Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

«Ուրդանետա-Արմսատ 1» արբանյակի փոխանցումը Հայաստանին դեռ ընթացքի մեջ է․ Դորդեյն

hayk
September 2022
«Ուրդանետա-Արմսատ 1» արբանյակի փոխանցումը Հայաստանին դեռ ընթացքի մեջ է․ Դորդեյն

Լուսանկարը՝ Publick domain

«Մենք հույս ունեինք «Ուրդանետա-Արմսատ 1» արբանյակից առաջին լուսանկարները ստանալ STARMUS փառատոնի ընթացքում, բայց դեռ մի քիչ էլ պիտի սպասենք», – ասում է ArmSat արբանյակը ստեղծած SATLANTIS MICROSATS ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ժան- Ժակ Դորդեյնը։

Նա նաև Եվրոպական տիեզերական գործակալության (European Space Agency) 6-րդ գլխավոր տնօրենն է եղել 2003 – 2015 թվականներին:

Ուշագրավ է, որ SATLANTIS ընկերությունը նախապես հայտարարել էր, որ արբանյակի առաջին լուսանկարները պետք է ստացվեն հուլիսի վերջին: Դորդեյնն ասում է, որ դեռ աշխատանքներ են տարվում արբանյակը և դրա ազդանշանն ընդունող հարթակը լիովին գործարկելու համար և նշում լուսանկարների ստացման 4-ամսյա ժամկետ՝ արբանյակի մեկնարկից՝ մայիսի 25-ից հետո:

Ժամանակին մեծ քննարկում ծավալվեց արբանյակի պատկանելիության հարցի շուրջ, ուստի Ժան -Ժակ Դորդեյնից հետարքրքվեցի, ո՞ւմ է պատկանում արբանյակը:

Նրա խոսքով՝ արբանյակը ոչ միայն բուն սարքն է, այլև այդ սարքի ազդանշանը ստացող կայանն ու մասնագետները, որ հավաքում և մշակում են ստացված տվյալները: Այս առումով արբանյակի փոխանցումը Հայաստանին դեռ ընթացքի մեջ է:

«Մեր ծրագիրն է՝ արբանյակը Հայաստանի տիրապետությանը փոխանցելն այնպես, որ արբանյակի շահագործումը լինի Հայաստանից, հայաստանյան մասնագետների կողմից: Դրա համար պետք է ուսուցում, և որոշակի փորձ: Բայց մենք անշուշտ ցանկանում ենք օգնել Հայաստանին՝ լինել ինքնավար այդ արբանյակը շահագործելու հարցում, այդ նպատակով մենք նաև կհիմնենք SATLANTIS-ի հայաստանյան մասնաճյուղը», – «Ազատությանն» ասաց Դորդեյնը՝ շարունակելով․- «Արբանյակը մշակվել է ավելի վաղ, և հիմա կազմակերպվում է դրա փոխանցումը Հայաստանին, բայց դա երկար գործընթաց է, և միայն արբանյակն ինքնին փոխանցելը բավարար չէ, դե արբանյակը մի քիչ ավելի բարդ բան է, քան մեքենան, ու չես կարող մեքենա վաճառելու պես պարզապես բանալիները տալ նոր տիրոջը, որ քշի: Այստեղ մենք մի քիչ ավելի շատ ժամանակի կարիք ունենք»:

Ըստ Դորդեյնի՝ որոշումներն արդեն կայացված են, համաձայնագրերը ստորագրված են և այժմ դրանց իրագործման փուլն է, արդեն հաջորդ տարի «Սատլանտիս -Արմենիան» պետք է գործի:

«Մենք արբանյակների կառավարման մի կենտրոն ունենք Իսպանիայի Բիլբաո քաղաքում և Հայաստանում էլ կհիմնենք երկրորդ նման կենտրոնը: Ու նորից դա միայն սարքավորումները չեն, դա նաև մարդիկ են, մենք կարիք ունենք մարդկանց Հայաստանում, որ կշահագործեն արբանյակը», – ասաց SATLANTIS MICROSATS ընկերության տնօրենների խորհրդի նախագահը։

Արդյո՞ք Հայաստանում կգտնեն նման մասնագետների, Դորդեյնն ասաց՝ STARMUS-ի շրջանակներում իր այս այցի ընթացքում մի քանի բուհերում հանդիպումներ է ունեցել և համոզվել՝ երիտասարդները հետաքրքրված են արբանյակների կառավարման ոլորտով:

«Ես այս շաբավա ընթացքում, օրինակ, պոլիտեխնիկում դասախոսություն կարդացի և արդեն իսկ նկատեցի շատ երիտասարդների, որ հետաքրքրված էին տիեզերքի հետ աշխատանքում: Այդ ուսանողների հետ հանդիպումներից ես հասկացա, որ նրանք լավ կադրեր են և Հայաստանը ներուժ ունի: Պետք է ասեմ, որ Հայաստանն անցյալում էլ է ցույց տվել, որ ֆանտաստիկ գիտնականներ ունի», – ասաց Դորդեյնը:

Հարցին, թե արդյո՞ք սպասվում է, որ առաջիկայում կլինի նաև երկրորդ հայկական արբանյակը, Ժան Ժակ Դորդեյնը պատասխանեց՝ հարցը քննարկվում է:

«Դա առաջիկա ծրագրերում է և այդ հարցը քննարկվում է Հայաստանի կառավարության հետ: ArmSat-1-ն առաջին քայլն է, և առաջին քայլը միշտ ամենակարևորն է: Նիլ Արմսթրոնգի կողմից Լուսնի վրա ոտք դնելիս ասված խոսքը՝ «Թե դա մի փոքր քայլ է մարդու համար և մեծ ցատկ մարդկության համար», կարելի է այստեղ էլ կիրառել՝ ArmSat-ի և Հայաստանի համար: ArmSat-ն առաջին քայլն էր Հայաստանի համար, բայց ակնհայտորեն կլինեն նաև բազմաթիվ հաջորդ քայլեր, և մենք քննարկում ենք կառավարության հետ մշակված ծրագիրը՝ կոնկրետ նպատակակետերով, դրանք պարզապես երազանքներ չեն, այլ կոնկրետ ծրագրեր, թե ինչպես SATLANTIS-ը կարող է օգնել Հայաստանին նախ իր արբանյակի հարցում, բայց որ էլ ավելի կարևոր է՝ զարգացնել իր սեփական կարողություններն այս ոլորտում, վերջին հաշվով դա է կարևոր, որպեսզի Հայաստանը դառնա տիեզերական պետություն», – ասաց Ժան- Ժակ Դորդեյնը:

Azatutyun.am

 

Թեգեր ԱրտատպությունՍեպտեմբեր երրորդ թողարկում

Նմանատիպ  նյութեր

Նենսի Փելոսիի՝ Հայաստանին մեկնված ձեռքը օդում երկար կախված չի մնալու

Նենսի Փելոսիի՝ Հայաստանին մեկնված ձեռքը օդում երկար կախված չի մնալու

September 2022

Դավիթ ՍՏԵՓԱՆՅԱՆ Սեպտեմբերի 17-19-ը պաշտոնական այցով Հայաստանում էր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։ Այցի ընթացքում Փելոսին մի շարք...

Կարդալ ավելին
ԱՄՆ -ՀՀ փոխհարաբերությունների ռազմավարական հեռանկարը

ԱՄՆ -ՀՀ փոխհարաբերությունների ռազմավարական հեռանկարը

September 2022

Գուրգեն ՍԻՄՈՆՅԱՆ Սույն թվականի սեպտեմբերին տեղի ունեցած մի շարք իրադարձություններ ցույց են տալիս, որ ՀՀ-ն կանգնել է կամային որոշումներ կայացնելու...

Կարդալ ավելին
Փաշինյան-Ալիև հանդիպումը Բրյուսելում․ արդյո՞ք եվրոպական հարթակն այլընտրանք կդառնա

«ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Հայաստանին, բայց որոշում կայացնողը՝ Հայաստանն է»․ Նենսի Փելոսին Երևանում է

September 2022

«ԱՄՆ-ը կշարունակի օգնել Հայաստանին և հանդես գալ նրա սահմանների փոփոխության դեմ։ Որոշում կայացնողը Հայաստանն է, բայց եթե այն կայացվի, ԱՄՆ-ն պատրաստ է...

Կարդալ ավելին
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Starmus. գիտության և երաժշտության համաշխարհային փառատոնը Հայաստանում ու դրա նշանակությունը

September 2022

Հայաստանը սեպտեմբերի 5-10-ն ընդունեց Starmus-ի 6-րդ համաշխարհային փառատոնը, որը միահյուսել է գիտությունն ու երաժշտությունը, միտքն ու ոգեշնչումը, տիեզերքի ըմբռնումն ու...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.