Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Ջոն Քերին բարձրաձայնել է Իրաքի փրկության գինը. Expert.ru

marut
June 2014

Իրաքի եւ Լեւանտի Իսլամական Պետության (ԻԼԻՊ) գրոհայինները պատրաստվում են Բաղդադի առմանը: Իրաքն ամերիկյան աջակցություն է խնդրում, իսկ ԱՄՆ-ն փորձում է օգտագործել իրադրությունը՝ իրեն հարմար ուղղությամբ իրաքյան իշխանությունը փոխակերպելու հարցում:

Իրաքի եւ Լեւանտի Իսլամական Պետության իսլամիստներն Իրաքում շարունակում են նորանոր տարածքներ գրավել: Նրանք շարունակում են հաջող առաջխաղացում իրականացնել սունիաբնակ Անբար նահանգում, որտեղ նախկինում ԻԼԻՊ-ը բախվել էր տեղի ցեղերի ներկայացուցիչների համառ դիմադրությանը:

Նրանց հաջողվել է վերահսկողություն հաստատել մի քանի խոշոր քաղաքների եւ երեք ստուգիչ-անցագրային կետերի վրա (մեկը՝ Հորդանանի եւ երկուսը՝ Սիրիայի սահմանին): Նրանք նաեւ ամրապնդում են իրենց ներկայությունը հյուսիսային Նայնավայի եւ Սալահ-ադ-Դինի նահանգներում: Իսլամիստներին հաջողվել է գրավել Իրաքի ամենախոշոր` Բայջիի նավթամշակման գործարանը, որն արտադրում է երկրի մաքրված վառելիքի մեկ-երրորդը: Այժմ նրանք կարող են հեշտորեն լիցքավորել երկրի հյուսիսում բռնագրավված զրահատեխնիկան: Իսլամիստների ներկայացուցիչները հայտարարել են, որ գործարանի վերահսկողությունը (ուստի եւ գործարանի աշխատանքից գոյացող եկամուտները) հանձնում են տեղի բնակիչներին, այսպիսով` նրանցից շատերին գրավելով իրենց կողմը:

Վերլուծաբաններն արդեն իսկ խոստովանում են, որ ներկա դրությունն ամերիկյան ներխուժման ժամանակներից ի վեր իրաքյան պետականությանը սպառնացող ամենալուրջ վտանգն է: Խնդիրը միայն այն չէ, որ իսլամիստներն իրական հնարավորություն ունեն գրավելու մայրաքաղաքը. երկրում ծավալվող քաղաքացիական պատերազմն ուժեղացնում է իրաքյան Քուրդիստանում տիրող անջատողական միտումները: Այսպես, Իրաքյան Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանին կրկին սկսել է խոսել իր տարածքի անջատման եւ քրդական պետության հռչակման մասին: Ըստ նրա, քրդերը վերջին տաս տարիների ընթացքում առավելագույն ճկունություն են դրսեւորել եւ արել ամեն հնարավորը նոր ժողովրդավարական Իրաք կերտելու հարցում, բայց այդ փորձը հաջող չի եղել: Աշխուժացել են նաեւ շիա ծայրահեղականները: Հայտնի քարոզիչ եւ «Մահդիի բանակի» առաջնորդ Մուքթադա աս-Սադրն իր կողմնակիցներին կոչ է արել Իրաքի խոշորագույն քաղաքներում լայնածավալ ռազմական շքերթներ կազմակերպել (այսպես, միայն Բաղդադում փողոցներ են դուրս եկել ավելի քան 20 հազար հոգի): Աս-Սադրի կարծիքով, շիաները դրանով բոլորին պատրաստակամություն, ունակություն ու կամք են ցուցաբերում իրենց տներն ու մերձավորներին պաշտպանելու համար, սակայն իրականում նրանք միմիայն խորացնում են երկրի պառակտումը եւ օժանդակում ԻԼԻՊ-ի իսլամսիտներին` ընթացող ռազմական գործողությունները որպես սունի-շիա պատերազմ ներկայացնելու եւ բոլոր սունիներին իրենց դրոշի տակ հավաքագրելու հարցում:

