Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Սոյուն Սադիկովը ժխտում է ակնհայտը

marut
March 2013

Ալի ՍԱՄԵԴՈՎ
«Զերկալո» թերթ
Բաքու  

Ռուսաստանի ադրբեջանցիների ՙԱզերՌոս՚ դաշնային ազգային-մշակութային ինքնավարության պատվավոր նախագահ Սոյուն Սադիկովը հայկական սցենարով ստեղծում է ՙԲորչալու՚ կուսակցություն Վրաստանում ադրբեջանցիների հոծ բնակության Քվեմո-Քարթլի տարածաշրջանում: Միաժամանակ պարոն Սադիկովն ամեն գնով փորձում է այս փաստը հերքել:

 

Հիշեցնենք, որ նախորդ ամսին Վրաստանի ադրբեջանցիների ազգային կոնգրեսի ղեկավար եւ Վրաստանի իշխող ՙՎրացական երազանք՚ կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Ալի Բաբաեւը վրացական հեռուստաալիքներից մեկի եթերում հայտնել է, որ Սադիկովի նախաձեռնությամբ պատրաստված են ՙԱնկախ Բորչալուի՚ քարտեզը, օրհներգը եւ զինանշանը, ինչպես նաեւ ստեղծվում է ՙԲորչալու՚ կուսակցությունը` որպես անջատողական շարժման հենակետ: Փետրվարի 28-ին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր հարցազրույցում միանշանակ հայտարարել է, որ Վրաստանում ծնված Սոյուն Սադիկովը ձեռնամուխ է եղել Վրաստանի մասնատման իրականացմանը` Քվեմո-Քարթլիում անջատողականության հրահրման միջոցով:

Սակայն Սոյուն Սադիկովը համառորեն հրաժարվում է իր ապակառուցողական գործունեությունից եւ դրանով իսկ ժամանակավորապես ստվերվելու նպատակ է հետապնդում: Միխեիլ Սաակաշվիլու հայտարարությունից հետո նա մեկնաբանություններ է բաշխել մի շարք ադրբեջանական եւ վրացական ԶԼՄ-ների, որոնցում կտրականապես ժխտում էր իր մասնակցությունը Վրաստանի ադրբեջանաբնակ տարածաշրջանում անջատողականություն սադրելու գործում:

Ահա թե ինչ է հայտարարել Սադիկովը ՙԱՊԱ՚ տեղեկատվական գործակալությանը. ՙԻմ կողմից Վրաստանում ՙԲորչալու՚ կուսակցություն հիմնադրելու մասին ասեկոսեների առնչությամբ կարող եմ ասել, որ իմ մտքում նման բան չկա: Սակայն, եթե ինչ-որ մեկն այն ուզում է Վրաստանում ստեղծել, ապա նա ճիշտ ուղու վրա է: Ինչո՟ւ ադրբեջանցիները չպիտի ունենան սեփական կուսակցությունը: Դրա մեջ ի՟նչ վատ բան կա: Թե վրացիները, եւ թե ադրբեջանցիները Վրաստանում պետք է միեւնույն իրավունքներից օգտվեն: Այսպիսի կուսակցության ստեղծումը պետք է ծառայիՎրաստանի ադրբեջանցիների իրավունքների պաշտպանությանը: Այդ իսկ պատճառով ես ողջունում եմ նրանց, ովքեր կկամենան ստեղծել ՙԲորչալու՚ կուսակցությունը, թեեւ ինքս նման մտադրություն չունեմ՚:

Ինչպես տեսնում ենք, Սադիկովը, ցանկանալով քողարկվել, այնուամենայնիվ ինքնիրեն մատնել է: Իր իսկ խոսքերից բխում է, որ նա կողմնակից է էթնիկական սկզբունքով կուսակցություն ստեղծելուն: Միաժամանակ, չէ՟ որ նա իր կողմից հիմնադրվող Ռուսաստանի ազգային միասնության կուսակցության մեջ չի ընդունելու անդամներ բացառապես էթնիկական սկզբունքի հիման վրա: Սադիկովի տրամաբանությամբ մեկ բազմազգ պետությունում, այսինքն` Ռուսաստանում, էթնիկական սկզբունքով կուսակցություն հիմնադրելը նպատակահարմար չէ, իսկ մյուս պետությունում, այսինքն` Վրաստանում, դա արժե անել: Կկամենայինք հարցնել նրան. ինչի՟ց եք եզրակացրել, որ ադրբեջանցիները Վրաստանում ոչ մի իրավունքով օժտված չեն: Թե՟ Ձեզ ձեռնտու է իրավիճակը հենց այդպես նկարագրել: Չէ՟ որ Դուք գերազանց գիտեք, որ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները հանդիսանում են երկու խոշորագույն կուսակցությունների` ՙՎրացական երազանքի՚ եւ ՙՄիացյալ ազգային շարժմանե անդամներ: Երեք ադրբեջանցիներ որպես վերոնշյալ կուսակցությունների անդամներ ներկայացված են վրացական խորհրդարանում: Այսպիսով, նրանք ոչ մի կարիք չունեն էթնիկական սկզբունքով նոր կուսակցություն հիմնադրելու: Դա հենց Ձեզ է անհրաժեշտ, որովհետեւ Դուք կանխավ գիտեք, որ բազմազգ պետությունում բացառապես էթնիկական պատկանելության սկզբունքով կուսակցության ստեղծումն անշեղորեն տանում է դեպի անջատողականություն:

