Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Հայաստանի ինչի՞ն է պետք ՀԱՊԿ-ն

hayk
April 2023
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղաբաշխումը Հայաստանում՝ երկրի կառավարության պաշտոնական հրավերով, բնական արձագանքն էր Ադրբեջանի կողմից մեր երկրի տարածքի սողացող զավթման, որն իրականացվում էր Ռուսաստանի թողտվությամբ՝ ի հեճուկս վերջինիս պայմանագրային պարտավորությունների։ Միևնույն ժամանակ, ԵՄ առաքելության տեղաբաշխումը, դատելով Մոսկվայի ու Բաքվի արձագանքներից, չկանխատեսված ու բավականին տհաճ հանգամանք էր նրանց ակնհայտորեն համատեղ ռազմավարական նպատակների ճանապարհին։

Մոսկվայում, հատկապես եվրոպական առաքելության երկամյա մանդատի՝ Հայաստանի ողջ տարածքի համար հաստատումից հետո, հասկանալի դարձավ, որ «գնացքն արդեն մեկնել է», և որ իրավիճակի փոփոխման համար յուրատեսակ կտրուկ քայլեր են պետք։ Սույն տրամաբանության շրջանակներում Մոսկվան սկսեց առաջ քաշել «հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելության» գաղափարը։ Սակայն ռուսաստանյան ղեկավարությունում չեն հասկանում, կամ էլ չհասկանալու են տալիս, թվում է, պարզագույն բաներ. առանց գնահատական տալու այն իրավիճակին, որին իր միջամտությունն է առաջարկում Մոսկվան, ծագելու են հարցեր, որոնց պատասխանն ինքը չունի, ու դրանցից ամենակարևորը հետևյալն է՝ իսկ ի՞նչ է պատահել։ Չէ՞ որ դեռ 2021 թ. մայիսին, ինչպես նաև սեպտեմբերին Հայաստանը դիմել էր թե՛ Ռուսաստանին, և թե՛ ՀԱՊԿ-ին՝ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի, միջազգայնորեն ճանաչված իր սահմանների խախտման հարցով ու հայտարարել էր Բաքվին զսպելու անհրաժեշտության մասին, սակայն պատասխանը մոտավորապես հետևյալն էր՝ առանձնապես ոչինչ չի պատահել, դրանք «սահմանային բախումներ են», իսկ խախտվել է, թե ոչ սահմանը՝ դեռ պետք է բացահայտել սահմանազատման գործընթացի ժամանակ։

Հայաստանի արձագանքը հետևյալն էր՝ քանի որ Մոսկվան այդ ամենում դատապարտելի ու արտառոց ոչինչ չի տեսնում, Երևանը կդիմի նրանց, ովքեր այդպես չեն կարծում։ Մինչդեռ այսօր Մոսկվան, չփոխելով իր դիրքորոշումը, սկսել է ուղղակիորեն ճնշում գործադրել Երևանի վրա, ստիպելու համար հրավիրել ՀԱՊԿ-ին՝ վերջինիս կողմից դե-ֆակտո չճանաչվող սահման։ Ճնշումն էլ գործադրվում է «այնպիսի առաջարկների տեսքով, որոնցից հնարավոր չէ հրաժարվել», նաև՝ սպառնալիքներով, ապատեղեկատվությամբ, սադրանքներով, շանտաժով ու Հայաստանի ներսում ազդեցության պրոքսի-խմբերի ակտիվացմամբ։ Ընդսմին, Ռուսաստանին բացարձակապես չի հետաքրքրում, թե Հայաստանին պե՞տք է, արդյոք, այդ առաքելությունը։ Ակնհայտ է, որ Ռուսաստանի այդօրինակ քաղաքականությանը դիմակայելիս Հայաստանը կարող է հույսը դնել երկու բանի վրա՝ միջազգային իրավունքի վրա և այն գործընկերների վրա, որոնց հետ Հայաստանն ունի ընդհանուր նպատակներ, շահեր ու արժեքներ, և որոնց հետ միասին հնարավոր կլինի չեզոքացնել նշյալ նկրտումները։ Բայց մինչ այդ Հայաստանը պետք է նախևառաջ հստակ ձևակերպի ու բարձրաձայնի իր դիրքորոշումը, որպեսզի այնուհետև դրանով առաջնորդվի և ընկալելի դառնա գործընկերների համար։

Առայժմ Հայաստանի լրատվամիջոցների ու փորձագիտական հանրության ուշադրությունը շեղվում է այլ, առաջին հերթին՝ սկանդալային իրադարձությունների վրա, ուստի մեր խնդիրը համարեցինք հանգամանորեն ներկայացնել վերոհիշյալ իրավիճակը՝ ներկայացնելով մեր փորձագետների կարծիքներն ու տարբեր աղբյուրներից մի շարք արտատպություններ, որոնք արծարծում են մեր տարածաշրջանում Ռուսաստանի հետապնդած նպատակները՝ հատկապես ներկայիս ժամանակահատվածում, երբ ուկրաինական բանակը  նախապատրաստվում է գարնանային-ամառային հարձակման այն տարածքում, որը գտնվում է ռուսական բանակի վերահսկողության տակ, բայց որը միջազգայնորեն ճանաչված ուկրաինական տարածք է։

Այնպես որ, ամենևին էլ աննպատակ հարց չէ՝ Հայաստանի ինչի՞ն են պետք ՀԱՊԿ առաքելությունն ու ՀԱՊԿ-ն ինքը։

 

«Անալիտիկոն»-ի խմբագրություն

 

Թեգեր Ապրիլ երրորդ թողարկում 2023Խմբագրական

Նմանատիպ  նյութեր

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Նախընտրական Թուրքիա. ակնկալիքներ և իրողություններ

April 2023

Մայիսի 14-ին ընդառաջ, երբ Թուրքիայի տասնյակ միլիոնավոր քաղաքացիներ պետք է որոշեն իրենց երկրի ապագան, քաղաքական գլխավոր բևեռներն արդեն ձևավորվել են։...

Կարդալ ավելին
Ընտրություններ Թուրքիայում. արդյո՞ք Էրդողանի իշխանությունը մոտենում է ավարտին

Ընտրություններ Թուրքիայում. արդյո՞ք Էրդողանի իշխանությունը մոտենում է ավարտին

April 2023

Նելլի Մինասյան 2023 թ. մայիսի 14-ին Թուրքիայում տեղի կունենան նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Նախագահի թեկնածուները չորսն են՝ գործող նախագահ Ռեջեփ...

Կարդալ ավելին
Մայիսի 14․ դեպի բռնապետակա՞ն, թե՞ ժողովրդավարական Թուրքիա

Մայիսի 14․ դեպի բռնապետակա՞ն, թե՞ ժողովրդավարական Թուրքիա

April 2023

Հայկ Գաբրիելյան 2023 թ. մայիսի 14-ին Թուրքիայում անցկացվելու են խորհրդարանական ու նախագահական ընտրություններ։ Նախագահական ընտրություններում պայքարելու են գործող նախագահ, իշխող...

Կարդալ ավելին
Թուրքիայում սոցիոլոգները կանխատեսում են նախագահական ընտրություններ երկու փուլով

Թուրքիայում սոցիոլոգները կանխատեսում են նախագահական ընտրություններ երկու փուլով

April 2023

Թուրքիայում մայիսի 14-ին նշանակված նախագահական ընտրությունները, ամենայն հավանականությամբ, կանցկացվեն երկու փուլով։ Հանրապետության ղեկավարի պաշտոնի երկու հիմնական հավակնորդների՝ գործող նախագահ Ռեջեփ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.