Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Քըլըչդարօղլուն չկարողացավ օգտագործել այն բարենպաստ հնարավորությունը, որ ստեղծվել էր Թուրքիայում․ թուրքագետ

hayk
May 2023
Հայերին «ինտեգրելու» հարցում Ադրբեջանում Ալիևի հետ համակարծիք են նույնիսկ նրա ամենակոշտ քննադատները

Ընդդիմությունը և նրա առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն չկարողացան օգտագործել այն բարենպաստ հնարավորությունները, որ ստեղծվել էին Թուրքիայում՝ իշխանության գալու համար, «Ազատության» հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահական ընտրություններին։

Վերջին տարիներին Թուրքիայում տնտեսության կտրուկ անկումը, փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժը, որը, ըստ թուրքագետի, բացահայտեց Էրդողանի կառավարման տարիների ընթացքում կուտակված զեղծարարությունները, խախտումները, բացթողումները և Թուրքիայում բնակչության որոշ խավերի ձգտումը՝ տեսնել նոր ղեկավարի, նոր ճանապարհ Թուրքիայի համար, Սաֆրաստյանի համոզմամբ, հենց այն երեք բարենպաստ հանգամանքներն էին, որ չկարողացավ օգտագործել ընդդիմությունը, իսկ թե ինչու, թուրքագետի խոսքով՝ արդեն այլ խնդիր է։

Էրդողանը հաղթահարեց իր բոլոր բացթողումները, ընդգծեց Սաֆրաստյանը՝ նկատելով՝ դա արեց, առաջին հերթին, օգտագործելով իշխանական լծակները։

«Բայց նաև չպետք է մոռանալ, որ նա տասնյակ տարիներ գտնվում է թուրքական քաղաքականության, այսպես ասած, գագաթնակետին՝ ամենաբարձր հատվածում և ձեռք է բերել մեծ փորձառություն Թուրքիայում քաղաքական գործունեություն վարելու առումով», – ասաց թուրքագետը։

Մայիսի 14-ին Թուրքիայի նախագահական ընտրություններում թեկնածուներից և ոչ մեկին չի հաջողվել հաղթահարել 50 տոկոսի շեմը․ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացավ քվեների 49,51 տոկոսը, նրա հիմնական մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44.88 տոկոսը: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա մայիսի 28-ին։

 

Azatutyun.am

 

 

Թեգեր ԱրտատպությունՄայիս չորրորդ թողարկում 2023

Նմանատիպ  նյութեր

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Թուրքիան՝ ընտրությունների երկրորդ փուլից առաջ

May 2023

Թուրքիայում մայիսի 14-ին կայացած ընտրությունները որոշեցին քաղաքական հոսանքների բաշխվածությունը երկրի խորհրդարանում։ Էրդողանի կուսակցությունը, նախընտրական դաշինքի իր գործընկերների հետ միասին, կստանա...

Կարդալ ավելին
Եթե Էրդողանը հաղթի երկրորդ փուլում…

Թուրքիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը

May 2023

Հայկ Գաբրիելյան 2023 թ. մայիսի 14-ին Թուրքիայում անցկացվեց նախագահական ընտրությունների առաջին փուլը, որին մասնակցում էին իշխող Cumhur դաշինքի թեկնածու, գործող...

Կարդալ ավելին
Եթե Էրդողանը հաղթի երկրորդ փուլում…

Եթե Էրդողանը հաղթի երկրորդ փուլում…

May 2023

Արմեն Հովհաննիսյան Ճակատագրի հեգնանքով, թե իրադարձությունների պատահական զուգադիպությամբ, թողնենք դա դիտարկող սուբյեկտի ընկալմանը, շուրջ 21 տարի առաջ 2002 թվականի նոյեմբերի...

Կարդալ ավելին
Մենք ֆուտբոլ չենք խաղում. Խանդանյանի արձագանքը՝ Զախարովային

Չավուշօղլուն նախագահի ընդդիմության թեկնածու Քըլըչդարօղլուին մեղադրել է «ռուսական շուկան վախեցնելու համար»

May 2023

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում նախընտրական արշավի շրջանակում կրկին մեղադրանքներ է հնչեցրել նախագահի ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հասցեին,...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.