Ահա թե ինչու Իրաքի իշխանությունները հնարավոր ամեն ինչ անում են իսլամիստներին անհապաղ ճնշելու համար, բայց նրանց գրեթե ոչինչ չի հաջողվում: Բանակը մեկը մյուսի ետեւից պարտություն է կրում, իսկ գրոհայինների կազմակերպած հրապարակային մահապատիժները զինծառայողներին բարոյալքում եւ հետ են  պահում դիմադրելու ցանկությունից: Արդյունքում, զորքերն իրականացնում են «մարտավարական նահանջներ»` հետ գլորվելով դեպի մայրաքաղաքի մատույցները եւ գրոհայիններին թողնելով զենքի նորանոր մեծ խմբաքանակներ: Իսլամիստներն արդեն գտնվում են Բաղդադից մի քանի տասնյակ կիլոմետր հեռու: Մայրաքաղաքից հապճեպ տարհանում են դիվանագետներին եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Այս իրավիճակում Իրաքի ողջ հույսը հարեւան Իրանի եւ Միացյալ Նահանգների աջակցությունն է: Եթե Թեհրանը, ըստ որոշ տվյալների, արդեն աջակցություն է ցուցաբերում, ապա ամերիկացիները դեռեւս մտորումների մեջ են: Իրաքի՝ զորքեր մտցնելու կամ գոնե օդային հարվածներ հասցնելու կոչերը դեռեւս անպատասխան են մնում:

Այո՛, մի կողմից հրատապ այցով Իրաք ժամանած ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հրապարակավ խոստովանել է, որ ԻԼԻՊ-ը գոյաբանական սպառնալիք է շատերի կարծիքով ամերիկյան նախագիծ հանդիսացող հետսադդամյան Իրաքի համար:  «ԻԼԻՊ-ի ծավալած ահաբեկչությունը, աներեւակայելի բռնության ակտերը եւ բռնարար գաղափարախոսությունն Իրաքի ապագայի համար լուրջ սպառնալիք են հանդիսանում,- հայտարարել է Ջոն Քերրին: ԻԼԻՊ-ը, ի հեճուկս իր հայտարարությունների, չի մարտնչում սունիների շահերի համար: ԻԼԻՊ-ը չի կռվում հանուն Իրաքի հզորացման: Ընդհակառակը, ԻԼԻՊ-ը գործում է Իրաքը պառակտելու եւ ոչնչացնելու համար»: Սակայն, խնդիրն այն է, որ արդի Իրաքն արդեն հարյուր տոկոսանոց ամերիկյան նախագիծ չէ: Հետզհետե ավելի մեծ թվով ամերիկյան վերլուծաբաններ խոստովանում են, որ Իրաքում տիրապետող ազդեցություն է ձեռք բերում իր արեւելյան հարեւանը՝ Իրանը: Նա օգտագործում է վերջին տարիներին երկրում իշխանության ամբողջականությանը տիրած Իրաքի շիա համայնքին՝ որպես իր շահերն առաջ մղողի: Ամերիկացիներն, ընդհակառակը, կամենում են տարրալուծել շիա իշխանություններին` ստիպելով նրանց իրավասությունների մի մասը փոխանցել իրանցիների հանդեպ ջերմ զգացմունքներ չտածող սունի համայնքների ներկայացուցիչներին: Հենց այդ պատճառով էլ Իրաքից ամերիկյան զորքերը (որոնք միանգամայն ի վիճակի էին կասեցնել ԻԼԻՊ-ի ներկայիս հաղթարշավը) հապճեպ դուրս բերած նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Իրաքում հնարավոր էր հաստատել կայունություն, «եթե բոլոր կողմերը` շիաները, սունիներն ու քրդերը պատրաստ լինեին փոխզիջումների… Ցավոք, հնարավոր չեղավ նրանց միջեւ վստահություն հաստատել, եւ այժմ մենք դրա հետեւանքների ենք բախվում»:

Այժմ ամերիկացիները փորձում են ստեղծված իրավիճակն օգտագործել Բաղդադին սխալների ուղղում պարտադրելու համար: Նրանք խոստանում են զսպել ԻԼԻՊ-ին միայն այն դեպքում, եթե Իրաքի նոր կառավարությունն ունենա կոալիցիոն բնույթ եւ այնտեղ մտնեն երկրի բոլոր հիմնական օրինական խմբավորումների ներկայացուցիչները: «Իրաքի ապագան կախված է այն որոշումներից, որոնք ընդունվելու են մոտակա օրերի եւ շաբաթների ընթացքում: Ապագան նախ եւ առաջ կախված է լինելու ԻԼԻՊ դեմ պայքարում իրաքյան առաջնորդների ուժերը միավորելու կարողությունից»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը: Ամենայն հավանականությամբ, Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին ընդունել է Վաշինգտոնի պայմանները: Նա առանձնապես ընտրության հնարավորություն չունի. այս օրերին լուծվում է ոչ միայն Իրաքի, այլեւ անձամբ վարչապետի ֆիզիկական գոյության հարցը:

 

Գեւորգ ՄԻՐԶԱՅԱՆ
«Expert Online»

Թարգմանությունը՝ Անալիտիկոնի

Expert.ru/2014/06/24/dzhon-kerri-nazval-tsenu-spaseniya-iraka

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.