափոխվել նոր՝ ավելի սուր փուլ, ինչի մասին վկայում են ոչ միայն երկու երկրների պաշտոնատար...

Կարդալ ավելին
Պատերազմի և խաղաղության անկանխատեսելի շղթան ու կովկասյան օղակը

Պատերազմի և խաղաղության անկանխատեսելի շղթան ու կովկասյան օղակը

June 2022

Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ Ուկրաինայում արդեն ավելի քան երեք ամիս ընթացող ռուս-ուկրաինական, իսկ փաստացի՝ ԱՄՆ-Ռուսաստան կամ Արևմուտք-Ռուսաստան պատերազմին զուգահեռ, միջազգային հարաբերություններում այսօր...

Կարդալ ավելին
Թուրքիա-Հունաստան․ երրորդ վճռական բախմանն ընդառա՞ջ

Թուրքիա-Հունաստան․ երրորդ վճռական բախմանն ընդառա՞ջ

June 2022

Հայկ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ Վերջին շաբաթներին լարվածության նոր փուլ է սկսվել Հունաստանի ու Թուրքիայի միջև։ Մայիսին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ԱՄՆ Կոնգրեսում...

Կարդալ ավելին
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

June 2022

Հայաստանում իշխանության երեք ճյուղերից դատականն օրինաչափորեն ամենադժվար բարեփոխվողն է դարձել ոչ միայն այդ ոլորտի մասնագիտական առանձնահատկությունների ու տվյալ հաստատության յուրատեսակ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.