Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

«Մարդկանց շտապ տարհանել Արցախից Հայաստան՝ ուրիշ ելք չկա»․ կարծիք

hayk
October 2023
Փաշինյան-Ալիև հանդիպումը Բրյուսելում․ արդյո՞ք եվրոպական հարթակն այլընտրանք կդառնա

Արցախցի լրագրող, Ստեփանակերտի մամուլի ակումբի ղեկավար Գեղամ Բաղդասարյանը դիմել է ԼՂՀ իշխանություններին՝ կոչ անելով կազմակերպել բոլոր բնակիչների տարհանումը Հայաստան։ Նա կարծում է, որ դա անհրաժեշտ է իրականացնել շտապ և միջազգային կառույցների աջակցությամբ։

Հրապարակում ենք նրա ֆեյսբուքյան գրառումը, որտեղ լրագրողը բացատրում է, թե ինչու արցախահայությունը չի կարող մնալ և ինտեգրվել ադրբեջանական պետության կազմում։

Գեղամ Բաղդասարյան, լրագրող

«Ուրիշ ելք չկա՝ Արցախի իշխանությունները պետք է դիմեն միջազգային հանրությանը, ՄԱԿ-ին ու Եվրամիությանը՝ առաջարկելով-պահանջելով իրենց հովանու ներքո իրականացնել մարդկանց տարհանում։ Հայաստանը չի անելու դա։ Ամեն դեպքում, ճիշտը Արցախի ղեկավարության դիմումն է, իրավաքաղաքական և բոլոր այլ առումներով ճիշտը դա է։ Թող աշխարհը արձագանքի, Հայաստանն էլ հետը։

Արցախցիների փոքրիշատե բնականոն կենսագործունեության համար ոչ մի պայման չկա արդեն, բացարձակապես ոչ մի։ Ադրբեջանական զինուժը բոլոր բնակավայրերի մատույցներում է, նրա վերահսկողության տակ են բոլոր ճանապարհային առանցքային հանգույցները։ Ու ոչ մի դեպքում հետ չի գնալու, անգամ եթե ՄԱԿ-ի բանաձև լինի։

Սովյալ ու հուսահատ մարդիկ են ամենուր։ Տարհանումն այլընտրանք չունի։

Եթե անգամ պատկերացնենք այնպիսի մի անհավանական տարբերակ, որ Եվրամիությունը հարյուրավոր դիտորդներ է ուղարկում Արցախ, ապա միևնույն է՝ քիչ բան է փոխվելու պատանդառված բնակչության կյանքում։ Եթե անգամ պատկերացնենք այնպիսի մի ֆանտասմագորիկ տարբերակ, ըստ որի ՄԱԿ-ը կամ ՆԱՏՕ-ն խաղաղապահ զորք է մտցնում Արցախ ու ամեն մի տան մոտ մի զինվոր կանգնած կլինի, դարձյալ դա կյանք չի լինելու, այլ դժոխքի լայթ տարբերակ։

Ովքեր այլ կարծիք ունեն՝ պիտի պատկերացնեն հետևյալը։ Արցախում ճարահատ մնացած մարդկանց ստիպելու են Ադրբեջանի քաղաքացիություն ստանալ։ Ստիպելու են սովորել ադրբեջաներեն՝ ատելության լեզուն, այն լեզուն, որով տասնամյակներ ի վեր հայատյաց քարոզչություն է տարվել։ Ստիպելու են դպրոցներում անցնել «Ադրբեջանի պատմություն» առարկան, որի դասագիրքը լեցուն է լինելու հայատյացությամբ ու հայկականության նվաստացմամբ։ Բայց նույնիսկ դա չէ ամենասարսափելին։

Արցախցի փորձագետ Անուշ Ղավալյանը մի իրավիճակի մասին է գրել, որն առաջին հայացքից նույնպես ֆանտասմագորիկ է թվում, բայց, ցավոք, շատ ավելի իրական է, ցավալիորեն իրական։ Խնդիրը հետևյալն է։

Արցախցի երիտասարդները որտե՞ղ պիտի ծառայեն։ Բնականաբար, ադրբեջանական բանակում։

Պատկերացնու՞մ եք այդ բանակում մեր երիտասարդների վիճակը։ Հիմա մեկ այլ բան պատկերացրեք՝ Ադրբեջանը պատերազմ է հայտարարում Հայաստանի դեմ, ու մեր հայազգի զինվորներն էլ պիտի մասնակցեն… Ահա ինչպիսի դժոխային ու հրեշավոր վիճակում ենք հայտնվել։

