Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Հայրենասիրական գրաֆիտիները Հայաստանում

hayk
August 2023
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվեց և նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ ավարտվեց 44-օրյա պատերազմը: Տարածքային կորուստներից բացի ունեցանք մարդկային զգալի կորուստներ: Այս վերջին հանգամանքը հանգեցրեց հետպատերազմյան սթրեսի, որից փորձում ենք դուրս գալ ցայսօր, ընդ որում՝ դրա միջոցների մասին տարբեր պատկերացումներ կան հանրությունում:

Հանրությունը, մարդիկ ինքնաբուխ կերպով գաղափարներ են առաջ քաշում ցավի հաղթահարմանն ու սփոփանքին միտված: Այդ միջոցներից մեկը զոհված զինծառայողների գրաֆիտի դիմանկարներն են տարբեր շինությունների պատերին։ Գրաֆիտիի այս տեսակն ընդունված է անվանել հայրենասիրական գրաֆիտի։ Մինչև  44-օրյա պատերազմը հայրենասիրական գրաֆիտիներ հանդիպում էին Հայաստանի տարբեր բնակավայրերում։ Դրանք հիմնականում Արցախյան առաջին պատերազմի հայտնի հերոսների, հայտնի դերասանների կամ գրողների գրաֆիտի նկարներն են։

2020 թվականից առաջ հայրենասիրական գրաֆիտիներ հիմնականում նկարվել են ինքնաբուխ կերպով։ Սակայն 44-օրյա պատերազմից հետո սկիզբ առավ և աստիճանաբար տարածվեց զոհված զինծառայողների գրաֆիտի դիմանկարների կազմակերպված պատկերումը։ Ի տարբերություն նախորդ ժամանակահատվածների՝ այժմ դիմանկարներ սկսեցին պատկերել բնակելի շենքերի ու կրթօջախների պատերին։

Զոհված զինծառայողների գրաֆիտիի դիմանկարների պատկերումն, իրոք, կազմակերպված գործընթաց է, որը լայն տարածում է ստացել Հայաստանում՝ դառնալով ոչ միայն սգի արտահայտման, այլև սփոփանքի դրսևորման, զինծառայողներին հերոսացնելու  և նրանց ճանաչելի դարձնելու յուրօրինակ միջոց։

Պատերազմական գրաֆիտիները միանշանակ չեն ընդունվում հանրության կողմից, ինչպես ասում են՝ կան տարբեր կարծիքներ, որոնց մասին խոսվում է սույն թողարկման նյութերում։ Այս պարագայում, կարծում ենք, շատ կարևոր է հանրային կոնսենսուսի ձեռքբերումը։

Մեր այս հատուկ թողարկման հրավիրյալ խմբագիրը պատմաբան Մարիամ Պետրոսյանն է։ Թողարկման մեջ ամփոփվել են մի հետազոտության արդյունքներ, որն իրականացվել է Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում։

 

«Անալիտիկոն»-ի խմբագրություն

 

Թեգեր ԽմբագրականՕգոստոս 2023 առաջին թողարկում

Նմանատիպ  նյութեր

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Հայաստանն ու իր հիբրիդային հակառակորդները. ինչպե՞ս դիմակայել

August 2023

Տեղեկատվական և հեռահաղորդակցական գլոբալ հեղափոխությունը փոխել է ինչպես մեր կյանքն ընդհանուր առմամբ, այնպես էլ այն սպառնալիքների բնույթը, որոնք ծագել են...

Կարդալ ավելին
Հիբրիդային վտանգները և դրանց դիմակայելու հնարավորությունները ներկայիս Հայաստանում

Հիբրիդային վտանգները և դրանց դիմակայելու հնարավորությունները ներկայիս Հայաստանում

August 2023

Սամվել Մարտիրոսյան Ներկա հակամարտությունները, գաղտնիք չէ, արդեն անցել են այն միանշանակ և հստակ պատերազմների ավանդական փուլը։ Այսօր հաճախ դժվար է...

Կարդալ ավելին
Ադրբեջանի տեղեկատվական գրոհն Արցախի և Հայաստանի դեմ․ ի՞նչ կարող ենք հակադրել

Ադրբեջանի տեղեկատվական գրոհն Արցախի և Հայաստանի դեմ․ ի՞նչ կարող ենք հակադրել

August 2023

Տարոն Հովհաննիսյան Ադրբեջանի քաղաքականությունը հասկանալու տեսանկյունից կարևոր է միաժամանակ ընդհանուր համակարգի մեջ դիտարկել Բաքվի ագրեսիվ գործողությունները և տեղեկատվական գրոհները, որոնք...

Կարդալ ավելին
Ադրբեջանի և Հայաստանի միջև ստեղծվել է անհավասարակշռություն նաև կիբերանվտանգության ոլորտում. Պապյան

Ադրբեջանի և Հայաստանի միջև ստեղծվել է անհավասարակշռություն նաև կիբերանվտանգության ոլորտում. Պապյան

August 2023

Հայաստանում չկա անվտանգության պետական քաղաքականություն: Օրինակ՝ չկա նորմ, ըստ որի պետական պաշտոնյանները կարևոր հանդիպումների պետք է գնան՝ առանց հեռախոսի: Մեր...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.