Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Azatutyun.am – Դեռեւս որեւէ եզդի փախստական Հայաստան չի տեղափոխվել

marut
August 2014

Իրաքի հյուսիսում եզդի բնակչության հանդեպ զանգվածային բռնությունների այս օրերին դեռեւս որեւէ եզդի փախստական Հայաստան չի տեղափոխվել:

Ինչպես տեղեկացանք արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանից, Հայաստան գալ փորձող փախստականների տարերային հոսք էլ այս պահին չկա: Հայաստանի սահմանին հասնելու դեպքում Իրաքի քաղաքացիները, անկախ ազգությունից, չեն կարող առանց մուտքի արտոնագրի հատել սահմանը, քանի որ Հայաստան մուտք գործելու համար պարտադիր է դիվանագիտական ներկայացուցչություններում եւ հյուպատոսարաններում ստացած մուտքի արտոնագիրը:

Տիգրան Բալայանը փոխանցեց, որ եթե նախկինում վիզա ստանալու համար նաեւ հրավեր էր անհրաժեշտ, ապա այժմ այդ պահանջը Իրաքի քաղաքացիների համար հանված է:

Ինչ վերաբերում է փախստականներին, ապա նրանց Հայաստան հասնելու եւ ապաստան հայցելու ուղիներն էլ դեռեւս անորոշ են, քանի որ Հայաստան գալու համար նրանք նախ պետք է հատեն Իրանի կամ Վրաստանի սահմանը, ինչը եւս որոշակի ընթացակարգեր է նախատեսում:

Տեղեկացանք, որ այս բոլոր հարցերը քննարկումների փուլում են, որոնց արդյունքներով առավել կհստակեցվեն Հայաստանի հետագա անելիքները:

Իսկ այս պահին, մուտքի արտոնագրերով սահմանը հատելու եւ բնակություն հաստատելու ցանկության դեպքում, եզդիները կարող են ապաստանել ինչպես Հայաստանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում: ԼՂ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ Ղարաբաղը պատրաստ է իր հնարավորության չափով եզդիներին օժանդակել. – «Արցախը, գիտեք, ունի բազմաթիվ խնդիրներ… Բայց որպես մարդասիրական սկզբունք, որպես պետություն, որը որդեգրել է ժողովրդագրական սկզբունքները, մենք, եթե նման դիմում լինի, նման հայտ լինի, կփորձենք ինչքան հնարավոր է սատարել այդ մարդկանց: Առայսօր նման դիմում չի եղել»:

Երեկ հայտնի դարձավ, որ պաշտոնական Երեւանը պատրաստ է ավելացնել Իրաքի հյուսիսում եզդի բնակչությանը տրամադրվող մարդասիրական օգնության նախապես ծրագրված ծավալները:

Ինչպես հայտնի դարձավ նախագահի խոսնակ Արման Սաղաթելյանի հաղորդագրությունից, Սերժ Սարգսյանը վարչապետի հետ քննարկել է այդ հարցը, եւ Կառավարությունը խնդրին լուծում կտա առաջիկա օրերին: Բացի այդ, խորը անհանգստություն հայտնելով Իրաքի հյուսիսում եզդի բնակչության հանդեպ շարունակվող զանգվածային բռնությունների կապակցությամբ, նախագահը հանձնարարել է Արտգործնախարարությանն ու դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին կրկնապատկել ջանքերը միջազգային ասպարեզում խնդրին հետամուտ լինելու ուղղությամբ:

Հայաստանի եզդիների  «Սինջար» ազգային միավորման խորհրդի ղեկավար Բորիս Մուրազին «Ազատության» հետ զրույցում ողջունեց պաշտոնական Երեւանի այս դիրքորոշումը` միաժամանակ արձանագրելով, որ արձագանքը փոքր-ինչ ուշացած է. – «Բայց ամեն դեպքում` լավ է ուշ, քան երբեք: Այդ հայտարարության կոնտեքստում եթե շարունակություն լինի, եւ կատարվեն այն քայլերը, որոնք նշվել էին նախագահի խոսնակի կողմից, կարծում եմ, շատ լավ կլինի»:

Նա նշեց, որ եթե բռնությունների առաջին օրերին ավելի մեծ թվով եզդիներ էին ցանկանում տեղափոխվել Հայաստան, ապա Հայաստանի արձագանքի ուշացման պատճառով այժմ ցանկացողների թիվը նվազել է, մեծ մասն արդեն իսկ ապաստան են գտել այլ երկրներում.

Միաժամանակ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում էջ է բացվել եւ դրամահավաք է սկսվել` եզդիներին օժանդակելու նպատակով: Նախաձեռնողներից արձակագիր Բայանդուր Պողոսյանը «Ազատության» հետ այսպես ներկայացրեց իրենց նախաձեռնությունը. – «Պահանջը միանշանակ է, որ Հայաստանը պետք է սահմանները բացի եզդի փախստականների համար ու հնարավորինս շատ փախստականներ ընդունի` նույնիսկ մշտական կացության իրավունք տրամադրելով: Նպատակ ունենք մինչեւ հոկտեմբերը գոնե 20 հազար դոլարի չափ հանգանակություններ ստանալ, գոնե կարողանանք մի քանի ընտանիքի ծախսերը հոգալ այստեղ: Դա արդեն բավականին մեծ ձեռքբերում կլինի»:

«Օգնիր եզդի եղբորդ» ֆեյսբուքյան  էջին արդեն միացել են 600-ից ավելի օգտատերեր:

 

Հրապարակված է` 19.08.2014
www.azatutyun.am/content/article/26539814.html

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.