Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Հեռուստաբռնությունը 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմի ընթացքում

hayk
June 2023
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Հեռուստաբռնությունը 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմի ընթացքում

Թողարկման առանցքային բառերն են՝ «հեռուստայնացված»/«մեդիայնացված» (հասկանալ՝ տեսաձայնագրված/հեռուստատեսությամբ ու այլ լրատվամիջոցներով տարածված) բռնություն, ճգնաժամային մարդաբանություն, 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմ, բռնության մոդելներ, հետմահու վերաբերմունք, ծայրահեղացված մահացու բռնություն։ Բռնության տեսությունները կարևոր կողմեր ունեն, որոնք բուն բռնությունը բաժանում են մոդելների։ Ամեն ինչից զատ, բռնությունը դիտարկվում է իբրև պետականության շարժիչ (պատերազմներ և հեղափոխություններ) և նրա կշռույթ (բռնության նկատմամբ վերահսկողություն, բռնության պետական մենաշնորհ)։

Այս հետազոտության մեջ հեղինակներին հետաքրքրում են ցուցադրական բռնության տրամաբանությունն ու ուղերձը (մեսիջը), ինչպես նաև՝ «տեսաձայնագրվող բռնության» ժամանակակից ձևերը, որ տարածվում են սոցիալական ցանցերով և հեռուստատեսությամբ։ Էմպիրիկ օրինակներն ու իլյուստրացիաները փոխառնված են երկրորդ ղարաբաղյան պատերազմի դրվագներից (սոցիալական ցանցերում տեղադրված են հայ ռազմագերիներին և քաղաքացիական բնակչությանը բռնությամբ ծանակելու կադրերով տասնյակ տեսահոլովակներ)։ Սա համեմատաբար նոր երևույթ է, սակայն որոշ նման դեպքեր հետազոտողներն արդեն գրանցել էին Չեչնիայում, Ռուանդայում և Ուկրաինայում։ Այս առումով հատկապես աչքի են ընկել «Իսլամական պետության» (ԻԳԻԼ կամ ԴԱԵՇ) գրոհայինները։ Ինչպե՞ս «նորարարացնել», բացատրել, մեկնաբանել փաստաթղթավորվող, ցուցադրական հեռուստաբռնությունը և հատկապես սպանության ծայրահեղացված մոդելը, ինչպես նաև հայ զինվորականների և քաղաքացիական բնակչության նկատմամբ հետմահու ծաղրուծանակը։

Իբրև վարկածներ առաջ են քաշվում բացատրական օպտիկան և ոսպնյակները՝ մշակված ի խույզ կազմակերպված բռնության՝ որպես ազդանշանի և հաղորդակցության տեսության (օրինակ՝ որպես նախկին հեգեմոնիայի վերականգնման և բռնության գործակալի համար նոր, ենթադրաբար շահավետ, սոցիալական աստիճանակարգության հաստատման ազդանշան):

Ցուցադրական բռնության գործողությունները մեկնաբանվում են նաև իբրև «միջանկյալ հաղթանակ», ահաբեկման ռազմավարություն։

Ինչպե՞ս է միջազգային իրավունքը անդրադառնում հեռուստաբռնությանը, եթե ընդհանրապես անդրադառնում է։ Այս մասին են մեր հերթական թողարկման նյութերը։

Հատուկ թողարկման հրավիրյալ խմբագիր՝ Նոնա Շահնազարյան։

Հատուկ թողարկումը նվիրվում է Տորոնտոյի (Կանադա) համալսարանի քաղաքական գիտությունների պրոֆեսոր Լի Էն Ֆուջիի հիշատակին։ Նա մահացել է 2018 թվականին։ Ուսումնասիրել է միջանձնային բռնության դրդապատճառները Ռուանդայում, Բոսնիայում և Միացյալ Նահանգներում և շուրջ երկու տասնամյակ իրականացրել է ցեղասպանության և քաղաքական բռնության լայնածավալ հետազոտություններ:

Լի Էն Ֆուջի
Թեգեր ԽմբագրականՀունիս 2023 երկրորդ թողարկում

Նմանատիպ  նյութեր

Ամենածանր թեմաներից մեկը վերաբերում է Պաշտպանության բանակին․ Արայիկ Հարությունյան

Ամենածանր թեմաներից մեկը վերաբերում է Պաշտպանության բանակին․ Արայիկ Հարությունյան

July 2023

Հունիսի 29-ին Արցախի Ազգային ժողովի նիստին նախագահ Արայիկ Հարությունյանը ներկայացրեց 2022-ի իր գործունեության միջոցառումների արդյունքները և 2023-ի գործունեության միջոցառումների ծրագիրը։...

Կարդալ ավելին
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Ուկրաինայի ԶՈՒ ամառային հակահարձակումն ու դրա հարավկովկասյան արձագանքը

June 2023

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմից մեկուկես տարի անց հարկ է արձանագրել գլխավորը. Ուկրաինան դիմացավ՝ ի հեճուկս ամենաառաջատար հատուկ ծառայությունների և...

Կարդալ ավելին
Ուկրաինայի Պաշտպանության ուժերի (հակա)հարձակումը և Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների արագացման ռեժիմը 

Ուկրաինայի Պաշտպանության ուժերի (հակա)հարձակումը և Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների արագացման ռեժիմը 

June 2023

Վլադիմիր Կոպչակ Մեկնարկել է Ուկրաինայի պաշտպանության ուժերի (ՈՒՊՈՒ) ամառային ռազմարշավը։ Ըստ սպասվածի՝ լայն ճակատով սկսված առաջխաղացման մեկնարկի օրը տարեթվի ճշգրիտ...

Կարդալ ավելին
Ուկրաինա. կայսրությունը վերադառնում է սրած ճանկերով

Ուկրաինա. կայսրությունը վերադառնում է սրած ճանկերով

June 2023

Վահրամ Մարտիրոսյան 2022-ի դեկտեմբերի 24-ից մինչև 2023-ի հունվարի 10-ը ես Ուկրաինայում էի։ Վարշավայից ավտոբուսով մեկնեցի Լվով, ապա՝ Կիև, եղա Խարկովում,...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.