Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

ԱՐՑԱԽՅԱՆ ՔՐՈՆԻԿՈՆ (օգոստոս)

marut
August 2012

Օգոստոսի 3-ին ԼՂՀ ԱԳՆ-ն արձագանքել է ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական առաքելության կողմից տարածված նոտային, որը վերաբերում է ԼՂՀ տարածքների իբր բնակեցման նոր փաստերին՝ նշելով, որ այդ փաստաթուղթը քարոզչական բնույթ ունի եւ  նպատակ՝ մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը եւ ապակայունացնել բանակցային գործընթացն ու իրավիճակը տարածաշրջանում. ՙՉնայած այն ակնառու փաստին, որ իր տարածքում վերաբնակներ ընդունելը ԼՂՀ ինքնիշխան իրավունքն է, տարածվածը իսպառ հիմնազուրկ ապատեղեկատվություն է, ինչը հավաստում են 2010 թ. ընթացքում այդ տարածքի իրավիճակի` ԵԱՀԿ գնահատման առաքելության կողմից անցկացված դիտարկումների արդյունքները՚,-նշվում է հայտարարության մեջ:

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների՝ հուլիսի 29-ից օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց:

Օգոստոսի սկզբին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն այցելել է ՙԱսպետ՚ ճամբար, որտեղ իրենց ամառային հանգիստն էին անցկացնում սփյուռքահայ 200 պատանիներ, որոնցից 21-ը սիրիահայեր էին. վարչապետը հավաստիացրել է, որ Արցախը միշտ պատրաստ է ընդունել Սիրիայի մեր հայրենակիցներին. ՙՄենք պատրաստ ենք Սիրիայից եկած մեր հայրենակիցներին հնարավորություն տալ անվճար սովորել Արցախում, ապահովել նաեւ կեցության պայմաններով՚,- ասել է նա:

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ներկայացուցիչների պալատը 2012թ. օգոստոսի 6-ին ընդունել է Ներկայացուցիչների պալատի անդամ Ջոնաթան Հեչթի հեղինակած բանաձեւը, որում ԱՄՆ նախագահին եւ Կոնգրեսին կոչ է արվում սատարել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումն ու անկախությունը:

Վերոնշյալ Բանաձեւի ընդունման կապակցությամբ ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը շնորհակալություն հայտնելով, ասել է. ՙԸնդունելով այս բանաձեւը` Մասաչուսեթսի օրենսդիրները խրախուսել են մարդու իրավունքների եւ ազատությունների համընդհանուր արժեքները: Մեր երախտագիտությունն ենք հայտնում կոնգրեսական Հեչթին այս հարցում ցուցաբերած վճռականության համար՚:

Օգոստոսի 7-ին ԼՂՀ վարչապետ Արա  Հարությունյանն ու  ՀՅԴ Արցախի ԿԿ  ներկայացուցիչ  Դավիթ  Իշխանյանը   քննարկել են սիրիահայության խնդիրների եւ Արցախի կողմից ակնկալվող  աշխատանքների  շուրջ  հարցեր. ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչը  նշել է սիրիահայերի  խնդիրների  եւ  այս  ուղղությամբ համահայկական  ներուժի  մասնակցության  անհրաժեշտության  ու   կարեւորության  մասին, իսկ վարչապետը  շեշտել է, որ Արցախի Հանրապետությունն անպայման իր ներդրումը կունենա եւ անմասն չի  մնա  համահայկական  այս  կարեւոր  հարցում:

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ՙԱպառաժ՚ թերթի  նախաձեռնությամբ ամսվա առաջին տասնօրյակում  տեղի ունեցած կլոր սեղանին մասնակից  ԼՂՀ քաղաքական եւ հասարակական կազմակերպությունները,  գնահատելով Սիրիայում ստեղծված անկայուն  իրավիճակը եւ  Սիրիայում ապրող մեր հայրենակիցների դրությունը,  դրանից բխող հնարավոր եւ անկանխատեսելի զարգացումները, նախեւառաջ պատրաստակամություն են հայտնել ամեն հնարավոր եղանակ օգտագործել`  նպաստելու սիրիահայ համայնքի  կենսունակ ու անվտանգ պահպանմանը եւ հայտնել այն կարծիքը, որ այս դժվարին պահին համայն հայությունը պարտավոր է ամեն կերպ օգնության ձեռք մեկնել մեր հայրենակիցներին:

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների՝ օգոստոսի երկրորդ շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1000 կրակոց:

Օգոստոսի 14-16-ը ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ղեկավարությամբ բանակի մի շարք ստորաբաժանումների հետ անցկացվել են մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական ցուցադրական զորավարժություններ:

Oգոստոսի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում ադրբեջանական կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ. համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների ամփոփագրի՝ այդ խախտումների ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց:

Օգոստոսի 22-ին Ստեփանակերտի մամուլի ակումբի նախաձեռնությամբ Արցախում նշվել է Բեյրութի ՙԱզդակ՚ թերթի 85-ամյակը:

Արցախի նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 22-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին. հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:

Հաջորդ օրը, ԼՂՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացրել ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Աղդամի ուղղությամբ. դիտակումն անցել է ժամանակացույցի համապատասխան եւ դիտարկման ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն գրանցվել:

Օգոստոսի 24-ին նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ամերիկահայ բարերարներ Հակոբ եւ Հիլդա Բաղդասարյաններին. հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարների եւ փոխգործակցության ընդլայնման հետ կապված հարցեր, երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերարներին Արցախի ժողովրդին ցուցաբերվող մշտական աջակցության, մասնավորապես` մի խումբ զոհված ազատամարտիկների ընտանիքներին բնակարաններ տրամադրելու համար:

Օգոստոսի 19-25-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 300 անգամ. տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել են շուրջ 1500 կրակոց:

Օգոստոսի երկրորդ կեսին տեղի է ունեցել ԼՂՀ ոստիկանության կոլեգիայի նիստը, որի ընթացքում ամփոփվել են 2012 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հանցավորության վիճակի եւ դրա դեմ ոստիկանության ստորաբաժանումների ու տարածքային մարմինների պայքարի արդյունքները:

2012թ. առաջին կիսամյակի արդյունքներով՝ hանրապետությունում գրանցվել է 166 հանցագործության դեպք (2011թ. առաջին կիսամյակ` 178), նվազումը կազմել է 6,7%, ընդ որում` գրանցված հանցագործություններից 52-ը կամ գրեթե յուրաքանչյուր 3-րդը կատարվել է նախորդ տարիներին՝ տեղեկացվել է կոլեգիայի նիստում:

Քրեական հետախուզության գծով գրանցված հանցագործությունների քանակը նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատությամբ նվազել է 12,7%-ով (126-ից 110), 4,5%-ով (70,8%-ից 66,3%) նվազել է նաեւ դրանց տեսակարար կշիռը գրանցված հանցագործությունների թվում, նվազում է արձանագրվել սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով` (7-ից 3), սակայն այս խմբում կրկնակի աճել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը` (2-ից 4):

ՙՊետական իշխանության ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների կազմում որպես դրական միտում անհրաժեշտ է նշել լատենտային բնույթ կրող այնպիսի հանցագործությունների հայտնաբերման ցուցանիշների աճը, ինչպիսին են պաշտոնեական լիազորությունները չարաշահելն (0-ից 3) ու կաշառք ստանալը, տալը եւ կաշառքի միջնորդությունը (0-ից 11)՚,-հայտարարվել է նույն նիստում:

ԼՂՀ ոստիկանության վերոնշյալ նիստում ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Հակոբյանը տեղեկացրել է, որ հուլիսի 1-ի դրությամբ ոստիկանության մարմինների կողմից հետախուզման մեջ են գտնվում 56 հանցագործ եւ 10 անհայտ կորած. հետախուզվող անձանց 48,2 տոկոսը մնում են զորակոչից խուսափողները (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 44,8 տոկոսի դիմաց):

Օգոստոսի 27-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում համերգով հանդես է եկել Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը:

Արցախցի պատանի շախմատիստ Մանուել Պետրոսյանը օգոստոս ամսին Պրահայում անցկացված շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում մինչեւ 14 տարեկանների խմբում նվաճել է արծաթե մեդալ:

Օգոստոսի 27-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ՙԵրիտասարդ մարդկանց քրիստոնեական ընկերակցություն՚ (YMCA) միջազգային կազմակերպության հովանու ներքո Արցախում համատեղ հանգիստ անցկացնող մի մեծ խումբ երիտասարդների՝  Վրաստանից, Ռուսաստանից, Չեխիայից, Լեհաստանից, Բելառուսից, Ռումինիայից, ինչպես նաեւ Հայաստանից եւ Արցախից:

Օգոստոսի 30-ին ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը մամուլի ասուլիս է հրավիրել, որի ընթացքում ամփոփել է 2011-2012թթ. ուստարվա արդյունքները:

ՙԱյս ուսումնական տարվանից Արցախի համարյա բոլոր հանրակրթական դպրոցների 2-րդ դասարաններում պարտադիր առարկա է լինելու նաեւ շախմատը՚,-հայտարարել է ԿԳ նախարարը՝ ավելացնելով, որ համապատասխան գրքեր են ձեռք բերվել, իսկ բարերար Սեյրան Կարապետյանի հովանավորությամբ էլ շախմատի 200-ից ավելի ժամացուցներ կգնեն եւ կտրամադրեն դպրոցներին:

Նույն  օրը ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժինը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է. ՙՕգոստոսի 30-ին Բաքվի քարոզչամեքենայի կողմից տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր Ֆիզուլու ուղղությամբ ադրբեջանական բանակը դիմակայել է հայկական զինված ուժերի գրոհը եւ վերջինիս պատճառել կորուստներ (2 զոհ եւ մի քանի վիրավոր), ոչ այլ ինչ է, քան հերթական ապատեղեկատվություն՚:

Նույն օրը Ստեփանակերտի Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնում տեղի է ունեցել հղիության արհեստական ընդհատման դեմ պայքարող նախաձեռնող խմբի երկրորդ հանդիպում-քննարկումը, որի ընթացքում նախանշվել են նաեւ խմբի հետագա անելիքները:

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 4-ը Լիբանանից Լեռնային Ղարաբաղ է այցելում 57 գործարարներից կազմված պատվիրակություն, որը պաշտոնական հանդիպումներից բացի տեղում կծանոթանա երկրորդ հայկական հանրապետության ներդրումային հնարավորություններին:

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.