Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Հարավային Կովկասը ՆԱՏՕ-ի համար գործընկերության եւ համագործակցության գոտի է

marut
July 2012

Հարցազրույց` Աշխարհաքաղաքական հետազոտությունների միջազգային կենտրոնի (Թբիլիսի) նախագահ Թենգիզ ՓԽԱԼԱՁԵԻ հետ

 

 

 

 

– Ինչպե՞ս եք գնահատում Հարավային Կովկասի յուրաքանչյուր երկրի հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցության մակարդակը: 

– Հարավային Կովկասի յուրաքանչյուր պետություն համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ: Ի տարբերություն Ադրբեջանի եւ Հայաստանի՝ Վրաստանն ունի բացահայտորեն ընդգծված ուղղվածություն՝ եվրակառույցների եւ ՆԱՏՕ-ի մեջ ինտեգրվելու հարցում: Դա հաստատվում է ոչ միայն երկրի կառավարության ցանկությամբ, այլեւ Վրաստանում անցկացված հանրաքվեների միջոցով, որոնց արդյունքների համաձայն՝ բնակչության մեծ մասը սատարում է երկրի ինտեգրումը ՆԱՏՕ-ի մեջ:

Ադրբեջանը համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ, բայց այդ երկրի դեպքում գոյություն չունի ինտեգրման ուղղությամբ բացահայտորեն ընդգծված գիծ: Հայաստանը գտնվում է որոշակիորեն այլ իրավիճակում, քանի որ երկիրը հանդիսանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ: Այսինքն, Հայաստանն այլ ռազմաքաղաքական դաշինքի անդամ է, բայց համագործակցում է նաեւ ՆԱՏՕ-ի հետ: Համապատասխանաբար, ելնելով արտաքին-քաղաքական ուղենիշներից, հյուսիսատլանտյան դաշինքի հետ պետությունների համագործակցության մակարդակները տարբերվում են, բայց բոլոր երեք երկրներն էլ ՆԱՏՕ-ի հետ հաստատել են գործընկերային հարաբերություններ:

– Վրաստանը վաղուց  ի վեր հայտարարում է ՆԱՏՕ–ի մեջ մտնելու ցանկության մասին: Սակայն Չիկագոյում կայացած ՆԱՏՕ–ի վերջին գագաթնաժողովը ցանկալի արդյունքներ չի բերել: Այսօր նախկինի պես պարզ չէ, թե երբ է Վրաստանը դառնալու դաշինքի լիիրավ անդամ: Որո՞նք են, Ձեր կարծիքով, անդամակցության ճանապարհի հիմնական խոչընդոտները:

– Ես չեմ կարծում, որ Չիկագոյի գագաթնաժողովն արդյունք չի տվել: Գագաթնաժողովը մեզ տվել է սպասելի առավելագույնը:

Գոյություն ունի արտաքուստ հռչակվող մի կարծրատիպ այն մասին, թե Վրաստանի քաղաքական ուղղվածությունը նրա ղեկավարության ուղղվածությունն է, մինչդեռ հասարակության մեջ, իբր, գոյություն ունեն այլ տրամադրություններ: ՆԱՏՕ-ի մեջ ինտեգրվելը` երկրի քաղաքական ղեկավարության մոլի գաղափարը չէ, այլ` ժողովրդի եւ հասարակության կամաարտահայտությունը: Ես նկատի ունեմ ոչ միայն հանրաքվեն ու բազմաթիվ սոցիոլոգիական հարցումները: Դաշինքի մեջ ինտեգրվելը Վրաստանի բնական ընտրությունն է, քանի որ երկրի զարգացման մեր ուղին ենթադրում է արեւմտյան տեսակի ժողովրդավարական պետության շինարարություն, որն ընդունում է ՆԱՏՕ-ի պաշտպանած արժեքներն ու չափանիշները:  Մենք գնում ենք ՆԱՏՕ ոչ թե ինչ-որ մեկի դեմ լինելու համար, այլ քանի որ մեզ համարում ենք այդ ընտանիքի անդամ եւ կիսում ենք դաշինքի համար առանցքային բոլոր արժեքները:

Կրկնում եմ, որ Չիկագոյում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, Վրաստանն ստացել է ակնկալվող առավելագույնը: Վրաստանը մասնակցում էր գագաթնաժողովի բոլոր երեք ձեւաչափերում` ISAF առաքելությունը, ՆԱՏՕ + 13 պետություններ, որոնց հետ ակտիվ համագործակցություն է ընթանում, եւ` թեկնածու-երկրների ձեւաչափը: Այն, որ Վրաստանը պատկանում է թեկնածու-երկրների խմբին, արդեն իսկ մեծ առաջընթաց է, քանի որ այս խմբի մնացած երկրներն ունեն MAP` ՆԱՏՕ-ի անդամակցության գործողությունների ծրագիր: Սակայն, գլխավորն այլ է` գնահատվել եւ արձանագրվել է եվրաատլանտյան ինտեգրման ուղղությամբ Վրաստանի ունեցած ներդրումը: Հարկ է նշել, որ Վրաստանը սույն անվտանգության համակարգում ոչ միայն սպառող է, այլ նաեւ լուրջ մատակարար: Մենք ընդունում ենք դաշինքի արժեքները եւ գտնում ենք, որ դրանց պաշտպանությունն, առաջին հերթին, անհրաժեշտ է Վրաստանի անվտանգության համար:  Անգամ Աֆղանստանում գտնվելով` մենք պաշտպանում ենք սեփական անվտանգությունը: Աֆղանստանոււմ մեր զինված ուժերը մերձենում են ՆԱՏՕ-ի չափանիշներին, ստանում են անհրաժեշտ գիտելիքներ, պայքարում են Վրաստանի առջեւ իրապես ծառացած սպառնալիքների, այդ թվում եւ` միջազգային ահաբեկչության դեմ: Ցավոք, այլ երկրների պես Վրաստանը նույնպես պաշտպանված չէ ահաբեկչությունից. ահաբեկչական գործողություններ իրականացնելու փորձերը եղել են նաեւ այս տարի: Այս ամենը շատ կարեւոր է Վրաստանի ազգային անվտանգության համար:

Չիկագոյի գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հռչակագրի մեջ հստակորեն ասված է, որ այսօր Վրաստանն օժտված է երկու շատ լուրջ գործիքներով: Նախ` ամենամյա գործողությունների ծրագիրը, որն ըստ իր կառուցվածքի եւ բովանդակության MAP-ից համարյա ոչնչով չի զանազանվում: Բացի դրանից, կա ավելի ծանրակշիռ գործիք` Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովը, որն ատլանտյան կառույցների մեջ առավել լայնորեն ներառվելու հնարավորություն է ընձեռում: Հենց եզրափակիչ հռչակագրի մեջ նշվում է, որ դրանք բուխարեստյան համաձայնությունների իրականացման ամենածանրակշիռ գործիքներն են, այնտեղ ասված է, որ Վրաստանն անպայման ՆԱՏՕ-ի անդամ է դառնալու:

Մի քայլ եւս դաշինքին անդամակցելուն ընդառաջ դարձել է Վրաստանի հիշատակությունը թեկնածու-երկրների շարքում: Պայմանականորեն ասած` Վրաստանը դիտվում է այն պետությունների առաջին ստորաբաժանման մեջ, որոնք կարող են հավակնել դաշինքի անդամակցությանը: Այսպիսով, Չիկագոն դարձել է դեպի ՆԱՏՕ առաջանալու շատ կարեւոր քայլ: Ելնելով Չիկագոյի գագաթնաժողովի ձեւաչափից, որը դաշինքի ընդլայնմանը նվիրված գագաթնաժողով չէր, շեշտը դրվել է ոչ թե համագործակցության արտաքին հանգամանքների, այլ՝ ներքին բովանդակության վրա: Այսպիսով, թվարկված երկու գործիքները Վրաստանին ավելի շատ հնարավորություններ են տալիս Դաշինքի բազում ձեւաչափերի մեջ ներառվելու:

– Վրաստան կատարած վերջին այցելության ժամանակ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Իլմազը հայտարարել է, որ իր երկիրն անելու է ամեն հնարավոր բան, որպեսզի Վրաստանը հնարավորինս արագ ՆԱՏՕ–ի անդամ դառնա: Ի՞նչ եք կարծում, ինչքա՞ն ժամանակ կպահանջվի Վրաստանից՝ դաշինքի լիիրավ անդամ դառնալու համար: 

– Դաշինքի մեջ Վրաստանի ընդունման հստակ ժամկետները շատ դժվար է որոշել: Դա կախված է բազում ներքին եւ արտաքին գործոններից: ՆԱՏՕ-ն ռազմաքաղաքական դաշինք է, եւ բավական չէ պարզապես համապատասխանել որոշակի չափանիշների` վերջինիս անդամ դառնալու համար: Անգամ ԾԸՀ-ն ընդունման երաշխիք չի տալիս: Օրինակ, Մակեդոնիան երկար ժամանակ ունի ԾԸՀ, բայց անդամակցություն ստանալ չի կարող: Ամենակարեւորն, ինչ պետք է նշել, դա այն է, թե ի՞նչ է Վրաստանի համար այդ ուղին: Մի բան է, եթե դու կամենում ես մտնել դաշինքի մեջ, բայց անդամությունը, որպես այդպիսին, ինքնանպատակ լինել չի կարող: Անդամությունը մեզ անհրաժեշտ է հաջողված պետություն կերտելու համար:  Եթե դիտարկենք ՆԱՏՕ-ի հետ համագործակցության պատմությունը, ապա կտեսնենք այն, որ մենք արդեն թեւակոխել ենք հաջողված պետություն կերտելու ճանապարհը: Այսինքն, դաշինքի հետ համագործակցությունը մեր երկրի համար լրջորեն արգասաբեր է՝ վրաց պետականության ամրապնդման տեսանկյունից:

– Արդյո՞ք իրատեսական է ՆԱՏՕ–ի մեջ անդամակցությունն առանց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի: 

– Այս հարցը բարձրացնում են շատերը, այդ թվում եւ՝ Վրաստանում: Բնական է, որ խախտված տարածքային ամբողջականությունը Վրաստանի ազգային անվտանգության համար լուրջ խնդիր է: Սակայն ՆԱՏՕ-ի պատմությունը վկայում է, որ տարածքային ամբողջականությունն անհաղթահարելի խոչընդոտ չէ: Օրինակ, Գերմանիան, որը ՆԱՏՕ-ի անդամ էր դարձել այն ժամանակ, երբ իր տարածքային ամբողջականությունը խախտված էր: Գերմանիան վերամիավորվել էր` երկրի մի մասի ՆԱՏՕ-ի անդամ դառնալուց հետո: Մերձբալթյան երկրները Ռուսաստանի հետ հարաբերություններում նույնպես ունեին տարածքային խնդիրներ: Լատվիան դաշինքի անդամ է դարձել 2004թ., իսկ Ռուսաստանի հետ պետական սահմանի մասին պայմանագիրը ստորագրել է միայն 2007թ.:

Վեճերն ու հակամարտություններն, օրինակի համար, Թուրքիայի եւ Հունաստանի համար խոչընդոտ չեն հանդիսանում: Այդ երկրները միմյանց նկատմամբ ունեն լուրջ հավակնություններ, բայց դա նրանց չի խանգարում համագործակցել ՆԱՏՕ-ի շրջանակներում: Ամեն ինչ կախված է քաղաքական ջերմաստիճանից:

Հասկանալի է, որ Ռուսաստանը լուրջ գործոն է, բայց ամեն ինչ պետք է արվի, որպեսզի գործընթացը փոխադրվի կառուցողական հունի մեջ: Կարելի է դառնալ դաշինքի անդամ եւ առաջ ընթանալ վիճելի հարցերի կարգավորման ճանապարհով:

– Ռուսաստանը մեծացնում է իր ռազմական ներկայությունն Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Հայաստանի տարածքում: Արդյո՞ք Հարավային Կովկասում գոյություն ունի Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի միջեւ ռազմական մրցակցություն: 

– Ես կասեի, որ սպառազինությունների կուտակումը տեղի է ունենում Վրաստանի բռնազավթված տարածքներում եւ ղարաբաղյան հակամարտության գոտում: Գոյություն ունի մոտեցուների մրցակցություն: Ռուսաստանի Դաշնությունը Հարավային Կովկասը դիտում է որպես իր ազդեցության գոտի: Արեւմուտքը, այդ թվում եւ ՆԱՏՕ-ն, Հարավային Կովկասը դիտում են որպես գործընկեր եւ համագործակցության գոտի:

–Ինչո՞ւ Վրաստանը գնում է Արեւմուտքի եւ ոչ թե Ռուսաստանի ուղղությամբ: ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանն ուներ լավագույն մեկնարկային պայմաններ, որոնց մասին կարելի էր պարզապես երազել: Հետխորհրդային պետությունների ողջ տնտեսությունը շաղկապված էր ՌԴ–ի հետ, նոր երկրներում պահպանվում էին ռուսաստանյան ռազմակայաններ, եւ դա ոչ ոք չէր վիճարկում: Ռուսական ռուբլին հետխորհրդային տարածության հիմնական վճարման միավորն էր, եւ բոլոր ճանապարհները տանում էին դեպի Մոսկվա: Բայց Մոսկվան չի կարողացել առաջարկել այս պետություններին զարգացման եւ անվտանգության բնականոն պայմաններ:

-Հետխորհրդային տարածության բոլոր հակամարտություններում Ռուսաստանը ներկա էր այս կամ այն չափով կամ կարգավիճակով: Վրաստանում նա զավթիչ է, Մերձդնեստրում` խաղաղարար, Ղարաբաղում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ: Բայց ոչ մի տեղ Ռուսաստանն այդ հակամարտությունների կարգավորման համար դրական ոչինչ չի արել: Ռուսաստանը շատ է խոսում բազմաբեւեռ աշխարհի մասին, բայց ինքը ձգողականության կենտրոններ չի հիմնում: Դրա փոխարեն նա ստեղծում է ճնշման եւ ծանրության կենտրոն: Սակայն, ճնշման քաղաքականությունը, լույս անջատելու սպառնալիքները եւ այլն Ռուսաստանին ակնկալած արդյունքներ չեն բերել:

Այսօր հակամարտությունները եւ հակամարտային գոտիները մնում են Հարավային Կովկասը վերահսկողության ներքո պահելու միակ գործիքը, ինչն էլ խոչընդոտում է տարածաշրջանի բնականոն զարգացմանը: ՙԲաժանիր, որ տիրես՚ քաղաքականությունը խորթ չէ Կրեմլին ցարական Ռուսաստանի եւ ԽՍՀՄ-ի ժամանակներից: Խնդիրը նաեւ այն է, որ Ռուսաստանը ԽՍՀՄ-ի ոչ միայն իրավաբանական, այլեւ, ցավոք, հոգեւոր իրավահաջորդն է, որն այսօր էլ նույն ուղին է շարունակում:  Ռուսաստանը համապատասխանաբար կուտակում է նորանոր սպառազինություններ, որպեսզի այդ գործիք էլ ավելի զորեղ դառնա: Անչափ ավելի դյուրին է համագործակցել մյուս երկրի հետ եւ այն որպես գործընկեր ունենալ, քան այն քո իսկ հակառակորդը դարձնել ու ձեռք բերել բռնազավթիչի կարգավիճակ:

Եթե խոսենք ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի մոտեցումների մասին, ապա, հավանաբար, նրանց միջեւ առկա է աշխարհայացքային մրցակցություն: Մեր շահերը համընկնում են Արեւմուտքի շահերին: Եթե մենք ստեղծում ենք համագործակցության գոտի, ապա ինձ ավելի ձեռնտու է գործ բռնել ավելի ուժեղ գործընկերոջ հետ: Իսկ եթե գործընկերը թույլ է, ապա դա ստեղծում է գաղութատիրական համակարգ` բացառիկ շահերի եւ ազդեցության գոտի:

– Որքանո՞վ հավանական է ռազմական գործողությունների վերսկսումը Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ եւ Լեռնային Ղարաբաղում: 

– Ամենակարեւորն այն է, որ դա տեղի չունենա: Նման սցենարների մասին խոսում են Ռուսաստանի դրսեւորած վարքագծի պատճառով:  Ի՞նչ արժե միայն Մոսկվայի վերջին հայտարարությունը Չիկագոյում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի եւ Հիլարի Քլինթոնի Վրաստան կատարած վերջին այցելությունից հետո առ այն, թե Վաշինգտոնը ոչ մի դաս չի քաղել 2008 թ. պատերազմից: Պուտինի եւ Մեդվեդեւի այն հայտարարությունները, թե 2008 թ. նրանք կանգնեցրել են ՆԱՏՕ-ի ծավալապաշտությունն, ինքնին վկայում են Մոսկվայի իրական նպատակների մասին: Եթե նրանք այդ նպատակին չեն հասել, ապա վտանգն առավել քան առկա է:

Տվյալ դեպքում պետք է գործարկվի կանխարգելման մեխանիզմը: 2008 թ. Վրաստանը պնդում էր, որ Ռուսաստանը նախապատրասվում էր պատերազմի, բայց մեզ չէին հավատում: 2008 թ. գարնանը Պուտինը հրապարակել է հայտնի կարգադրությունը` Աբխազիայի եւ Հարավային Օսիայի այսպես կոչված պետական կառույցների հետ ուղիղ հարաբերությունների հաստատման վերաբերյալ: Այնուհետեւ սկսվել է Աբխազիայի ռազմական ենթակառուցվածքի վերակառուցումը: Մենք բարձրաձայնում էինք դրա մասին, բայց ոչ ոք չէր հավատում, որ Ռուսաստանը պատերազմ կսկսի: Հույս ունեմ, որ այսօր մեր գործընկերները սթափվել են եւ զգում են վերահաս վտանգի լրջությունը: Հենց դրա համար հնչել են Հիլարի Քլինթոնի եւ  ԵԱՀԿ հայտարարությունները՝ Կովկաս-2012 զորավարժությունների ընթացքին ի մոտո հետեւելու վերաբերյալ:

Այժմ գլխավորը կանխարգելումն է. անհրաժեշտ է չթույլատրել նոր ռազմական ագրեսիայի սկիզբը: Այդ իսկ պատճառով մենք ձգտում ենք ներկայացնել առավել իրական պատկերը, իրական տեղեկատվություն, որպեսզի արձագանքը լինի նախքան այն պահը, երբ իրավիճակը կհանգեցնի վատթարագույն սցենարի: Ցավոք, լուրջ վտանգ, իրոք, գոյություն ունի:

Հարցազրույցը վարել է Իրակլի Չիխլաձեն

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.