Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Իրանն առավելս զգուշավոր է

marut
July 2011

 

(Հարցազրույց ԼՂՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ)

 

 

 

-Պարոն Սարգսյան, հաշվի առնելով տարածաշրջանային վերջին զարգացումները, հատկապես` Իրանի հետ կապված, ըստ Ձեզ, որքանո՞վ է կարեւորվում այդ երկրի դերը տարածաշրջանում:

-Իրանի դերը, բնականաբար, մեծ է որպես հզոր պետություն, եւ բնական է, որ այդ երկիրն իր շահերն ունի տարածաշրջանում: Այդ շահերը բազմաթիվ են եւ բազմաբնույթ: Ռուսաստան-Հայաստան-Իրան առանցքի վրա Իրանի դերակատարությունը շատ մեծ է: Այսօր, երբ Հայաստանը շրջափակված է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից, բնական է, որ Իրանի դերակատարությունը, առանձնապես Հայաստանի հետ կապված (ինչը շատ կարեւոր է տարածաշրջանում Իրանի վարած քաղաքականության տեսանկյունից) շատ մեծ է` ոչ միայն էներգետիկ տարբեր աղբյուրների, այլ քաղաքական իմաստով: Անկախ այն հանգամանքից, թե Իրանի եւ Թուրքիայի հարաբերությունները որքանով են մերձենում կամ օտարանում`  միշտ էլ այս երկու երկրները փորձում էին գերիշխանություն հաստատել կամ, ավելի շուտ, իշխող դիրք գրավել մահմեդական բնակչություն ունեցող երկրների համախմբման գործընթացում, եւ միշտ այդ գործընթացի վրա առկա էր Իրան-Թուրքիա հակադրությունը: Այս իմաստով, բնականաբար, շատ է կարեւորվում նրանց մուտքն Անդրկովկաս եւ Միջին Ասիա: Ի տարբերություն Թուրքիայի, Իրանը կարողանում է նաեւ առանց Անդրկովկասի հարաբերություններ հաստատել Միջին Ասիայի երկրների հետ` հաշվի առնելով սահմանային նպաստավոր իրավիճակը, իսկ Թուրքիան Միջին Ասիայի հետ կապ հաստատելու համար ունի երկու ճանապարհ` կամ Իրանի միջոցով, որն անբնական է, կամ էլ Անդրկովկասի` հենվելով Վրաստանի եւ Ադրբեջանի վրա: Եւ այս իմաստով երկուսի փոխհարաբերությունների խաղն է, որ բերում է նաեւ իրենց դերի բարձրացմանը Կովկասի երկրների վրա:

Պետք է հաշվի առնել նաեւ այն, որ Իրանում կան մեծ թվով ադրբեջանցիներ, որոնք մի քանի անգամ փորձել են տարբեր ուժգնության ելույթներով, ցույցերով կամ այլ ձեւի պայքարի միջոցներով անկախություն հռչակել կամ միանալ Ադրբեջանին: Բնական է, որ նաեւ այս ամենը հաշվի առնելով` Իրանը հետաքրքիր հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ: Այսինքն` միանշանակ չէ նրա եւ Ադրբեջանի շահերի համընկումը:

Պետք է շեշտել, որ ի տարբերություն Թուրքիայի, Իրանը կարողանում է եւ ի վիճակի է շատ հարցեր թելադրել` օգտագործելով իր էներգետիկ ռեսուրսները: Իսկ Թուրքիայի տնտեսական հզորությունն ավելի մեծ է, եւ նա փորձում է իր քաղաքական շահերի համար տարածաշրջան մտնել նաեւ տնտեսական գործունեության ձեւով: Մենք տեսնում ենք, որ Թուրքիայի եւ Իրանի տնտեսական գործունեությունը մրցակցային է ընդունվում, առանձնապես Անդրկովկասյան 3 պետությունների համար: Միաժամանակ, հարկ է նշել, որ Թուրքիան կարողանում է բնականոն պահել իր հարաբերությունները Արեւմուտքի հետ ու հաջողությամբ մանրեւել (հատկապես 20-րդ դարի սկզբներից ի վեր) Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ, ինչը չի կարելի ասել Իրանի պարագայում: Ի տարբերություն Թուրքիայի, Իրանի եւ Արեւմուտքի միջեւ հակադրությունը խստացված է, եւ Արեւմուտքը փորձում է Իրանի նկատմամբ օգտագործել նույնիսկ պատժամիջոցներ: Սրանք այն գործոններն են, որ տարբերում են Իրանի դերակատարությունը տարածաշրջանի բոլոր երկրներից: Այսօր, իմ կարծիքով, պետք է համակարգային ձեւաչափի վերածենք արդեն գոյություն ունեցող Իրան-Հայաստան կապը` հաշվի առնելով այն, որ Հայաստանի տնտեսական զարգացման համար եւ հատկապես շրջափակման պարագայում մեծ դեր ունի Իրանը:

-Հետաքրքիր է իմանալ, ի՞նչ ոլորտներում եւ ուղղություններով պետք է հարաբերությունները սերտացվեն: Եւ, արդյոք, անհրաժե՞շտ են հարաբերությունները նաեւ Ղարաբաղի հետ: 

-Կարծում եմ` Ղարաբաղ-Իրան հարաբերությունները դե-յուրե կհաստատվեն, երբ ճանաչվի ԼՂՀ անկախությունը: Խոսքս ուղիղ հարաբերությունների մասին է, քանի որ այսօր, բնական է, չճանաչված երկրների հետ ուղիղ հարաբերություններ ոչ մի երկիր չի ցանկանում հաստատել, այդ թվում` Իրանը: Ինչ վերաբերում է Հայաստան-Իրան հարաբերություններին, ապա դրանք, կարծում եմ, տնտեսական առումով շատ բարձր ցուցանիշ ունեն եւ օրեցօր զարգանում են: Ժողովուրդների շփման առումով եւս կարելի է ասել, որ շատ բարձր մակարդակի վրա են, որի հիմքում դարձյալ հիմնականում ընկած է տնտեսականը: Իսկ քաղաքական իմաստով Իրանը շատ զգուշավոր է: Այսինքն, եթե հաշվի առնենք, որ այսօր Հայաստան-Իրան հարաբերությունները շատ խորն են, խորն են նաեւ Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները, ապա Թուրքիան շատ ավելի ակտիվ ու ագրեսիվ քաղաքականություն է վարում քաղաքական իմաստով` հօգուտ Ադրբեջանի, քան Իրանը, որը տնտեսական առումով այսքան լուրջ քաղաքականություն է վարում, բայց քաղաքական իմաստով շատ զգուշավոր է: Իմ կարծիքով, պետք է քաղաքական դաշտում մի շարք հարցեր ավելի խորացնել Իրանի հետ:

-Տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման առումով ի՞նչ դերակատարություն ունի հարեւան Իրանը:

-Եթե ուշադիր հետեւենք Իրանի քաղաքականությանը, ապա կհասկանանք, որ այն առավելս զգուշավոր է: Նա փորձում է կայուն քաղաքականություն վարել, ինչը խոսում է այն մասին, որ խաղաղության պահպանման գործում Իրանն ավելի իրական դերակատարություն ունի, քան Թուրքիան: Նույնիսկ Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի  հետ հարաբերություններում Իրանն իրականացնում է այնպիսի քաղաքականություն, որը չի հանգեցնում պրոբլեմների, եթե չհաշվենք մեկ- երկու դեպք, երբ Իրանում  ապրող ադրբեջանցիներին առնչվող խնդիրներ ծագեցին:

-Իսկ ի՞նչ դեր ունի Իրանը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մեջ:

-Գտնում եմ, որ դա գլոբալ հարց է: Ամեն երկիր իր շահն ունի: Եթե Ղարաբաղի դե-ֆակտո անկախության ճանաչմանը Իրանը չի խանգարում, իսկ դե-յուրե  ընդգծում է տարածքային ամբողջականության սկզբունքը, ապա բնական է, որ աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակում նա չի կարող այստեղ աշխուժություն ցուցաբերել: Բայց գտնում եմ, որ կարելի է որոշ հարցեր կարգավորել: Օրինակ` Ֆրանսիայի խորհրդարանի անդամները գալիս են ԼՂՀ, հանդիպում մեր խորհրդարանականների հետ, տարբեր երկրների խորհրդարանական խմբեր էլ են գալիս ու հանդիպումներ ունենում: Խորհրդարանն ինքը ժողովրդավարական ինստիտուտ է, եւ, իմ կարծիքով, պետք է փորձել այդ ուղղությամբ եւս աշխատանքներ տանել, ինչպես նաեւ մշակութային եւ տարբեր կապեր հաստատել` փորձելով աշխուժացնել Իրան-ԼՂՀ կապերը, որոնք չեն խանգարի որեւէ գլոբալ քաղաքականության կամ ծրագրերի: Մշակութային ժառանգության պահպանման ծրագրեր նույնպես կարելի է մշակել` փորձելով հայկական եւ պարսկական հուշարձանների վերականգնման համատեղ աշխատանքներ իրականացնել: Կան նաեւ այլ բնագավառեր համագործակցության համար: Այս բացն է, որի լրացման ուղղությամբ պետք է աշխատել:

 

Թեգեր Անալիտիկոն | №7 | 2011Արմեն Սարգսյան

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.