Այսպիսով, Սադիկովը հետեւողականորեն խնդիրը հիվանդ գլխից առողջի վրա է տեղափոխում եւ սլաքներն այլուր ուղղում: Այնինչ Սադիկովի արդարացումներն ու հերքումները բացարձակապես համոզիչ չեն:

Նախ` Ալի Բաբաեւը եւ, առավել եւս, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բավականին լուրջ անձնավորություններ են. նրանք չէին սկսի անձնավորված մեղադրանքներով հանդես գալ, եթե չունենային ծանրակշիռ ապացույցներ: Դրա հաստատումն են Ալի Բաբաեւի հրապարակած` Սադիկովի ղեկավարությամբ պատրաստված ՙԱնկախ Բորչալուի՚ քարտեզն ու զինանշանը:

Երկրորդ` հայտնի են Սադիկովի այն կատարածուների անունները, ովքեր Քվեմո-Քարթլիի տարածաշրջանում փորձում են անջատողականության քարտ խաղարկել: Նրանցից է Վրաստանի թյուրքերի համադաշնության նախագահ Դաշգըն Գյուլմամեդովը, ով Սադիկովի ցուցմամբ աշխուժորեն դրդում է Վրաստանում ադրբեջանական համայնքի հոծ բնակության շրջանում ապրող հայրենակիցներին կատարել ներքաղաքական իրավիճակն ապակայունացնող գործողություններ: Արդյո՟ք ինքնարդարացման մոլուցքով տարված Սադիկովը կուրանա նաեւ իր հավատարիմ գործակալ Դ. Գյուլմամեդովին:

Վերջերս ադրբեջանական ԶԼՄ-ներին Սադիկովի տված հերթական հարցազրույցի ժամանակ նա հայտարարել է. ՙԻմ հակառակորդների հորինած իմ կողմից ՙԲորչալու՚ կուսակցություն եւ Բորչալուի տարածքում ինքնավարություն ստեղծելու կոչերը միտված են ապացուցելու, որ այս ամենի հետեւում կանգնած է Ռուսաստանի ղեկավարությունը եւ անձամբ Վլադիմիր Պուտինը, ով իմ չարակամների խոսքերով ՙՍոյուն Սադիկովին մտրակի պես է օգտագործում՚:

Ինչպես տեսնում ենք, ռուսաստանցի գարդաբանցին փորձում է արդարացնել Վ. Պուտինին: Բայց հանուն ինչի՟ է նա այդ անում: Չէ՟ որ սա անիմաստ գործ է, քանի որ հենց Վլադիմիր Վլադիմիրովիչը բոլորովին էլ  չի թաքցնում Վրաստանը տրոհելու մտադրությունը: Հենց դա է նա թափանցիկաբար ակնարկել անցած տարվա իր մամլո ասուլիսի ժամանակ: Թաթարստանի մասին դատողություններ անելիս նա իբր պատահաբար ՙհիշել է՚ Վրաստանի եւ այն մասին, որ Ռուսական կայսրությունում չկային էթնոտարածքային վարչական բաժանումներ, այլկային սովորական նահանգներ. ՙԿար Թիֆլիսի նահանգը, ու ոչ մի Վրաստան էլ չկար՚: Եվ քանի որ Սադիկովը միշտ միանշանակ հայտարարում է, որ ամեն ինչի մեջ համաձայն է Պուտինի հետ, ապա միեւնույն տրամաբանության սահմաններում նա պետք է համաձայն լինի նաեւ իր իսկ պատմական հայրենիքի բաժանման ծրագրերին: Դրա վառ վկայությունը Սադիկովի գործակալների` Քվեմո-Քարթլիում ծավալած աշխատանքն է:

Չէ՟ որ նա կատարելապես անտարբեր է Վրաստանի եւ այնտեղ բնակվող իր հայրենակիցների ճակատագրի նկատմամբ: Այլապես նա  այդքան բացահայտ կերպով չէր ողջունի Վրաստանի դեմ Ռուսաստանի զինված գործողությունները: Այն ժամանակ նա հայտարարել է. ՙԵս Ռուսաստանի միլիոնավոր այլ քաղաքացիների նման տվյալ դեպքում միանգամայն համակարծիք եմ իմ երկրի ղեկավարության ընդունած որոշմանը: Ռուսաստանում քաջ գիտակցում են, որ այդ որոշումը պարտադրված եւ միակ իրավացին էր՚: Ամենայն հավանականությամբ Կրեմլում որոշել են զարգացնել Վրաստանի զույգ առ զույգ տրոհման սցենարը: Մի ժամանակ Ռուսաստանը միաժամանակ տիրացել է առաջին զույգին` Օսիային եւ Աբխազիային:

