Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

ՆԱՏՕ-ի գագաթնաժողով. «հիմա էլ Արևմու՞տքն է կենտրոնանում»

hayk
July 2023
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

1853-56 թվականների Ղրիմյան պատերազմում անգլո-ֆրանսա-օսմանական կոալիցիայից կրած պարտությունից հետո ռուսաստանյան կայսրության կանցլեր Ալեքսանդր Գորչակովն իր ճեպագրերից մեկում՝ ուղղված Պետերբուրգում հավատարմագրված դեսպանատներին, ի պատասխան իր երկրի վարած քաղաքականության արտասահմանյան հակասական մեկնաբանությունների, գրել է. «Ռուսաստանը բարկացած չէ, Ռուսաստանը կենտրոնանում է»։

Գորչակովին պատեհ-անպատեհ հաճախ են հիշում և հիշատակում կայսրապետական, ավելի ստույգ՝ նորակայսրապետական գաղափարների («ռուսական աշխարհի», «մեկ ընդհանուր ժողովրդի», «ընդհանուր պատմության», «Մեծ հայրենականի արժեքների» և այլնի) ներկայիս կրողները, նրա անունն է կրում մի հիմնադրամ, որի հովանու ներքո նրանք հաճախ ժողովում են իրենց կողմնակիցներին։ Սակայն 2023 թվականի  վիլնյուսյան պատմական գագաթնաժողովը, որը պատասխան է 2021 թվականի դեկտեմբերին Արևմուտքի դեմ ռուսաստանյան դեմարշին, և այդ պատասխանը մոտավորապես հետևյալն է՝ «հավաքեք ձեր իրերը և հեռացեք 1991 թ. գծից անդին», իշխան Գորչակովին կստիպի «շուռ գալ գերեզմանում»։

Այն ժամանակ՝ 2021 թ. դեկտեմբերին, Ուկրաինա ներխուժումից երկու ամիս առաջ, գորչակովյան այդ ասույթը մեջբերել է Ռուսաստանի նախագահն ինքը։ Թե ինչ ասել է «կենտրոնացում՝ Պուտինի հանգույն», Ուկրաինան և աշխարհը տեսան 2022 թ. փետրվարի 24-ին։ Ու պարզ դարձավ, որ աշխարհակարգը փլուզվել է, և որ հարկ է ձևավորել նորը, ինչն անհնար է առանց ուժերի իրական կենտրոնացման ու  թույլ տված բոլոր սխալների ու պատրանքների («պատմության ավարտի», «ռուսական ժողովրդավարության» ու «չկայսրության» մասին) «փլատակների մաքրման»։

Հիմա արդեն Արևմուտքն է կենտրոնանում. Պուտինը հարձակվել է Ուկրաինայի վրա, «որպեսզի թույլ չտա ՆԱՏՕ-ի ընդլայնումը», բայց ՆԱՏՕ է ստացել հյուսիսային սահմաններին, Բալթիկայում, որտեղ նույն այդ ՆԱՏՕ-ն «զմռսել է» ռուսական Բալթիական նավատորմը և փակել է դեպի Եվրոպա այն պատուհանը, որը դեռևս Պետրոս Առաջինն էր բացել…Եվ սա հետահայաց էքսկուրսիա չէ պատմության սիրահարների համար, այլ կոնկրետ երկրի իրողություն, երկիր, որի նկատմամբ «դաշնակցային պարտավորությունները» իներցիայով շարունակում են կապկպել Հայաստանը։

Սա՝ ընդհանուր գծերով։ Իսկ Վիլնյուսյան գագաթնաժողովի ու Հայաստանի շահերի հետ դրա առնչության մասին առավել մանրամասն կարող եք կարդալ մեր հերթական թողարկման նյութերում։

 

«Անալիտիկոն»-ի խմբագրություն

 

 

Թեգեր ԽմբագրականՀուլիս 2023 երրորդ թողարկում

Նմանատիպ  նյութեր

Պատերազմական գրաֆիտին Հրազդան քաղաքում

Պատերազմական գրաֆիտին Հրազդան քաղաքում

August 2023

Մանե Ասատրյան Մարդու գործունեության տարասեռ և բազմաժանր դրսևորումների շարքում գրաֆիտին առանձնանում է իր արագ արձագանքման յուրահատկությամբ։ Այն հանդես է գալիս...

Կարդալ ավելին
Երևանի գունազարդ շապիկը

Երևանի գունազարդ շապիկը

August 2023

Գրաֆիտի „գրաֆիտո“ լատիներեն բառից է, որը նշանակում է «քերթել», բնորոշվել է այս բառով մարդկային առաջին նկարչական քայլերը,որտեղ պատկերված էին որսի...

Կարդալ ավելին
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Արցախի և Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակը՝ շրջափակման ճգնաժամի համատեքստում

July 2023

Լեռնային Ղարաբաղում (Արցախում) ստեղծված իրավիճակը՝ Լաչինի միջանցքի շրջափակման և այնտեղով անարգել երթևեկությունն ապահովելու՝ պաշտոնական Բաքվի համառ չկամության համապատկերում, դառնում է...

Կարդալ ավելին
Յոթամսյա պաշարումը ճեղքում են միայն հարցերը. հացի ու հարցի արժեքը

Յոթամսյա պաշարումը ճեղքում են միայն հարցերը. հացի ու հարցի արժեքը

July 2023

Հակոբ Բադալյան Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հուլիսի 27-ի արտահերթ նիստում ընդունեց ուղերձ ՄԱԿ անդամ պետություններին՝ Արցախի անկախությունը ճանաչելու հորդորով, որպես...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.