Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված դիվերսիոն հարձակման մասին

hayk
March 2023
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված դիվերսիոն հարձակման մասին

Լուսանկարը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջից

Մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված դիվերսիոն հարձակման հետևանքով զոհվել են ԼՂ ներքին գործերի նախարարության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության երեք ծառայող, մեկը վիրավորվել է:

Փաստերը վկայում են, որ սա նախապես ծրագրավորված և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հրահանգավորված սադրանք է: Տեղի ունեցածից հետո Ադրբեջանի պաշտոնական մարմինները տեղեկություններ տարածեցին, թե իբր օպերատիվ տեղեկատվություն են ստացել, թե Հայաստանից զենք, զինամթերք ու անձնակազմ է տեղափոխվում Լեռնային Ղարաբաղ և իրացրել են այդ օպերատիվ տեղեկատվությունը:

Ադրբեջանի առաջ քաշած պաշտոնական վարկածն անհեթեթ է. նրանք չեն ներկայացրել և չեն կարող ներկայացնել այդ վարկածն ապացուցող ոչ մի փաստ ու հիմնավորում: Սա տեղի է ունենում Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշումից երկու շաբաթ չանցած, որով հերքվեցին Ադրբեջանի անհեթեթ պնդումները Հայաստանի կողմից ականների ենթադրյալ տեղադրումների վերաբերյալ:

ԼՂ ոստիկանության ձեռքի տակ առկա տեսանյութն ապացուցում է, որ ադրբեջանական դիվերսիոն խումբը հարձակվել է «ՈւԱԶ» մակնիշի միկրոավտոբուսի վրա, որի մեջ եղել են ԼՂ ՆԳ նախարարության չորս աշխատակիցներ, որոնք ծառայողական նպատակներով Ստեփանակերտից ուղևորվելիս են եղել ԼՂ Հին Շեն, Մեծ Շեն գյուղեր: Ընդ որում, տեսանյութերը հիմնավորում են, որ «ՈւԱԶ»-ի մեջ բացի ծառայողական փաստաթղթերից և տաբելային զենքից այլ բան չի եղել:

Ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողությունները այլ կերպ, քան ահաբեկչություն, հնարավոր չէ որակել: Գրեթե երեք ամիս շարունակ Լաչինի միջանցքի արգելափակման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ ստեղծելուն ուղղված գործողություններին զուգահեռ Ադրբեջանը շարունակում է Արցախի հայ բնակչության ահաբեկման գործողությունները՝ իրենց հայրենիքում ապրելու համար անմարդկային պայմաններ ստեղծելու միջոցով էթնիկ զտումներ իրականացնելու վերջնական նպատակով:

Հատկանշական է, որ փետրվարի 22-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ դիմումի բավարարումից հետո ադրբեջանական կողմը ոչ միայն քայլեր չի ձեռնարկել դատարանի՝ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշման իրականացման ուղղությամբ, այլ նաև ձեռնամուխ է եղել Արցախի հայ բնակչության, այդ թվում՝ քաղաքացիական անձանց նկատմամբ նոր հանցագործությունների:

Փետրվարի 28-ին ադրբեջանական զինված ուժերը կրակահերթ են բացել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող Արցախի Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի բնակչի ուղղությամբ: Հրաձգային զինատեսակների կիրառմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից զինադադարը խախտվել է նաև մարտի 2-ին և մարտի 2-ի լույս 3-ի գիշերը՝ Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքներից:

Ադրբեջանի նշյալ գործողությունները տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման վերաբերյալ Բաքվի անկեղծության գործնական հերքումն են: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս է Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման երաշխիքների ու դրանցում միջազգային ներգրավվածության անհրաժեշտությունը:

Հայաստանի Հանրապետությունը կոչ է անում միջազգային հանրությանը, մեր տարածաշրջանում իրական խաղաղության հաստատմամբ հետաքրքրված երկրներին և միջազգային կազմակերպություններին՝ խստորեն դատապարտել Ադրբեջանի կողմի ուժի և ուժի սպառնալիքի կիրառման, ինչպես նաև լայնածավալ ռազմական գործողություններ սադրելու հերթական դրսևորումը և գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից իր իսկ միջազգային պարտավորությունների հետագա խախտումները բացառելու ուղղությամբ:

Ստեղծված պայմաններում Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք խումբ գործուղելը դառնում է կենսական անհրաժեշտություն:

 

ՀՀ ԱԳՆ 

 

Թեգեր ԱրտատպությունՄարտ առաջին թողարկում 2023

Նմանատիպ  նյութեր

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

«Նոր» Մերձավոր Արևելքը՝ Սաուդյան Արաբիայի և Իրանի հաշտեցման համապատկերում

March 2023

Իրանի Իսլամական Հանրապետությունը և Արաբական թերակղզու առաջատար երկիր հանդիսացող Սաուդյան Արաբիայի Թագավորությունը չինական աջակցությամբ ու միջնորդությամբ պայմանավորվել են հարաբերությունների բնականոնացման...

Կարդալ ավելին
Սաուդյան Արաբիա-Իրան կարգավորում.

Սաուդյան Արաբիա-Իրան կարգավորում.

March 2023

Արմեն Պետրոսյան 2023 թ. մարտի 10-ին Պեկինում անակնկալ կերպով հայտարարվեց Սաուդյան Արաբիայի (ՍԱ) և Իրանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկի...

Կարդալ ավելին
Իրանն ու Սաուդյան Արաբիան վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները

Իրանն ու Սաուդյան Արաբիան վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները

March 2023

Իրանը և Սաուդյան Արաբիան պայմանավորվել են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները և երկու ամսվա ընթացքում կրկին բացել դեսպանությունները։ Այդ մասին հայտնում է իրանական Tasnim...

Կարդալ ավելին
Իրանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարները քննարկել են երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցը

Իրանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարները քննարկել են երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցը

March 2023

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.