Այժմ արդեն ակնհայտ է, որ լրացել է երկրորդ զույգը տարանջատելու ժամանակը: Տվյալ դեպքում զույգ է որոնվում հայամետ Ջավախեթիի համար: Չէ՟ որ առանձին վերցված ջավախահայերը դիտվում են որպես օտար տարածքում անջատողական տրամադրություններ հրահրող երախտամոռ սադրիչներ, իսկ Քվեմո-Քարթլիի ադրբեջանցիների հետ միասին կարող է ձեւավորվել ամուր հանգույց, որով Ռուսաստանը մտադիր է խորամուխ լինել Վրաստանն իր ազդեցության ոլորտը վերադարձնելու գործում:

2012 թ. աշնանն Ադրբեջանի հասարակությունը ցնցվել էր Սադիկովի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կայծակնային մտերմացմամբ: Նրանք երկուսով պնդում էին, որ իրենց համագործակցությունը միտված է Ռուսաստանի տարածքում ադրբեջանցիների եւ հայերի միջեւ հնարավոր միջէթնիկական բախումները կանխելուն: Իսկ այժմ պարզ է դառնում, թե ԻՆՉ է իրականում կանգնած այդ սերտ համագործակցության հետեւում:

Հայտնի է, որ միլիոնատեր եւ Ռուսաստանի հայերի ղեկավար Արա Աբրահամյանը ֆինանսավորում է ՙՌուսաստանի ջավախյան սփյուռք՚ հայկական կազմակերպությունը, որը Վրաստանի նկատմամբ հանդես է գալիս անջատողական հավակնություններով: Եվ քանի որ Սադիկովը չունի Վրաստանի ադրբեջանցիների շրջանում անջատողականություն հրահրելու փորձ եւ ավելին` անջատողական տրամադրություններից շատ հեռու ապրող Վրաստանի ադրբեջանական համայնքում չկա հող նման գործունեության համար, ապա Արա Աբրահամյանն իր համար շատ հարմար ուսուցիչ է:

Ռուսաստանի գլխավոր հայի ուսերին Վրաստանում անջատողականություն հրահրելու մեծ փորձ կա, հետեւաբար, հարկ է եզրակացնել, որ նա հաճույքով կկիսվի դրանով Սոյուն Սադիկովի հետ: Ձեւավորվում է նոր փոխշահավետ համագործակցություն. Աբրահամյանն ու ՙՌուսաստանի ջավախյան սփյուռքը՚ Սադիկովի օգնությամբ հեռացնում են իրենցից անջատողականության մեղադրանքը եւ սլաքներն ուղղում են Վրաստանի ադրբեջանցիների վրա, իբր ոչ միայն հայերն, այլեւ ադրբեջանցիներն են սկսել մտորել ինքնավարության հասնելու մասին: Գործելով աբրահամյանական ալգորիթմով Սադիկովն անշեղորեն փորձում է հետեւել ջավախահայերի սցենարին` օրհներգ, զինանշան, քարտեզ, քաղաքական կազմակերպություն եւ նախ` ինքնավարության, ապա նաեւ` Վրաստանից անջատվելու պահանջ:

Սոյուն Սադիկովը քաջ գիտակցում է, որ պատճենելով Արա Աբրահամյանի ղեկավարած ջավախահայերի ապակառուցողական գործողությունները Վրաստանի տարանջատման ուղղությամբ` նա հարվածի տակ է դնում այդ երկրում բնակվող ավելի քան 300 000 ադրբեջանցիներին: Մինչ օրս նրանք երբեք հանդես չեն եկել քաղաքական ինքնավարության պահանջով եւ չեն շահարկել իրենց սոցիալ-տնտեսական դժվարին կացությունը: Իսկ այժմ Վրաստանի տարածքից դուրս գտնվող մի անհասկանալի կազմակերպության ոմն պատվավոր նախագահ ադրբեջանցիների համար տառացիորեն զրոյական տեղում լուրջ խնդիր է ստեղծում:

Պետք է ասել, որ Սադիկովի դրածո Դաշգըն Գյուլմամեդովն արդեն հասել է դեռեւս զուտ քարոզչական որոշակի արդյունքի` վրաց հասարակության մեջ սկսել են խոսել Վրաստանի տարածքում ադրբեջանական անջատողականության հնարավորության մասին: Դա նշանակում է, որ Սադիկովին եւ իր կատարածուներին հաջողվել է վրացիների որոշ մասին տրամադրել Վրաստանի ամենամեծ ազգային փոքրամասնության դեմ: Արդյունքում նրանց կսկսեն հավասարեցնել երախտամոռ ջավախքցի հայերին: Իր հայրենակիցների համար հենց այդպիսի տխուր բախտ է ծրագրավորում Գարդաբանիում ծնված Սոյուն Սադիկովը:

http://www.zerkalo.az/2013/soyun-sadyikov-otritsaet-ochevidnoe

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.