Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Ադրբեջանի սպառնալիքներն ուղղված են ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի դեմ

hayk
December 2022
Ադրբեջանի սպառնալիքներն ուղղված են ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի դեմ

Դեկտեմբերին Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություն են անցկացրել

Սահակ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆ

Դեկտեմբերի 12-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ Լաչինի միջանցքը։ Կտրված է Լեռնային Ղարաբաղի կապն արտաքին աշխարհի հետ։ Ընդհատված է նաև Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղծահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը խափանել էր նաև Արցախի գազամատակարարումը։

Միջազգային միջամտության և ԱՄՆ-ի ուղղակի միջնորդության արդյունքում Ադրբեջանը, ժամանակավոր տեղի տալով ճնշումներին, դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնել է: Սակայն արցախահայության դեմ ուղղված դաժան ճնշումներն ու սադրանքները Ալիևի ռեժիմի կողմից դեռ շարունակվում են, և Արցախը հայտնվել է հումանիտար լուրջ սպառնալիքի առաջ։ Ադրբեջանի այս սադրիչ գործողություններն արժանացել են Հայաստանի դաշնակից, բարեկամ, հարևան Իրանի, միջազգային հանրության, ԵՄ-ի, ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի, սփյուռքահայության, Կիլիկիո կաթողիկոսության, ինչպես նաև Վատիկանի միանշանակ ու  հասցեական հակազդեցությանը։

Նման պայմաններում, երբ համաշխարհային հանրությունը միահամուռ ընդիմանում է Ադրբեջանի հակահայ և սադրիչ գործողություններին և պահանջում է առանց հապաղումի, միջազգային պայմանավորվածության հիման վրա բացել Լաչինի միջանցքը Արցախի ժողովրդին հումանիտար աջակցություն ցուցաբերելու համար, աշխարհի մուսուլման երկրները խորհրդավոր կերպով լռում են Արցախում ընթացող իրադարձություննների և արցախահայությանը սպառնացող հումանիտար աղետի մասին, նախընտրելով հասցեական և դատապարտող հայտարարություններ չանել։

Ի տարբերություն Արաբական լիգայի և Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների, որոնք  դավանական համակցության և Ադրբեջանի հետ տնտեսական ու մշակութային կապերի պատճառով չեզոք ու լուռ մոտեցում են որդեգրել  արցախահայության դեմ ուղղված հումանիտար սպառնալիքի հարցում, Հայաստանի ամենամոտ հարևան և բարեկամ երկիր Իրանը վերջին զարգացումների վերաբերյալ նախ պահպանեց զսպվածություն ու խորհրդավոր լռություն, իսկ իրավիճակը ավելի սրվելուց  ու միջազգային բազմաթիվ արձագանքներից հետո, ի վերջո՝ զգալով խնդրի լրջությունը,  փորձագիտական որոշ շրջանակների և արտգործնախարարության ու ՀՀ-ում ԻԻՀ դեսպանի մակարդակով արձագանքեց Բաքվի սադրիչ գործողություններին։ Ըստ իրանական լրատվական աղբյուրների՝ դեկտեմբերի 17-ին Իրանի արտաքին գործերի նախարարության Եվրասիայի հարցերով գլխավոր տնօրեն Ալիռեզա Հաղիղյանը ԻԻՀ արտգործ նախարարություն է կանչել Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեին: Կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև հարաբերությունների և տարածաշրջանային հարցերի շուրջ:

Ավելի վաղ ԻԻՀ-ի դեմ  ուղղված՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի  և  ադրբեջանական լրատվամիջոցների ու պաշտոնատար անձանց հակաքարոզչությունից ու սպառնալից հայտարարություններից հետո, Իրանում Ադրբեջանի դեսպանը կանչվել էր Իրանի արտաքին գործերի նախարարություն։ Իրանի դժգոհությունն ու կոշտ զգուշացումն էր փոխանցվել Ադրբեջանի նախագահի և բարձրաստիճան պաշտոնյաների թշնամական հայտարարությունների և այդ  երկրի լրատվամիջոցների հակաիրանական քարոզչությունների ու սադրիչ ապատեղեկատվության առիթով:

Ակնհայտ է, որ վերջերս Լաչինի միջանցքի հարցով Իրանը որդեգրել էր չափավոր չեզոքության քաղաքականություն և ներքին խառնակությունների ու արտաքին ճնշումների պայմաններում փորձում է զուսպ քաղաքականություն վարել Արցախի հարցում, փորձելով նվազագույնի հասցնել իր դեմ ուղղված արտաքին ռիսկերն ու ճնշումները, քանի որ Արցախի հարցում Իրանը չունի ազդեցության այն լծակներն ու քաղաքական-անվտանգային գործիքները, որ ունեն Ռուսաստանն ու Թուրքիան։ Պաշտոնական Թեհրանը հաշվի էր առնում նաև այն հանգամանքը, որ իր շուրջ ևս սեղմվում է անվտանգային, տնտեսական էմբարգոյի և միջազգային ճնշման օղակը։ Հետևաբար, Իրանի համար նախընտրելի է, որ Արցախի հիմնախնդիրը մնա հայ-ադրբեջանական տիրույթում, 2020-ի նոյեմբերի 9-ի հրադարի հայտարարությամբ ձեռքբերված պայմանավորվածությունների շրջանակներում։

Ավելի վաղ, 2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ  ներքին՝  ազերիական լոբբինգի ազդեցության արդյունքում  Իրանը որդեգրել էր չեզոք, անորոշ և մասամբ էլ ադրբեջանամետ քաղաքականություն, Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ  կարողացավ ոչ միայն գրավել Արցախի զգալի տարածքներ, այլև պատերազմին հաջորդած օրերին Ռուսաստանի միջնորդությամբ հաստատված  փխրուն և երերուն պայմանավորվածությունների պարագայում փորձեց անցնել իր երկրորդ պլանին և, ստեղծված անվտանգային վակուումը չարաշահելով, յուրացնել  Հայաստանի  ինքիշխանության տակ գտնվող որոշ տարածքներ, այնուհետև ռուս -թուրքական տանդեմի և փոխհամաձայնության արդյունքում պահանջելով նաև Սյունիքի մարզում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»: Վերջին պարագան ահազանգի պես ընկալվեց Իրանում, որից հետո պաշտոնական Թեհրանը սկսեց Արաքս գետի երկայնքով զորքեր կուտակել Իրան-Ադրբեջան սահմանագծում՝  նախազգուշացնելով  Ադրբեջանին  և Թուրքիային  չհատել Իրանի համար կենսական նշանակություն ունեցող՝ Հայաստանի սուվերեն տարածքում Սյունիքի մարզով անցնող Հյուսիս-Հարավ ռազմավարական ճանապարհի կարմիր գիծը։ Ի պատասխան Իրանի այս քայլին՝ Ադրբեջանը և Թուրքիան նույն ձևով զորավարժություններ անցկացրին Արաքս սահմանային գետի հյուսիսային հատվածներում և, թուրքական բանակի սպայական կազմի մասնակցությամբ, Նախիջևանի ինքնավար տարածքում, ինչը խիստ զայրացրեց իրանական ռազմաքաղաքական ղեկավարությանը, բայց Իրանը կրկին փորձեց իր ներքին քաղաքական իրավիճակի և իր հյուսիս-արևմտյան նահանգների էթնիկական առանձնահատկությունների հաշվառումով զսպվածություն ցուցաբերել Թուրքիայի և Ադրբեջանի սպառնալից քայլերի նկատմամբ՝  խուսափելով իրավիճակն ավելի սրել իր հյուսիսային հարևանի հետ։

Այդ ժամանակվանից ի վեր թուրք-ադրբեջանական տանդեմը փորձ է անում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» պլանը առաջ տանելու համար ճնշում գործադրել նաև Իրանի վրա, հատկապես երբ Իրանը նոյեմբերին իր հյուպատոսությունը բացեց Հայաստանի Կապան քաղաքում, որին հաջորդելու է 2023 թվականին Իրանի Թավրիզ քաղաքում Հայաստանի հյուպատոսության բացումը:

Սակայն, Իրանն իր անցկացրած զորավարժություններից հետո որևէ այլ նախաձեռնություն չի ձեռնարկել Բաքվի հակաիրանական քայլերը զսպելու համար, քանի որ երկրի ներքին իրավիճակը մասամբ սահմանափակել է Իրանի հնարավորությունները հարավկովկասյան տարածաշրջանում ակտիվ և ազդեցիկ ներկայությունից, իսկ հայկական կողմը նույնպես, տարբեր պատճառներով, չի կարողացել ընդդեմ Ադրբեջանի համադրված քաղաքականություն որդեգրել Իրանի հետ։ Վերջին շրջանում կարծես թե այդ բացերը լրացվում են, և հայկական կողմը ևս իրանական ուղղությամբ որոշակի ակտիվություն է ցուցաբերում։ Կարծում ենք, որ հենց այս փոփոխությունների արդյունքում  Իրանի արտգործնախարարը նորերս խոսեց Բերձորի միջանցքում ստեղծված իրավիճակի մասին։ Նա, մասնավորապես, նշել է․ «Մենք ընդգծում ենք Կովկասյան տարածաշրջանում ներկայիս աշխարհաքաղաքական գծերի պահպանման անհրաժեշտությունը»։

Ինչ որ է, ադրբեջանական մամուլը շարունակում է տեղեկատվական արշավն Իրանի դեմ, ուստի Թեհրանը պետք է փորձի հայկական կողմի հետ համագործակցությամբ լուրջ քայլեր ձեռնարկել Իրանի ու Հայաստանի դեմ ադրբեջանական սադրանքները չեզոքացնելու ուղղությամբ։

 

Սահակ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆ
Քաղաքագետ, լրագրող
Թեհրան

 

 

Թեգեր Դեկտեմբեր չորրորդ թողարկում 2022Հոդվածներ

Նմանատիպ  նյութեր

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Տարածաշրջանում Իրանի գործոնն ու Հայաստանը. զարգացումներ և հեռանկարներ

December 2022

Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և ռազմական գործողությունների ներկայիս ընթացքն անխուսափելիորեն ազդում են նաև Հարավային Կովկասում անվտանգության միջավայրի և տարածաշրջանային հարաբերակցության վրա։...

Կարդալ ավելին
Ադրբեջանի «բնապահպանական» ծուղակը

Իրան-Ադրբեջան հարաբերություններն ու Լաչինի միջանցքի փակումը

December 2022

Ժաննա ՎԱՐԴԱՆՅԱՆ Իրան-Ադրբեջան հարաբերությունների բնույթը  Խորհրդային Միության փլուզումից հետո նորանկախ Ադրբեջանական Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության հարաբերությունները երբեք էլ հարթ...

Կարդալ ավելին
Իրանը չի փակել Ադրբեջանից Նախիջևան տանող ճանապարհը, թեև նման խոսակցություններ եղել են

Իրանը չի փակել Ադրբեջանից Նախիջևան տանող ճանապարհը, թեև նման խոսակցություններ եղել են

December 2022

Այսօր առավոտից տեղեկատվություն էր տարածվել, թե Լաչինի միջանցքը ադրբեջանցիների կողմից փակվելուց հետո, Իրանը փակել է Ադրբեջանից իր տարածքով Նախիջևան տանող...

Կարդալ ավելին
Ադրբեջանը փորձում է յուրացնել այլ ժողովուրդների մշակույթը.Երևանում կայացավ նման երևույթների կանխմանը միտված աշխատաժողով

Ադրբեջանը փորձում է յուրացնել այլ ժողովուրդների մշակույթը.Երևանում կայացավ նման երևույթների կանխմանը միտված աշխատաժողով

December 2022

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իրանական մշակութային ժառանգությունը Հարավային Կովկասում» խորագրով աշխատաժողովի մասնակիցները կարծում են՝ մեր օրերում տարբեր պետություններ փորձում են...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.