Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Կոնգրեսին սպասվում է լուրջ պայքար, երկրի նախագահին` դժվար ժամանակաշրջան

hayk
November 2022
Կոնգրեսին սպասվում է լուրջ պայքար, երկրի նախագահին` դժվար ժամանակաշրջան

Դեմոկրատներն այլևս մեծասնություն չեն կազմում Կոնգրեի Ներկայացուցիչների պալատում: Պալատի նախագահ Նենսի Փելոսին էլ հայտարարում է, որ չի ձգտելու լինել այստեղ դեմոկրատական փոքրամասնության ղեկավար:

Վերջինս ուզում է, որ ավելի երիտասարդ դեմոկրատները ստանձնեն նման պաշտոններ:

Այսպիսով, Ներկայացուցիչների պալատի նախագահի պարտականությունները կստանձնի հանրապետական կոնգրեսական Քևին Մաքքարթին:

‘’Ես հպարտ եմ հայտարարելու, որ Վաշինգտոնում դեմոկրատական միակուսակցական կառավարման դարաշրջանն ավարտվել է: Վաշինգտոնն այժմ ունի վերահսկողություն և հավասարակշռություն’’, ասել է նա: Սակայն Մաքքարթիին հեշտ չի լինելու իր կուսակիցներին այստեղ միավորելը, քանի որ հակասություններ ունի կուսակցության այն թեւի հետ, որը դեռևս հավատարիմ է նախկին նախագահ Դոնալդ Թրամփին:

‘’Ես կարծում եմ, որ նրանց համար շատ դժվար ժամանակներ են մոտենում: Թե ինչպես են փոխզիջման գալու, դժվար է ասել’’, ‘’Զում’’-ի միջոցով տված հարցազրույցում նշում է վերլուծաբաններից Էմի Դեյսին:

Կոնգրեսի նոր անդամներն ասում են, որ երկու կուսակցությունների միջև ձայների միայն չնչին տարբերությունը պիտի ստիպի նրանց աշխատել միասին` երկկուսակցական սկզբունքով:

Ինչպես դեմոկրատ կոնգրեսական Ուայլի Նիքելն է ասում, ‘’Ժողովուրդը հոգնել է լիակատար ձախ և լիակատար աջ ծայրահեղականներից, և ուզում է, որ իր ընտրյալներն աշխատեն ու կատարեն տրված խոստումները’’:

Ասենք, որ չնայած Ներկայացուցիչների պալատում հանրապետականների մեծամասնությանը, որևէ օրինագիծ օրենք դառնալու համար պետք է անցնի նաև Սենատով, որտեղ մեծամասնություն են կազմում դեմոկրատները:

Սակայն առաջիկա երկու տարիների ընթացքում պառակտված կառավարության պայմաններում նախագահ Ջո Բայդենի համար հեշտ չի լինելու անցկացնել կարևոր նշանակություն ունեցող օրենքներ և ընդունել որոշումներ:

 

Արամ Վանեցյան

Քեթրին Գիփսոն

Amerikayidzayn.com

 

Թեգեր ԱրտատպությունՆոյեմբեր երրորդ թողարկում 2022

Նմանատիպ  նյութեր

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Հայ-ադրբեջանական բանակցություններ. նոր հանգամանքներ ու նոր հանգրվան

November 2022

Պրահայում, Սոչիում, Վաշինգտոնում կայացած հանդիպումները, ինչպես նաև Բրյուսելում առաջիկա հնարավոր հանդիպումը, որն Ադրբեջանի նախագահն արդեն իսկ «տապալված» է համարել՝ Ֆրանսիայի...

Կարդալ ավելին
Պուտինի հաջողությունը Սոչիում՝ պարտություն հայերի և ադրբեջանցիների համար

Պուտինի հաջողությունը Սոչիում՝ պարտություն հայերի և ադրբեջանցիների համար

November 2022

Դավիթ ՍՏԵՓԱՆՅԱՆ Հավանական է, որ Բրյուսելում և Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների, ԱԳՆ ղեկավարների, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի և Ադրբեջանի...

Կարդալ ավելին
Ղարաբաղյան հիմնահարցը՝ որպես միջազգային գլխավոր խաղացողների մրցասպարեզներից մեկը

Ղարաբաղյան հիմնահարցը՝ որպես միջազգային գլխավոր խաղացողների մրցասպարեզներից մեկը

November 2022

Արամ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում վերջին ամիսներին տեղի ունեցող բազմավեկտոր տեղաշարժերը ևս մեկ անգամ գալիս են փաստելու, որ Ղարաբաղյան...

Կարդալ ավելին
ՀԱՊԿ-ի ճգնաժամն ու դրա կործանարար հետևանքները

ՀԱՊԿ-ի ճգնաժամն ու դրա կործանարար հետևանքները

November 2022

Կարպիս Փաշոյան | 24.11.2022 1992 թվականին ձևավորված ՀԱՊԿ-ը (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) ապրում է իր գոյության թերևս ամենաճգնաժամային շրջափուլը։ Առաջնային պլան...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.