Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

«Իվանիշվիլիից բացի այլ օլիգարխ չունենք». Վրաստանի նախագահ

hayk
November 2023
Փաշինյան-Ալիև հանդիպումը Բրյուսելում․ արդյո՞ք եվրոպական հարթակն այլընտրանք կդառնա

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին առաջին անգամ բացահայտ կերպով հակադրվել է երկրի ոչ պաշտոնական կառավարիչ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին։ Le Monde-ին տված հարցազրույցում Զուրաբիշվիլին խոսել է ապաօլիգարխացման և երկրի քաղաքականության մեջ Բիձինա Իվանիշվիլիի դերի մասին։ Հարցին, թե արդյոք նա Իվանիշվիլիին օլիգարխ է համարում, նախագահը պատասխանել է, որ Իվանիշվիլին Վրաստանի քաղաքական դաշտում միակ օլիգարխն է։

«Ես չգիտեմ, թե որն է նրա իրական միջամտությունը երկրի տնտեսական գործերին։ Այս ամենը բացարձակապես ոչ թափանցիկ է, բայց ակնհայտ է, որ այն գերիշխող ազդեցություն ունի գործող իշխանությունների վրա։ Այսօր վրացական քաղաքականության մեջ բացի Իվանիշվիլիից այլ օլիգարխ չկա»,- ասել է Զուրաբիշվիլին։

Վրաստանի նախագահի խոսքով՝ «ապաօլիգարխացման» վերաբերյալ ԵՄ հանձնարարականների իրագործման ճանապարհը [խոսքը Եվրահանձնաժողովի 12 հանձնարարականների մասին է, որոնք Վրաստանը պետք է իրականացներ՝ ԵՄ-ի թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու համար — JAMnews]. գալիք ընտրություններն են ու միակուսակցական համակարգի ապամոնտաժումը։ Զուրաբիշվիլին ընդգծել է, որ երեսուն տարի է, ինչ Վրաստանում միակուսակցական կառավարման համակարգ է։ Իսկ ապաօլիգարխիզացիան նշանակում է, որ «երկրին պետք են հնարավորինս ազատ ընտրություններ», իսկական եվրոպամետ կոալիցիայով:

ՎրաստանինախագահըհակադարձելէԻվանիշվիլիին

«Իվանիշվիլին օլիգարխ է, որը հարստացել է ՌԴ-ում»

Սալոմե Զուրաբիշվիլին ասում է, որ Իվանիշվիլին Ռուսաստանում հարստացած օլիգարխ է, ով հավատում է երկբևեռ աշխարհում իր մոտալուտ հաղթանակին և համապատասխանաբար մշակել է իր ռազմավարությունը.

«Նա Ռուսաստանում հարստություն դիզած օլիգարխ է։ Եվ նրա անցյալն ուղղակիորեն ազդում է նրա մտածելակերպի վրա։ Այսօր աշխարհը բաժանված է երկու մասի.։ Իվանիշվիլին նրանց թվում է, ով չի կարող պատկերացնել, որ Ռուսաստանը կպարտվի, ուստի նա փորձում է նախապես պատրաստվել ՌԴ հաղթանակին, որը կարող է էլ ավելի ագրեսիվ դառնալ։ Եվրոպայում կրթություն ստացած երիտասարդները, որոնք այժմ Վրաստանում իշխանություն են, Իվանիշվիլիի ազդեցության տակ, թուլություն են ցուցաբերում և շողոքորթող դիրք են գրավում Ռուսաստանի նկատմամբ։ Սա աշխարհաքաղաքական նոր իրավիճակի վատ ընկալում է»։

Վրաստանի նախագահի խոսքով՝ վրացի երիտասարդները կարծում են, որ Ռուսաստանը երբեք այնպիսին չի լինի, ինչպիսին նախկինում էր։ Որովհետև նա արդեն պարտվել է շատ առումներով՝ և՛ ռազմական, և՛ հեղինակության առումով: Ֆինլանդիան և Շվեդիան միացել են ՆԱՏՕ-ին, և Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի ինտեգրումը Եվրամիությանը շուտով կարագանա։ Զուրաբիշվիլիի խոսքով՝ այս ամենը տեղի է ունենում Ռուսաստանի «բարեգթությամբ» և նրա «շնորհիվ», քանի որ «մեր օրակարգը նախատեսված չէր այսքան արագ տեմպերի համար»։

«Ի վերջո, Ռուսաստանը պարտվեց»,- ասել է նախագահը։

«Իվանիշվիլին դրական դեր չի խաղացել դեպի ԵՄ մեր ճանապարհն արագացնելու հարցում»

Վրաստանի նախագահի կարծիքով՝ Բիձինա Իվանիշվիլին հավանաբար բացասական դերակատարում է ունեցել դեպի Եվրամիություն ճանապարհն արագացնելու հարցում, սակայն նա կարևոր դեր է խաղացել իր նախագահության շրջանում։

