Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

ՄԱԿ ԱԽ նիստն՝ Արցախի իրավիճակի շուրջ. նախնական արդյունքներ

hayk
August 2023
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Հայաստանի պահանջով ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստը՝ նվիրված Լեռնային Ղարաբաղում (Արցախում) առկա հումանիտար իրավիճակին, երևակել է տարբեր երկրների դիրքորոշումները արցախահայության նկատմամբ Ալիևի վարչակարգի գործողություների գնահատման հարցում, գործողություններ, որոնք իրականացվում են Ռուսաստանի թողտվությամբ։

Լաչինի միջանցքի շրջափակումից հետո  ամիսներ շարունակ հայկական փորձագիտական հանրույթում և Հայաստանի հանրության քաղաքականապես ակտիվ հատվածում շրջանառվում էր մի կարծիք, ըստ որի հարկ է հարցը բարձրացնել ՄԱԿ Անվտանգության խորհրդում և հասնել պարտադիր բնույթի բանաձևի ընդունման։

Նիստը տեղի ունեցավ, դիրքորոշումները հստակեցվեցին, պատկերը պարզվեց, սակայն բանաձև ընդունված չէ, չկա անգամ նախագահողի հայտարարություն, տվյալ դեպքում՝ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչի կողմից։ Մի կողմից,  դա կարող է հանրային հիասթափության արժանանալ, քանի որ հավաքվել, արտահայտվել և անարդյունք իրար հրաժեշտ են տվել «այստեղ և հիմա» ընթացակարգով, մինչդեռ իրավիճակն անհապաղ միջամտություն է պահանջում։ Սակայն, մյուս կողմից էլ, տարբեր երկրների ներկայացուցիչների ելույթները երևակել են Հայաստանի տեսանկյունից բավականին տարօրինակ և հակաբնական պատկեր. ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամներից Ալիևի վարչակարգի ապօրինի գործողությունների միակ և ամենամոտիվացված փաստաբանն է դարձել մի երկիր, որը ճակատագրի հեգնանքով հանդիսանում է մեր միակ դե-յուրե ռազմավարական դաշնակիցը։

Որքան էլ Հայաստանը ձգտում էր հարցը ներկայացնել որպես բացառապես հումանիտար՝ խուսափելով անվանել հումանիտար ճգնաժամի ճարտարապետներին և դրանով իսկ իբր թե «չքաղաքականացնելով» հարցը, միևնույն է՝ խնդիրը քաղաքական բնույթ ունի, և դրա լուծումն էլ կարող է լինել քաղաքական, իսկ հիմնախնդրի նկատմամբ միջազգային հանրությունում առկա դիրքորոշումները տրոհվել են հիմնականում ըստ արժեքային համակարգի, և հիմնախնդրի լուծման հարցում, ինչպես տեսնում ենք, կոնսենսուս չի ապահովվել։

Մեր վերլուծական հանդեսի նոր թողարկումն ամփոփում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի կայացած նիստի նախնական արդյունքները։ Հեղինակային վերլուծական հոդվածներն ու արտատպությունները շահագրգիռ ընթերցողներին կօգնեն ավելի լավ գլուխ հանելու միջազգային հանրությունում առկա շահերի ու ընկալումների բազմաշերտ միահյուսվածքներից, որոնք երևակվել են միջազգային այս հեղինակավոր հարթակում։

 

«Անալիտիկոն»-ի խմբագրություն

 

 

Թեգեր ԽմբագրականՕգոստոս 2023 երրորդ թողարկում

Նմանատիպ  նյութեր

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Հայաստանն ու իր հիբրիդային հակառակորդները. ինչպե՞ս դիմակայել

August 2023

Տեղեկատվական և հեռահաղորդակցական գլոբալ հեղափոխությունը փոխել է ինչպես մեր կյանքն ընդհանուր առմամբ, այնպես էլ այն սպառնալիքների բնույթը, որոնք ծագել են...

Կարդալ ավելին
Հիբրիդային վտանգները և դրանց դիմակայելու հնարավորությունները ներկայիս Հայաստանում

Հիբրիդային վտանգները և դրանց դիմակայելու հնարավորությունները ներկայիս Հայաստանում

August 2023

Սամվել Մարտիրոսյան Ներկա հակամարտությունները, գաղտնիք չէ, արդեն անցել են այն միանշանակ և հստակ պատերազմների ավանդական փուլը։ Այսօր հաճախ դժվար է...

Կարդալ ավելին
Ադրբեջանի տեղեկատվական գրոհն Արցախի և Հայաստանի դեմ․ ի՞նչ կարող ենք հակադրել

Ադրբեջանի տեղեկատվական գրոհն Արցախի և Հայաստանի դեմ․ ի՞նչ կարող ենք հակադրել

August 2023

Տարոն Հովհաննիսյան Ադրբեջանի քաղաքականությունը հասկանալու տեսանկյունից կարևոր է միաժամանակ ընդհանուր համակարգի մեջ դիտարկել Բաքվի ագրեսիվ գործողությունները և տեղեկատվական գրոհները, որոնք...

Կարդալ ավելին
Ադրբեջանի և Հայաստանի միջև ստեղծվել է անհավասարակշռություն նաև կիբերանվտանգության ոլորտում. Պապյան

Ադրբեջանի և Հայաստանի միջև ստեղծվել է անհավասարակշռություն նաև կիբերանվտանգության ոլորտում. Պապյան

August 2023

Հայաստանում չկա անվտանգության պետական քաղաքականություն: Օրինակ՝ չկա նորմ, ըստ որի պետական պաշտոնյանները կարևոր հանդիպումների պետք է գնան՝ առանց հեռախոսի: Մեր...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.