Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Վյաչեսլավ Գոբոզով. ինձ համար խոսքի ազատությունը բացարձակ արժեք է

marut
April 2013

Ցխինվալում տեղի է ունեցել Հարավային Օսիայի վերակազմավորված Տեղեկատվության և մամուլի պետկոմիտեի նախագահ Վյաչեսլավ Գոբոզովի մամլո ասուլիսը: Նա լրագրողներին պատմել է հանրապետության ներքին և արտաքին տեղեկատվական քաղաքականության սեփական տեսլականի մասին և նախանշել է Պետկոմիտեի հետագա աշխատանքի հիմնական առաջնահերթությունները:

 

Նախ և առաջ՝ Գոբոզովը նշել է, որ գերատեսչության ղեկավարումն ստանձնելու իրեն ուղղված նախագահի առաջարկն իր համար անսպասելի էր: Մյուս կողմից, իր խոսքերով, նա բավական երկար ժամանակ աշխատել է տեղեկատվական ոլորտում և քաջածանոթ է վերջինիս առանձնահատկություններին:

«Այսօր տեղեկատվական ոլորտում իրավիճակը որոշակիորեն տարբերվում է Վրաստանի հետ բաց դիմակայության տարիներից: Նոր ժամանակները մեր առջև նոր մարտահրավերներ են  առաջադրում, որոնց հարկ է պատասխանել», – ասաց Գոբոզովը: Նրա կարծիքով, ներկայումս Հարավային Օսիայի պետական տեղեկատվական քաղաքականության հիմնական առաջնահերթություններն են՝ ժամանակակից ավելի ճկուն տեղեկատվական համակարգի ստեղծումը և պետական ԶԼՄ-ների նյութատեխնիկական բազայի կատարելագործումը: Նա հատկապես նշել է հանրապետության արտաքին տեղեկատվական քաղաքականության կարևոր դերը Հարավային Օսիայի դրական վարկանիշը ձևավորելու հարցում:

«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մենք այս բնագավառում լրջորեն պարտվում ենք, քանի որ մեր դեմ է տարվում ակտիվ տեղեկատվական պատերազմ: ՀարավայինՕսիանպետքէառավելագույնակտիվությամբներկագտնվիՌուսաստանիևողջաշխարհիտեղեկատվականտարածությունում:

Նա նաև նշել է, որ երիտասարդ հանրապետությանը, որին դեռևս վիճակված է պայքարել ինքնիշխանության ճանաչման համար, անհրաժեշտ է միջազգային հանրությանը լայն և առարկայաբար շիտակ տեղեկատվություն տրամադրել երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ լցնելով ներկայումս առկա տեղեկատվական խոռոչը:

«Արժանահավատ տեղեկատվության բացակայությունը նպաստում է հերյուրանքների առաջացմանը, որոնց հիման վրա էլ ձևավորվում է Հանրապետության՝ գործերի իրական վիճակին չհամապատասխանող բացասական պատկերը», – ասել է Պետկոմիտեի նախագահը:

Գոբոզովի խոսքերով՝ հանրապետության առջև ծառացած ևս մեկ առաջնահերթ խնդիր է պետական տեղեկատվական քաղաքականության հայեցակարգի մշակման անհրաժեշտությունը: «Հայեցակարգը կոչված է աշխատել իշխանության ինստիտուտի հեղինակության ամրապնդման ուղղությամբ՝ ապահովելով հասարակության համար  վերջինիս առավելագույն մատչելիությունը և միջազգային հանրության շրջանում մեր երկրի դիրքերի ամրապնդումը», – հստակեցրել է Գոբոզովը:
Հասարակության համար իշխանության բաց լինելը և հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունների առարկայական լուսաբանումը, Գոբոզովի հավաստիացմամբ, ժողովրդավարական պետության կերտման գլխավոր պայմանն է:

«Խոսքի ազատությունն ինձ համար բացարձակ արժեք է», – հայտարարել է նա: Միաժամանակ, նա նշել է, որ ցանկացած քննադատություն պետք է լինի կառուցողական և չանցնի որոշակի սահման, երբ առանձին վերցված պաշտոնյաի քննադատությունը վերածվում է սեփական պետության քննադատության՝ վնաս հասցնելով հանրապետության միջազգային վարկանիշին:

Պետկոմիտեի ղեկավարը հայտարարել է նաև ԶԼՄ-ների մասին նոր օրենք ընդունելու անհրաժեշտության վերաբերյալ, քանի որ ներկայումս գործող օրենքն էապես հնացել է և չի համապատասխանում ժամանակակից պահանջներին:

«Բացի դրանից, տեղի և արտասահմանյան լրագրողների համար մշակվելու են ԶԼՄ-ների գրանցման և հավատարմագրման նոր կանոններ: Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր ԶԼՄ-ների հետ՝ անկախ նրանց ուղղվածությունից, այն պայմանով, որ նրանք կհետևեն օրենքի դրույթներին: Եթե որևէ արտասահմանյան լրատվամիջոց հրաժարվի լրացնել հավատարմագրման հայտն այն ձևով և այն պետության անունով, որտեղ մտադիր է աշխատել վերջինիս թղթակիցն՝ այն պատճառաբանությամբ, որ մեր պետությունը դեռևս ճանաչված չէ, ապա հայտը միանշանակ մերժվելու է», – հայտարարել է Գոբոզովը:

Պետկոմիտեի ղեկավարն անդրադարձել է օսալեզու հրատարակություններին աջակցելու անհրաժեշտությանը, միաժամանակ նշելով, որ այդ հարցում որակը չպետք է զոհաբերվի քանակային ցուցանիշների օգտին:

«Այս կամ այն հոդվածը կամ հաղորդումը թողարկել զուտ այն բանի համար, որ այն օսերենով է, նշանակում է չհարգել մեր լեզուն: Բոլորս պետք է մտածենք, թե ինչպես է հնարավոր բարձրացնել մեր՝ այդ թվում և օսալեզու լրագրության մակարդակը», – ասել է նա:

Տեղեկատվական գերատեսչության ղեկավարի խոսքերով՝ իր ծրագրերի իրականացման համար նա հանրապետության նախագահ Լեոնիդ Տիբիլովի և ողջ ղեկավարության կողմից  ստացել է լիակատար աջակցություն:

Նա նշել է, որ մտադիր է հաստատել մամլո ասուլիսների անցկացման ավանդույթ, որոնց հրավիրվելու են տարբեր նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներ՝ կատարած աշխատանքի մասին հանրությանը տեղեկություններ տրամադրելու համար:

«Ցավոք, մեզմոտդեռևսպահպանվելէպաշտոնյաներիմիտեսակ, որըփորձումէպատսպարվելԶԼՄ-ներիցկամ, ավելիվատ, նեղելնրանց: Դա անթույլատրելի է. պաշտոնյաները պետք է առավելագույնս բաց լինեն», – ընգծել է Գոբոզովը:

Ուժեղ իշխանությունը, հավելել է նա, չպետք է վախենա խոսքի ազատությունից:

Հիշեցնենք, որ մարտի 15-ին՝ Հարավային Օսիայի Հանրապետության նախագահի հրամանագրով Տեղեկատվության պետական կոմիտեն բաժանվել է Տեղեկատվության, կապի և զանգվածային հաղորդակցությունների պետական կոմիտեի, որի ղեկավար է նշանակվել Ինալ Տիբիլովը և Տեղեկատվության և մամուլի պետական կոմիտեի, որի ղեկավար մարտի 19-ին նշանակվել է Վյաչեսլավ Գոբոզովը:

http://cominf.org/node/1166497395

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.