Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

ԱՄՆ-ն հանեց ռուսական դիմակն Արցախում

hayk
July 2022
ԱՄՆ-ն հանեց ռուսական դիմակն Արցախում

© AP Photo / Pablo Martinez Monsivais

Մինսկի խմբի շուրջ Մոսկվա-Բաքու-Փաշինյան եռյակի մանիպուլյացիաներն ավարտված են․ ԱՄՆ Պետդեպի հայտարարության համաձայն, «ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահն այսօր խոսել է իր գործընկերների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ապագան: Ցավոք, Ռուսաստանի համանախագահը չի ընդունել հրավերը: Մենք անհամբեր սպասում ենք Մինսկի խմբի աշխատանքների շարունակմանը»։ Ընդ որում, նշվում է հենց համանախագահ բառը, ինչը էական հանգամանք է․ բանն այն է, որ վերջերս ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու ՌԴ-ն համանախագահներին «վերաորակել» էին որպես հատուկ ներկայացուցիչներ։

ԱՄՆ ակնարկը բավական թափանցիկ է․ Բաքու իր այցի ընթացքում ՌԴ ԱԳ նախարարն ու Բաքվի վարչակազմի ղեկավար Ալիեւը հայտարարեցին, որ Մինսկի խումբը դադարեցրել է աշխատանքը։ Մինչ այդ, Լավրովը եւ իր խոսնակը հայտարարել էին, թե ՄԽ արեւմտյան համանախագահները հրաժարվել են համագործակցել ռուսաստանցի համանախագահի հետ, իսկ ավելի վաղ Լավրովը խոստովանել էր, որ արեւմտյան համանախագահները պաշտպանում էին հայկական շահերը։

Իրականում, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հրաժարվել էին նոյեմբերի 9-ի թուղթը որպես կարգավորում ընդունելու ու ՄԽ մանդատի շրջանակում այն լեգիտիմացնելու Մոսկվայի առաջարկներից։ Իր հերթին, ՌԴ համար ՄԽ-ն հարմար հարթակ էր իր ծրագրերը որպես համատեղ ներկայացնելու փորձերի համար, ռուսական մեդիայում եւ հայկական համապատասխան շրջանակներում հակաարեւմտյան լայն քարոզչությամբ՝ «Արեւմուտքը ցանկանում է Արցախը հանձնել Ադրբեջանին» կարգախոսի տակ։ Այդ ջանքերը նույնպես ձախողվեցին ԱՄՆ ու Ֆրանսիայի հրաժարվելուց հետո, եւ այդպիսով Ռուսաստանը հայ հանրության առջեւ մնաց մենակ՝ թուրքերի հետ իր հակահայ ծրագրի ողջ «հմայքով»։

Պետդեպի այս հայտարարությունը երկրորդ քայլն է՝ ռուսներին ստիպելով հայտարարել ՄԽ աշխատանքների դադարեցման մասին, ԱՄՆ-ն հայտնում է աշխատանքները շարունակելու պատրաստակամության մասին, այդպիսով Մոսկվային դնելով փաստի առաջ։

Ավելի վաղ, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դոնֆրիդը երեւանյան այցի ժամանակ հայտարարել էր, որ Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցում չի պահանջվել, այդպիսով հերքելով ՀՀ վարչապետի հայտարարությունները։ Մոսկվան ու Բաքուն բացառում են Արցախի կարգավիճակի քննարկումները, իսկ Նիկոլ Փաշինյանի առջև խնդիր էր դրված պատասխանատվությունը բարդել ՄԽ համանախագահների վրա։ Այդ մասին նա կրկին հայտարարեց իր երեկվա ասուլիսում։

Թե ինչ ռազմավարություն են իրագործում արևմտյան համանախագահները՝ կերևա առաջիկայում։ Մի բան պարզ է, որ Մոսկվա-Բաքու-Երևան «եռակողմ կարգավորումը» միջազգայնորեն չի լեգիտիմացվելու, քանի որ տեղի է ունեցել ՄԱԿ-ի ու ԵԱՀԿ-ի մանդատի խախտումներով։

Սա հնարավորությո՞ւն է Հայաստանի համար։ Անկասկած։ Բայց ոչ ռուսահպատակ իշխանության ու խորհրդարանը կազմող ուժերի պարագային, որոնք մրցում են նոյեմբերի 9-ի թուղթն ավելի լավ իրագործելու համար։

Lragir.am

 

Թեգեր ԱրտատպությունՀուլիս երկրորդ թողարկում

Նմանատիպ  նյութեր

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Պատժամիջոցները՝ ԱՄՆ ֆիննախի ուշադրության կենտրոնում. Հայաստանի անհրաժեշտ քայլերի մասին

July 2022

Փետրվարի 24-ից հետո ազատ աշխարհն ու նրա առաջնորդ ԱՄՆ-ն, ռուսաստանյան ագրեսիան զսպելու և դրան դիմակայելու նպատակով, եկան կոնսենսուսային որոշման՝ Մոսկվայի...

Կարդալ ավելին
Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները և դրանց շրջանցման հնարավոր հետևանքները

Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները և դրանց շրջանցման հնարավոր հետևանքները

July 2022

Ջուլիետա ԹԱԴԵՎՈՍՅԱՆ Վերջերս (ս.թ. հունիսի 28-ին) Ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի ցանցը (FinCEN) և ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի Արդյունաբերության և անվտանգության բյուրոն...

Կարդալ ավելին
Հայաստանը «դեղին քարտ» ստացավ, իսկ Ռուսաստանին հումանիտար աղետ է սպառնում

Հայաստանը «դեղին քարտ» ստացավ, իսկ Ռուսաստանին հումանիտար աղետ է սպառնում

July 2022

Երկրների ցանկը, որոնց թվում է Հայաստանը, փոքր է, բայց շատ հզոր։ Դրանք այն երկրներն են, որոնք Ուկրաինայում պատերազմի հետ կապված...

Կարդալ ավելին
Փաշինյան-Ալիև հանդիպումը Բրյուսելում․ արդյո՞ք եվրոպական հարթակն այլընտրանք կդառնա

Ռուսաստանի պատճառով Հայաստանն ու Վրաստանը պատժամիջոցների տակ կհայտնվե՞ն. կարծիքներ

July 2022

Հայաստանն ու Վրաստանը հայտնվել են այն երկրների ցանկում, որոնց միջոցով պատժամիջոցների տակ գտնվող ապրանքները կարող են հասնել Ռուսաստան և Բելառուս։ ԱՄՆ ֆինանսների նախարարության Ֆինանսական հանցագործությունների...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.