Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Իրանը հստակեցնում է իր տարածաշրջանային քաղաքականությունը

hayk
October 2022
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման կապակցությամբ ԻԻՀ ԱԳՆ ղեկավար Ամիր Հոսեյն Աբդոլահիանի այցը Երևան դարձավ տարածաշրջանային այն թրենդների մի մասը, որոնք էական փոփոխություններ են մտցնում անվտանգության մեր միջավայրում և ոչ ամեն ինչում են միանշանակ դրական։

Ամենից առաջ խոսքը գնում է մի ժամանակահատվածի մասին, որը նախորդում է տարածաշրջանում ԱՄՆ-ի ու Եվրոպական Միության ակտիվացման, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի նոր փուլի, Ադրբեջանի ուղղությամբ մերձավորարևելյան ակտորներ Սաուդյան Արաբիայի և Իսրայելի ակտիվացման, Իրանում գոյություն ունեցող պետական կառավարման դեմ բողոքի ալիքի ծավալման համապատկերում ենթադրյալ խաղաղության պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական բանակցությունների վճռորոշ ռաունդին։

Չնայած այն բանին, որ Իրանը համառորեն հերքում է, ուկրաինական ու արևմտյան ներկայացուցիչները պնդում են, որ իրանական դրոնները դարձել են Ուկրաինա ներխուժած և արդեն «մասամբ մոբիլիզացված» ռուսաստանյան բանակի գլխավոր հարվածային ուժը, որը թիրախավորել է քաղաքացիական ու էներգետիկ ենթակառուցվածքները։ Սա ակնհայտորեն վատթարացնում է միջուկային գործարքի հնարավոր վերականգնման շուրջ կանխատեսումները, գործարք, որն այս պահին  գործնականում սառեցված է դրա ապագա դրույթների գրեթե լրիվ համաձայնեցման կետում։

Եվ այս համապատկերում Իրանի բարձրագույն ղեկավարությունն Արաքս գետի ափով՝ իր հյուսիսային ողջ սահմանի երկայնքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մի հզոր խմբավորում է ծավալել՝ լայնածավալ զորավարժության նպատակով, որի ընթացքում փորձարկվել են նաև հարձակողական խնդիրներ, մասնավորապես՝ գետանցման կամրջակառույցների տեղակայում Արաքսի վրայով և դրանցով մի շարք ստորաբաժանումների տեղաբաշխում սահմանամերձ գոտում։

Միևնույն ժամանակ, Երևանում իրանական նախարարը դժգոհություն է հայտնել տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի տարածքում արտասահմանյան ներկայացուցիչների ներկայության կապակցությամբ, ինչպես նաև խոսել է տարածաշրջանային խնդիրները «3+3» ձևաչափով լուծելու «ցանկալիության» մասին, ինչը չի կարող հարցեր չառաջացնել Հայաստանում, հատկապես Եվրոպական Միության դիտորդական առաքելության մեկնարկի պայմաններում։

Ինչ խոսք, քաղաքականության մեջ «բաժակը» գրեթե երբեք լիքը չի լինում, ուստի շատ կարևոր է իրողություններից ու հանգամանքներից օգտվել կարողանալը, առավել ևս դրանց արագ հաջորդափոխության պայմաններում։ Հայաստանի շուրջ անվտանգության փոփոխվող միջավայրում իրանական գործոնի առանձնահատկությունների մասին է մեր վերլուծական հանդեսի նոր թողարկումը։

«Անալիտիկոն»-ի խմբագրություն

Թեգեր ԽմբագրականՀոկտեմբեր չորրորդ թողարկում

Նմանատիպ  նյութեր

Իրանը՝ քրոնիկ ցույցերի հորձանուտում

Իրանը՝ քրոնիկ ցույցերի հորձանուտում

October 2022

Ժաննա ՎԱՐԴԱՆՅԱՆ Իրանում ավելի քան մեկ ամիս շարունակվող բողոքի ակցիաները ոչ պաշտոնական տվյալներով 200-ից ավելի մարդու կյանք են խլել։ Ցույցերն...

Կարդալ ավելին
Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը՝ ներքին և արտաքին անկայունության պայմաններում

Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը՝ ներքին և արտաքին անկայունության պայմաններում

October 2022

Մհեր ԱՎԱԳՅԱՆ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո և ռուս-ուկրաիանական հակամարտությամբ ստեղծված իրադրությունը բավական անբարենպաստ և վտանգավոր է Իրանի Իսլամական Հանրապետության համար։...

Կարդալ ավելին
Հայաստանի և Իրանի արտգործնախարարների՝ Երեւանում հնչեցրած առանցքային մտքերը

Հայաստանի և Իրանի արտգործնախարարների՝ Երեւանում հնչեցրած առանցքային մտքերը

October 2022

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է,...

Կարդալ ավելին
Իրանը հնարավորություն ունի խոչընդոտելու սահմանների փոփոխման ցանկացած գաղափարի իրականացմանը. Աբդոլլահիան

Իրանը հնարավորություն ունի խոչընդոտելու սահմանների փոփոխման ցանկացած գաղափարի իրականացմանը. Աբդոլլահիան

October 2022

Իրանը դեմ է, որ տարածաշրջանում՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի տարածքում ներկա լինեն օտարերկրյա ներկայացուցիչներ, Արարատ Միրզոյանի հետ երեկ երեկոյան կայացած...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.