Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

“Վերբեռնման” փլուզումը լուրջ խնդիր է Ադրբեջանի եւ Հայաստանի համար

marut
January 2013

Նոր “սառը պատերազմը” պաշտոնական Բաքվին ու Երեւանին ստիպում է կատարել միանշանակ արտաքին-քաղաքական ընտրություն, ընդսմին` մի իրավիճակում, երբ ոչ մի ընտրություն էլ չկա 

Ռաուֆ ՄԻՐԿԱԴԻՐՈՎ
Լրագրող
Բաքու

Անցնող տարվա արդյունքներն ամփոփելը հեշտ չէ: Եթե իրավիճակը համապարփակ դիտարկենք, ապա անցնող տարվա գլխավոր արդյունքն այսպես կոչված ռուս-ամերիկյան ՙվերբեռնման՚ ՙթաղումն՚ էր եւ ՙսառը պատերազմի՚ հերթական փուլի սկիզբը: Մեծ հաշվով` անսպասելի ոչինչ տեղի չի ունեցել: Դեռեւս երեք տարի առաջ, ավելի ճշգրիտ` 2009 թ. փետրվարի 25-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին խորհրդական Անդրեյ Իլարիոնովը Կոնգրեսում լսումների ժամանակ համոզիչ կերպով հիմնավորել է ՙվերբեռնման թաղման՚ անխուսափելիությունը:

Փորձագետներն ու քաղաքագետներն անգամ չեն նկատել, թե որքան արագ է մոռացվել երկու տարի առաջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հնարած եւ մեծ ժողովրդականություն վայելած եզրույթը: Իսկ որքա±ն գեղեցիկ էր ամեն ինչ սկսվում: Ամենայն հավանականությամբ, Բարաք Օբաման պատմության մեջ է մտնելու ոչ միայն իր մաշկի գույնի, այլեւ այս եզրույթի շնորհիվ: Խոսքը հստակ արդյունքներ արձանագրած աշխարհաքաղաքական գործընթացի մասին չէ: Այդ տեսանկյունից Բարաք Օբաման յուրօրինակ չէ. պարոն Իլարիոնովը դա համոզիչ կերպով է ցուցադրել: Խոսքը հենց ՙվերբեռնում՚ եզրույթի մասին է:

ԱՄՆ Կոնգրեսում ելույթի ժամանակ Ա. Իլարիոնովը նշել է, որ Խորհրդային Միության փլուզումից եւ անկախ Ռուսաստանի ձեւավորումից ի վեր ԱՄՆ երկու` Բիլ Քլինթոնի եւ Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմերն իրենց պարտականությունների կատարմանն էին անցնում Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերությունները բարելավելու հստակորեն ձեւակերպված առաջադրանքով: Յուրաքանչյուր վարչակազմն իր կառավարման ժամկետն էր սկսում երկկողմանի արգասաբեր հարաբերությունների նկատմամբ տածած մեծ հույսերից: Ի տարբերություն մոտեցումների առանձնահատկությունների, անձնավորված համակրանքի եւ օրակարգի բովանդակության`  ԱՄՆ երկու վարչակազմերն էլ փորձում էի շատ բան անել ԱՄՆ եւ Ռուսաստանի հարաբերությունների բարելավման ուղղությամբ: Վարչակազմի առանցքային դեմքերը` ներառյալ նախագահները, երկկողմանի հարաբերություններին շատ ժամանակ, ջանք եւ ուշադրություն էին հատկացնում: Երկու վարչակազմներն էլ ստեղծել են հատուկ մարմիններ այդ հարաբերությունների զարգացման համար  (այսպես կոչված ՙԳոր-Չեռնոմիրդին՚ հանձնաժողովը` Քլինթոնի նախագահության ժամանակ եւ ՙԵրկկողմանի բարձր մակարդակի խումբ՚` Բուշի վարչակազմի օրոք): Օվկիանոսն են հատել շատ պատվիրակություններ, զրույցների վրա շատ ժամանակ է ծախսվել եւ շատ որոշումներ են ընդունվել:

ՙԱյս փորձերի արդյունքները լավագույնս հայտնի են: Երկուսն էլ ամբողջական ձախողում են արձանագրել: Ռուսաստանն ի վիճակի չեղավ լիարժեք մաս դառնալ ժամանակակից ժողովրդավարական խաղաղ ազգերի միության: Յուրաքանչյուր վարչակազմի գործունեության ավարտին ԱՄՆ եւ Ռուսաստանի միջեւ հարաբերություններն ավելի վատթար էին, քան նրանց գործունեության սկզբին: Ամեն մի վարչակազմի ժամկետի ավարտը բնութագրվում էր համատարած հուսահատությամբ` թե երկու երկրների վարչակազմերի անձնակազմի, եւ թե ռուսաստանյան ու ամերիկյան հասարակությունների ներկայացուցիչների մոտ:  Նախագահ Օբամայի վարչակազմի աշխատանքի սկիզբը զարմանալիորեն նման է երկու նախորդ վարչակազմերի գործունեության մեկնարկին: Մենք դիտում ենք երկկողմանի հարաբերությունները բարելավելու նույն ձգտումը, միանման դրական հայտարարությունները, միեւնույն խոստումնալից քայլերն ու այցելությունները: Սակայն, քանի որ երկու երկրներում էլ քաղաքական վարչակազմերն ըստ էության չեն փոխվել, հազիվ թե կարելի է ակնկալել, որ երրորդ անգամ չի կրկնվի  մեր հարաբերությունների հայտնի մոդելը` խորին հիասթափությունն ու ամբողջական ձախողումը՚1, – հայտարարել է Անդրեյ Իլարիոնովը:

Մի խոսքով` անսպասելի ոչինչ տեղի չունեցավ: Վլադիմիր Պուտինի Կրեմլ վերադառնալուց հետո Ռուսաստանն արդիականացնելու եւ ինչ-որ քաղաքակրթված վիճակի վերափոխելու բոլոր հույսերը հօդս են ցնդել: Տեղի է ունեցել ՙվերբեռնման՚ ամբողջական ձախողումը, որն այնքան տրտմեցնողն էր, որ անգամ սույն եզրույթի հեղինակ ԱՄՆ նախագահն է դադարել այն կիրառել:

Անկեղծ ասած, եթե ՙվերբեռնման՚ ձախողումը եւ Ռուսաստանի ու ԱՄՆ միջեւ հետագա անխուսափելի ՙսառը պատերազմը՚ սահմանափակվեր ՙաստղային պատերազմների՚ սպառնալիքի մեծացմամբ եւ Մերձավոր Արեւելքում դիմակայության սաստկացմամբ, ապա մեզ` Հարավային Կովկասի երկրներիս, հազիվ թե արժեր անհանգստանալ, գոնե այն պատճառով, որ մեր երկրներն անգամ Հարավային Կովկասում եւ հարակից տարածաշրջաններում տեղի ունեցող գործընթացներում զուրկ են վճռական խոսքն արտաբերելու հնարավորությունից, ուստի եւ ոչ մի կերպ չեն կարող ազդել համաշխարհային ընդգրկման աշխարհաքաղաքական գործընթացների վրա: Ողջ խնդիրն այն է, որ թե Մոսկվան, եւ թե Վաշինգտոնը մեզ մտադիր չեն հանգիստ  թողնել:

Բոլորովին վերջերս ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խոչընդոտելու են հետխորհրդային տարածությունում ինտեգրացիոն գործընթացներին, որոնք իր կողմից բնութագրվել են որպես Խորհրդային Միության վերականգնման փորձ: Այս հայտարարություններն արվել են հրապարակայնորեն, ընդսմին` ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) շրջանակներում` Դուբլինում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից անմիջապես հետո:

ՙՖայնենշնլ Թայմս՚ թերթը մեջբերում է Հիլարի Քլինթոնի հետեւյալ խոսքերը. ՙԱռկա է տարածաշրջանի վերախորհրդայնացման ուղղությամբ շարժում: Այն, իհարկե, այդպես չի կոչվելու: Այն անվանելու են ՙՄաքսային միություն՚, ՙԵվրասիական միություն՚ եւ այլն: Բայց եկեք այս հարցում չխաբվենք: Բոլորս էլ գիտենք, թե որն է այս ամենի բուն նպատակը: Մենք փորձում ենք մշակել այն դանդաղեցնելու կամ կանխելու արդյունավետ միջոցներ՚[2], – հայտարարել է ԱՄՆ արտաքին-քաղաքական գերատեսչության ղեկավարը:

ՙՖայնենշնլ Թայմսը՚, մեկնաբանելով Հիլարի Քլինթոնի հայտարարությունը, գրում է. ՙՆրա առոգանությունը (տոնը) ազդանշան է, որ Միացյալ Նահանգները վերանայում են 2009 թ. հռչակված Ռուսաստանի հետ հարաբերությունների ՙվերբեռնումը՚, որի ընթացքում մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակի քննադատությունը մեղմացված էր, եւ Մոսկվան նախկին Խորհրդային Միության տարածքում կարծես թե գործելու ավելի մեծ հնարավորություն էր ստացել:[3]

ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում վերջին օրերն անցկացնող Հիլարի Քլինթոնը հայտարարություններ անելիս կարող է իրեն որոշակի ազատություն թույլ տալ: Բայց, ամեն դեպքում, մենք` Հարավային Կովկասի երկրներս, հայտնվել ենք Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական դիմակայության կենտրոնում, որից հետեւում է, որ նախ` ավարտվում է տարածաշրջանի երկրների` ադրբեջանական տարբերակով` հավասարակշռված, իսկ հայաստանյան տարբերակով` կոմպլեմենտար քաղաքականությունը, որով այնքան շատ էին պարծենում թե Բաքուն, թե Երեւանը: Այժմ նրանց անհրաժեշտ է լինելու կատարել միանշանակ ընտրություն Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի օգտին:

Նման իրավիճակի ստեղծման անհրաժեշտությունը եւ, ամենագլխավորը, հրապարակային ընտրություն կատարելու անխուսափելիությունը պաշտոնական Երեւանին ու Բաքվին խիստ անհարմար դրության մեջ են դնում: Երկու մայրաքաղաքներում էլ չէին կամենա զրկվել մանեւրի հնարավորությունից:

Երկրորդը` անհրաժեշտ է հաշվի առնել, որ Հիլարի Քլինթոնն ամերիկացիներին բնորոշ պարզությամբ հրապարակայնորեն խոստովանել է այն, ինչ արդեն իսկ գոյություն ունի` հետխորհրդային տարածությունում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի կոշտ դիմակայություն, այդ թվում եւ Հարավային Կովկասում:

Բավական է հիշեցնել երկու փաստի մասին: Հայաստանը ՀԱՊԿ շրջանակներում պայմանագիր է վավերացրել, որը զրկում է նրան իր իսկ տարածքում առանց Ռուսաստանի համաձայնության հետխորհրդային տարածության սույն ռազմաքաղաքական դաշինքի մեջ չմտնող պետությունների ռազմակայանները տեղակայելու հնարավորությունից: Ադրբեջանն, իր հերթին, հասել է Ռուսաստանի կողմից Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի  շահագործման դադարեցմանը: Այսինքն, Հայաստանն ու Ադրբեջանը ցուցադրում են տրամագծորեն հակադիր կեցվածք Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առկա աշխարհաքաղաքական հակամարտությունում:  Միաժամանակ, հանուն արդարության նշենք, որ Հայաստանը դեռեւս համաձայնություն չի տվել Հիլարի Քլինթոնի հիշատակած հետխորհրդային տարածությունում պուտինյան ինտեգրացիոն նախագծերին մասնակցելու ՙառաջարկին՚: Խոսքը ՙՄաքսային՚ եւ ՙԵվրասիական՚ միությունների մասին է: Ադրբեջանն, իր հերթին, հայտարարում է, որ մտադիր չէ ինտեգրվելու եվրաատլանտյան կառույցների, մասնավորապես` ՆԱՏՕ-ի մեջ: Բայց դա ժամանակի խնդիր է: Ամենայն հավանականությամբ, մերձավորագույն իսկ ապագայում երկու կողմերն էլ ստիպված կլինեն կատարել վերջնական ընտրություն:

Ողջ խնդիրն այն է, որ ոչ Հայաստանը, եւ ոչ էլ Ադրբեջանը պատրաստ չեն այդ վերջնական ընտրությանը: Հայաստանը հազիվ թե առհասարակ կամենա ընտրություն կատարել հետխորհրդային տարածությունում պուտինյան ինտեգրացիոն նախագծերի օգտին: Բայց, քանի դեռ գոյություն ունի ղարաբաղյան հակամարտությունը, Հայաստանն այլընտրանք չունի:

Մոտավորապես նույն իրավիճակում է գտնվում Ադրբեջանը: Բաքվում քաջ գիտակցում են, որ Ռուսաստանն ամեն պահին կարող է սաստկապես սրել հակամարտության գոտու իրավիճակը: Այսինքն, հակամարտությունը խանգարում է Ադրբեջանին միանշանակ ընտրություն կատարել` առանց Մոսկվային հետ նայելու անհրաժեշտության: Ես գիտակցաբար քննարկվող շրջանակից դուրս եմ հանել Հայաստանում եւ Ադրբեջանում արտաքին-քաղաքական ընտրության վրա ներազդող ներքին-քաղաքական գործոնները: Տվյալ դեպքում դրանք ունեն սոսկ երկրորդական նշանակություն:

Ակնհայտ է մեկ բան. ղարաբաղյան հակամարտությունը սկսել է լրջորեն սահմանափակել երկու հակամարտող կողմերի ինքնիշխան արտաքին-քաղաքական ընտրության հնարավորությունները: Դա սոսկ անցնող տարվա արդյունքը չէ: Այդ գործոնը կանխորոշելու է թե Հայաստանի, եւ թե Ադրբեջանի արտաքին  քաղաքականությունը նոր տարում, որը, դատելով բոլոր հարաչափերից, ամենայն հավանականությամբ շատ բարդ է լինելու:

 

1.http://ten-i-svet.livejournal.com/5783.html 

2.http://rusbeseda.ru/index.php?topic=15504.5;wap2 

3.http://rusbeseda.ru/index.php?topic=15504.5;wap2

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.