«Միգուցե Իվանիշվիլիի ազդեցությունը բացասական դեր խաղաց [ԵՄ-ի հետ կապված]։ Իմ ենթադրությունն այն է, որ նա ոգեշնչել է իշխանության ղեկին գտնվողներին վատ որոշումներ կայացնել: Օրինակ՝ իմ իմպիչմենթի փորձը, որն առանց նրա ազդեցության չէր կարող լինել։ Եվ եթե դա նրանց հաջողվեր, ապա դա չափազանց բացասական դեր կխաղար մեր եվրոպական ապագայի վերաբերյալ որոշումների կայացման գործում»:

Լրագրողի հարցին, թե՝ «Դուք նրա շնորհիվ եք իշխանության եկել, ինչի՞ մեջ է Ձեզ մեղադրում»՝ նախագահը.պատասխանել է՝ «Հավանաբար նրա մեջ, որ ես նրանից կախված չեմ»։

«Պարզ է, որ առանց իշխող կուսակցության աջակցության՝ որպես անկախ թեկնածու ես ընտրվելու լծակներ չէի ունենա։ Այն, ինչում նա ինձ մեղադրում է, հավանաբար այն է, որ ես նրա ձեռքում չեմ՝ որպես իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամ»,- ասել է Զուրաբիշվիլին։

Նախագահը՝ իմպիչմենթի և իր այցերի մասին

Սալոմե Զուրաբիշվիլին Le Monde թերթին տված հարցազրույցում խոսել է նաև իր դեմ «Վրացական երազանք»-ի նախաձեռնած իմփիչմենթի գործընթացի մասին։

Հարցին, թե նախագահը կարող է իրեն ազատ զգալ իմպիչմենթի փորձի ձախողումից հետո, Զուրաբիշվիլին պատասխանել է, որ «սպառնալիքները միշտ մնում են»։

«Ես առարկեցի այդ մեղադրանքները Սահմանադրական դատարանում, չնայած այն հանգամանքին, որ այն, ինչպես Վրաստանի մյուս ինստիտուտները, ինքնին պակաս անկախ է: Այսօր դա փակված գործ է։ Բայց սպառնալիքները մնում են։ Գուցե նրանք ուրիշ բան գտնեն: Բայց կասկած չկա, որ ես չեմ դադարի ճանապարհորդել [իմպիչմենթի գործընթացի մեկնարկի պատճառը նախագահի հասցեին ուղղված այն մեղադրանքն էր, որ նա առանց կառավարության համաձայնության մեկնել է եվրոպական շրջագայության՝ դրանով իսկ խախտելով Վրաստանի Սահմանադրությունը — JAMnews]»,- հայտարարել է Զուրաբիշվիլին։

Շփում Իվանիշվիլիի հետ

Հարցին, թե Վրաստանի նախագահը շփվո՞ւմ է Իվանիշվիլիի հետ, Սալոմե Զուրաբիշվիլին պատասխանել է, որ մոտ երեք տարի է, ինչ չի խոսել նրա հետ։ Նա նաև հավելեց, որ մինչ այդ զրուցել են միայն արտաքին քաղաքականության մասին, և ընդհանրապես Իվանիշվիլին նախընտրում է չբարձրաձայնել սեփական տեսակետները.

«Երբ ես վերադարձա ԵՄ երկրներ կատարած ուղևորությունից, եկա կարծիքս կիսելու, թե ինչ պետք է անենք։ Դա ավելի շատ մենախոսություն էր, քան իրական երկխոսություն: Ոչ ոք չգիտի, թե նա իրականում ինչ է մտածում»:

Jam-news.net

 

 

Թեգեր ԱրտատպությունՆոյեմբեր 2023 երրորդ թողարկում

Նմանատիպ  նյութեր

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Հայաստանի ռազմավարական շրջադարձը. ընտրությու՞ն, թե՞ կոնյունկտուրային մանևրներ

November 2023

2022 թ. սեպտեմբերի 13-14-ի դեպքերը, երբ Ադրբեջանը ներխուժեց Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք և զավթեց տասնյակ քառակուսի կիլոմետրեր, ինչպես նաև 2023...

Կարդալ ավելին
Հայաստանը` պարադոքսների էպիկենտրոնում

Հայաստանը` պարադոքսների էպիկենտրոնում

November 2023

Արեգ Քոչինյան ՀՀ արտաքին-քաղաքական վեկտորի փոփոխության մասին խոսում են արդեն գրեթե բոլորը ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Շատերը...

Կարդալ ավելին
Խաղաղությունը և նրա հակառակորդները

Խաղաղությունը և նրա հակառակորդները

November 2023

Էդգար Վարդանյան Վերջին շրջանում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցի, Լեռնային Ղարաբաղի խնդրի և, ընդհանուր առմամբ, Հայաստանի նկատմամբ ուշադրությունը...

Կարդալ ավելին

Ադրբեջանը հրաժարվում է արևմտյան հարթակներից և կարող է սրացում հրահրել

November 2023

Նոյեմբերի 15-ին ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայանը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ մի շարք ուշագրավ հայտարարություններ արեց ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.