Ռուսները չեն ուզում, որ արցախցիները դուրս գան։ Ռուսներն ուզում են, որ բնակչության զգալի մասը մնա, որպեսզի հիմնավորվի իրենց հանցավոր ներկայությունը։

Ադրբեջանն էլ ժամանակավորապես չի ուզենա, որ արցախցիները դուրս գան։ Բաքուն ուզում է մի «քաղաքակիրթ» «վիտրինա» ստեղծել ու խոսել իրենց երկրում «հանդուրժողականության» առկայության մասին՝ դրանով իսկ մաքրելով իր բոլոր վայրագություններն ու գազանությունները։

Ու հետո՝ հարմար պահի, դարձյալ սկսի կոտորածը։ Արևմուտքը ևս առայժմ հակված չէ տարհանման գաղափարին, քանի որ ստիպված պիտի լինի ընդունել իր աչքի առաջ կատարված էթնիկական զտումը և իր ամոթալի «անզորությունը»։

Բայց ամեն ինչ մեզնից է կախված։ Եթե Արցախի իշխանությունը խելամիտ, հետևողական ու համարձակ լինի, ապա կարող ենք հասնել մեր նպատակին։ Արցախի ղեկավարությունն էլ է ծուղակի մեջ, և նրան սպառնալիքներով ստիպում են ընդունել ադրբեջանցիների ու ռուսների ծրագիրը։ Բայց Արցախի բնակչությունն այլ ելք չունի՝ պիտի սեփական իշխանություններին ստիպի դիմել միջազգային հանրությանը։

Պետք չէ մարդկանց կյանքերը դարձյալ մտցնել աշխարհաքաղաքական խաղերի մեջ, չպիտի թույլ տանք դա։ Երեք պատերազմ տեսած, ահավոր կորուստներ ունեցած, սով ու զրկանքներ տեսած մարդիկ վերջապես պետք է իրավունք ունենան ապրելու մարդկային կյանքով։ Մեր զավակներին պիտի շանս տանք ստեղծագործ ու արժանապատիվ կյանքով ապրելու։

Կազմակերպված տարհանումը մի առավելություն էլ ունի՝ կկարողանանք տեղափոխել ու փրկել մեր հոգևոր-մշակութային շարժական արժեքները և պետական արխիվը»։

 

Jam-news.net

 

 

Թեգեր ԱրտատպությունՍեպտեմբեր 2023 երրորդ թողարկում

Նմանատիպ  նյութեր

Արցախի անկումը, Հայաստանի պետականության մարտահրավերներն ու հետագա զարգացումների տրամաբանությունը

Արցախի անկումը, Հայաստանի պետականության մարտահրավերներն ու հետագա զարգացումների տրամաբանությունը

October 2023

Ռոբերտ Ղևոնդյան Պատերազմում պարտության պատճառներն ու առաջին հետևանքները 44-օրյա պատերազմում Հայաստանի պարտությունը կանխորոշված էր: Կանխորոշված էր ոչ այն պատճառով, որ...

Կարդալ ավելին
Կյանքի ճանապարհը բացվեց, բայց միայն Արցախը հայաթափելու համար

Կյանքի ճանապարհը բացվեց, բայց միայն Արցախը հայաթափելու համար

October 2023

Անահիտ Բաղդասարյան «Երկու օր է` ճամփա ենք գալիս, 40 ժամ հետո՝ նոր հասել ենք Գորիս։ Մինչ այդ էլ հինգ օր...

Կարդալ ավելին
Հայերին «ինտեգրելու» հարցում Ադրբեջանում Ալիևի հետ համակարծիք են նույնիսկ նրա ամենակոշտ քննադատները

Հայաստանը ՄԱԿ-ի միջազգային դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի

October 2023

Սեպտեմբերի 28-ին Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ենթադրյալ խախտման հարցով Ադրբեջանի...

Կարդալ ավելին
Փաշինյան-Ալիև հանդիպումը Բրյուսելում․ արդյո՞ք եվրոպական հարթակն այլընտրանք կդառնա

«Բաքուն ԼՂ-ի հարցը կդարձնի ՌԴ և Արևմուտքի հետ սակարկությունների առարկա»․ կարծիք

October 2023

Մեկնաբանություն՝ ԼՂՀ լուծարման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լուծարման մասին հրամանագրի հրապարակումից հետո մի շարք հայ փորձագետներ քննարկում են դրա իրավազորությունը։ Մասնավորապես, նշում են...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.