Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

ԱԳՆ ղեկավարների հանդիպումը Վաշինգտոնում. «երկարուձիգ» խաղի միջանկյալ փուլը

hayk
July 2023
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Հունիսի 27-29-ը Արլինգտոնում՝ ԱՄՆ պետդեպարտամենտի ուսումնական կենտրոնում, կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ևս մեկ՝ այս անգամ եռօրյա հանդիպում ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ, որի ընթացքում շարունակվել է խաղաղ պայմանագրի տեքստի վրա աշխատանքը։

Դեռ հանդիպումից առաջ ակնհայտ էր, որ վաշինգտոնյան «նախարարահավաքից» վերջնական արդյունք ակնկալելն անշրջահայացություն կլիներ։ Սակայն, փաստն այն է, որ առանց ավելի քան երեսնամյա հակամարտության կարգավորման այսօրինակ «բանակցային մարաթոնների» հնարավոր չէ, առավել ևս՝ հակամարտության կողմերի միջև անվստահության ներկայիս մակարդակի պայմաններում։ «Առաջխաղացում մի շարք հարցերում» և «հիմնական հարցերում տարաձայնությունների պահպանում» արձանագրել են բանակցությունների բոլոր մասնակիցները՝ մամուլի համար իրենց հաղորդագրություններում։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ պետքարտուղարը նաև նշել է, որ տարածաշրջանում համընդգրկուն խաղաղությունից մենք հեռու ենք «շաբաթներ կամ ամիսներ», սակայն գործընթացի ավարտական մասը, որի ընթացքում դիտարկվելու են ամենազգայուն հարցերը, առավել դժվարն է լինելու։

Մի կողմից, ամեն ինչ տրամաբանական է պատկերանում բոլոր նրանց համար, ովքեր սևեռուն հետևում են բանակցային գործընթացին և սովոր են մամուլի հաղորդագրություններում կարդալ տողատակերը։ Սակայն մի շարք հարցեր բաց են մնում, երբ ուշադրության ենք առնում այն անառողջ խորապատկերը, որը ստեղծվել է բանակցությունների շուրջ։ Նկատի ունենք թե՛ պաշտոնական Բաքվի և նրա հետ ասոցացվող մամուլի կողմից ատելության լեզվի պահպանումը՝ որպես ուժային գործողությունների ուղեկցում, թե՛ Լաչինի միջանցքի շրջափակման դաժանացումը, թե՛ Արցախում ռազմական գործողությունների սանձազերծումը և հընթացս ապատեղեկատվության տարածումն իբր «հայկական կողմից զինադադարի խախտման մասին», ընդ որում՝  այդ ամենը շփման գծի երկայնքով տեղաբաշխված «միակ երաշխավորի»՝ ռուսաստանյան զորքերի  լիակատար անգործության և պաշտոնական Երևանի հասցեին Ռուսաստանի ԱԳՆ-ի կողմից մշտական դժգոհության ու «խայթոցների» պայմաններում։

Բայց ամենակարևորը փխրուն խաղաղության պահպանման հարցն է։ Փխրուն խաղաղություն, որը խարսխված է սոսկ «ազնիվ խոսքի» վրա. ո՞վ է ի զորու այն պահպանել։ Որովհետև առանց խաղաղ պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի համար նվազագույն պայմանների անիմաստ է առաջխաղացում ակնկալել։ Մյուս կողմից էլ՝ նոր պատերազմի սանձազերծման համար քաղաքական գին վճարել ունակ չէ ոչ ոք, և դա այն դեպքում, երբ 2020 թվականի նոեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությունում չկա մի կետ, որ չխախտի Ռուսաստանի կողմից փաստացի խրախուսվող Ադրբեջանը։

Վաշինգտոնյան հանդիպումից հետո ի՞նչ ունենք «չոր մնացորդում»։ Եվ ինչպե՞ս է դա ազդում մեր ներքին ու արտաքին քաղաքականության վրա։ Այս մասին կարող եք կարդալ մեր նոր թողարկման նյութերում։

 

«Անալիտիկոն»-ի խմբագրություն

 

 

Թեգեր ԽմբագրականՀուլիս 2023 առաջին թողարկում

Նմանատիպ  նյութեր

Պատերազմական գրաֆիտին Հրազդան քաղաքում

Պատերազմական գրաֆիտին Հրազդան քաղաքում

August 2023

Մանե Ասատրյան Մարդու գործունեության տարասեռ և բազմաժանր դրսևորումների շարքում գրաֆիտին առանձնանում է իր արագ արձագանքման յուրահատկությամբ։ Այն հանդես է գալիս...

Կարդալ ավելին
Երևանի գունազարդ շապիկը

Երևանի գունազարդ շապիկը

August 2023

Գրաֆիտի „գրաֆիտո“ լատիներեն բառից է, որը նշանակում է «քերթել», բնորոշվել է այս բառով մարդկային առաջին նկարչական քայլերը,որտեղ պատկերված էին որսի...

Կարդալ ավելին
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Արցախի և Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակը՝ շրջափակման ճգնաժամի համատեքստում

July 2023

Լեռնային Ղարաբաղում (Արցախում) ստեղծված իրավիճակը՝ Լաչինի միջանցքի շրջափակման և այնտեղով անարգել երթևեկությունն ապահովելու՝ պաշտոնական Բաքվի համառ չկամության համապատկերում, դառնում է...

Կարդալ ավելին
Յոթամսյա պաշարումը ճեղքում են միայն հարցերը. հացի ու հարցի արժեքը

Յոթամսյա պաշարումը ճեղքում են միայն հարցերը. հացի ու հարցի արժեքը

July 2023

Հակոբ Բադալյան Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հուլիսի 27-ի արտահերթ նիստում ընդունեց ուղերձ ՄԱԿ անդամ պետություններին՝ Արցախի անկախությունը ճանաչելու հորդորով, որպես...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.