Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Օբաման դարձյալ «Մեծ եղեռն» է ասել

marut
April 2014

 

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման 1915թ.-ի դեպքերին առնչվող ամենամյա հայտարարության մեջ կրկնել է անցյալ տարվա ձեւակերպումը` «Մեծ եղեռն», գրում է The Armenian Weekly-ն՝ Սպիտակ տան տարածած հաղորդագրությանը հղումով:

Օբաման դարձյալ խուսափել է «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուց:

«Այսօր մենք ոգեկոչում ենք Մեծ եղեռնի զոհերի հիշատակը եւ հարգանքի տուրք մատուցում բոլոր նրանց, ովքեր դարձան 20-րդ դարի ամենասարսափելի ոճրագործություններից մեկի զոհը: Մենք հիշում ենք 99 տարի առաջ տեղի ունեցած սարսափը, երբ 1.5 մլն հայեր սպանվեցին Օսմանյան կայսրության տարիներին: Մենք սգում ենք այդ տղամարդկանց, կանանց եւ երեխաների կորսված կյանքերի համար»,-ասել է Օբաման:

 Նա նշել է, որ դա իրենց հիշեցնում է պարտավորությունը՝ թույլ չտալ մարդկության պատմության նմ

«Ես մշտապես հայտնել եմ իմ անձնական տեսակետը 1915թ-ին տեղի ունեցածի վերաբերյալ, եւ իմ դիրքորոշումը չի փոխվել. փաստերի ամբողջական, անկեղծ ու արդարացի ճանաչումը մեր բոլորի շահերից է բխում: Անցյալի ցավալի էջերին առերեսվելը եւ դրանք ճանաչելը ժողովուրդներին եւ պետությունները դարձնում են ավելի հզոր, քանի որ առերեսումն ու ճանաչումը հիմք է ստեղծում ավելի արդար եւ հանդուրժող ապագա կառուցելու համար: Մենք այս դասը քաղել ենք Միացյալ Նահանգների պատմությունից, քանի որ մենք էլ ձգտում ենք հաշտվել մեր պատմության մութ էջերին»,- ասել է նա:ան մութ էջերի կրկնություն:

Օբաման նշել է, որ գնահատում են այն հայերին եւ թուրքերին, որոնք գնում են այդ ճանապարհով, եւ նրանց խրախուսում են անել դա՝ իրենց կառավարությունների եւ ԱՄՆ-ի աջակցությամբ:

«Մենք հպարտությամբ ենք հիշում Սիրիական եւ Հայկական օգնության ֆոնդերը, որ հիմնադրվել են ամերիկյան նվիրատվությունների շնորհիվ եւ որոնք 1915թ.-ին փրկել են հայերի եւ այլ համայնքների անթիվ կյանքեր:

Մենք հարգում ենք այն հայերի հիշատակը, որոնց կյանքը խլվեց 1915թ.-ին, մենք ներշնչված ենք նման հսկայական տառապանքի հանդեպ հայ ժողովրդի արտասովոր քաջությամբ եւ դիմացկունությամբ»,-ասել է Օբաման:

ԱՄՆ նախագահը ողջունել է բազմաթիվ ամերիկայահայերի ներդրումներն ամերիկյան հասարակության եւ մշակույթի մեջ:

Նա նշել է, որ իրենց պարտավորությունն է աջակցել հայ ժողովրդին՝ ժողովրդավար, խաղաղ եւ բարգավաճ ապագա կառուցելու ճանապարհին:

«Մեր մտքերն ու աղոթքները համայն հայության հետ են այսօր, երբ մենք վերհիշում ենք Մեծ եղեռնի սարսափները, հարգանքի տուրք մատուցում զոհերի հիշատակին եւ վերահաստատում մեր հարատեւ հավատարմությունը հայ ժողովրդին եւ սկզբունքներին, որ այսօրինակ վայրագությունները պետք է մշտապես հիշվեն, եթե մենք ցանկանում ենք հետագայում խուսափել դրանցից»,- եզրափակել է Օբաման:

Նշենք, որ Բարաք Օբաման սենատոր եղած ժամանակ (2005-2008թթ) Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923թթ. հայերի նկատմամբ իրականացված եղեռնագործությունը մի քանի անգամ որակել էր որպես «ցեղասպանություն» եւ այդ ժամանակվա նախագահ Ջորջ Բուշին կոչ արել պաշտոնապես ճանաչել այն: 2008թ-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ էլ խոստացել էր, թե նախագահ դառնալու դեպքում պաշտոնապես ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը: Սակայն յուրաքանչյուր տարի նա ապրիլի 24-ի կապակցությամբ հանդես է գալիս հիշատակի ուղերձով, որում «ցեղասպանություն» եզրույթի փոխարեն օգտագործում է «Մեծ եղեռն» բառը:

www.tert.am/am/news/2014/04/24/obama-yeghern

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.